13:30 27.02.2019
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Ռուսաստանի Դաշնային խորհրդում (խորհրդարան) խոսել է Սումգայիթյան ջարդերի տարելիցի, Արցախյան հիմնահարցի և նախօրեին Բաքվում տեղի ունեցած հակահայկական ակցիային ռուսաստանյան որոշ գործընկերների մասնակցության մասին:
Նա ֆեյսբուքյան իր էջում հատված է ներկայացրել ՌԴ Դաշնության խորհրդում իր ելույթից:
«Վերոնշյալ հումանիտար բաղադրիչն առավել արդիական է դառնում հատկապես այս օրերին, երբ ամբողջ աշխարհի հայերը հիշում են սումգայիթյան ջարդերի զոհերին, կոտորածի, որ տեղի է ունեցել ավելի քան 30 տարի առաջ և դարձել է հայերի դեմ ուղղված կոտորածների սկիզբը, որը ազգային լայնամասշտաբ զտումների քաղաքականության սկիզբը դարձավ: Դա հանգեցրեց Բաքվից, Սումգայիթից, Կիրովաբադից և այլ քաղաքներից հայ բնակչության արտագաղթին:
Հարգելի´ գործընկերներ, ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ Հայաստանը հավատարիմ է մնում ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ հաշվի առնելով տարածաշրջանում ձևավորված իրողությունները, հիմնվելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա, մասնավորապես՝ ազգերի ինքնորոշման իրավունքի վրա, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ միջազգային հանրության լեգիտիմ մանդատ ունեցող միակ ձևաչափի շրջանակներում: Այս համատեքստում կցանկանայի ընդգծել, որ մենք բարձր ենք գնահատում ՌԴ՝ իբրև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրի դերը:
Թանկագի´ն բարեկամներ, ստիպված եմ ցավով արձանագրել, որ չնայած մեր երկրների միջև դաշնակցային գործընկերությանն ու հարաբերությունների բարձր մակարդակին, ինչպես նաև ռուսական կողմի՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հետևողական ջանքերին, մեր մի քանի ռուս գործընկերներ երեկ մասնակից են դարձել վառ արտահայտված հակահայկական ակցիային, որ անցկացվում էր Բաքվում և ուղղված էր տարածաշրջանում կայունության ու խաղաղության խաթարմանը: Ավելին, ռուս-հայկական խորհրդարանական հանձնաժողովի անդամների մասնակցությունն այս միջոցառմանը արդարացիորեն տարակուսանք է առաջացնում»,- ասել է նա:
18:24 16.06.2025
«Վանաձոր» ՔԿՀ ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթներ18:17 16.06.2025
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպում է ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի փոխվարչապետի հետՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի փոխվարչապետ, Գիտության, էներգետիկայի, կլիմայի պահպանության և շրջակա միջավայրի նախարար Արմին Վիլինգմանի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել վերականգնվող էներգետիկայի ուղղության զարգացմանը, կուտակիչ կայանների, ջրածնային էներգիային վերաբերող հարցերին, քննարկվել են աշխատանքային այլ հարցեր ևս։ Հանդիպմանը մասնակցել է նաև Գերմանիայի Դաշնային […] ...
18:12 16.06.2025
Հայկ Հովակիմյանը հեռացել է «Դեբրեցենից»Հայկ Հովակիմյանը հեռացել է «Դեբրեցենից», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 31-ամյա Հովակիմյանը 2022 թ. հուլիսին աշխատանքի է անցել հունգարական ակումբում և եղել նախ մարզական, ապա` միջազգային գծով տնօրեն։ Կողմերի պայմանագիրը լրանալուց հետո որոշվել է չշարունակել համագործակցությունը։ Հովակիմյանը 2019-2022 թթ. եղել է «Նոայի» մարզական տնօրենը։ ...
18:07 16.06.2025
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններինՆախագծի հիմնական նպատակներն են ապահովել ոլորտային արտադրատեսակների շուկայում հավասար մրցակցությունը, արտադրական ավելի երկար շղթաների կիրարկումը, առավել բարձր ավելացված արժեքով տեղական ապրանքների արտադրության զարգացման խթանումը: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 16-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» […] ...
17:54 16.06.2025
Համընդհանուր հայտարարագիր լրացրած 28 հազար 916 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 569 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետՀունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 28 հազար 916 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1551 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 569 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +132 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 89 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...
17:48 16.06.2025
Վթար Արշակունյաց պողոտայում․ 58-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել էՀունիսի 13-ին՝ ժամը 19:00-ին, 58-ամյա Վյաչեսլավ Հ․-ն «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում բախվել է «ԺոնգՏոնգ» ավտոբուսին, այնուհետև «սրտի կանգ» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։ Ժամը 21:00-ին հիվանդանոցից հայտնել են, որ նա մահացել է։ Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […] ...