ԵՊԲՀ-ի գիտական խորհրդի նիստը դեկան է ընտրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+25.09 oC

ԵՊԲՀ-ի գիտական խորհրդի նիստը դեկան է ընտրել

21:10 27.02.2019

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում փետրվարի 27-ին տեղի է ունեցել Գիտական խորհրդի նիստ, որի օրակարգի առաջին հարցը ներկայացրել է Միջազգային գործունեության և արտաքին կապերիգծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը՝ «Համալսարանի միջազգայնացման գործընթացի վերլուծություն և հաշվետվություն» թեմայով զեկույցով: Այս մասին  տեղեկացրին ԵՊԲՀ մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Անդրադառնալով բուհի միջազգայնացման գործիքակազմին, հիմնական ուղղություններին ու կատարված աշխատանքներին՝ պրոռեկտորը նշեց, որ միջազգայնացման հիմնական ուղղությունները երկուսն են՝ ակադեմիական և կազմակերպչական ռազմավարությունը՝ առաջինը՝ ծրագրային, մյուսը՝ ինստիտուցիոնալ մակարդակով: «Ակադեմիական առանձնահատկությունն իր մեջ ընդգրկում է օտարերկրյաուսանողների ուսուցումըհամագործակցությունը գործընկեր ուսումնական հաստատություններիհետօտարերկրյա դասախոսների ներգրավումըմիջազգային գիտաժողովները և այլնԿազմակերպչական ռազմավարությունը՝ կառավարում և պլանավորումծառայություններմարդկային ռեսուրսներ»,- ընդգծեց Երվանդ Սահակյանը:

Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտորի խոսքով՝ օտարերկրյա ուսանողների թիվը ներկա պահին 1760 է, ինչը կազմում է ուսանողության 25 տոկոսը: «Օտարերկրացի ուսանողների գերակշիռ մասի համար Հայաստանում ապահովվում ենանհրաժեշտ պայմանները»,-ասաց նա՝ ավելացնելով, որ օտարերկրացի ուսանողների թիվի ավելացումն իրատեսական է:

Պրոռեկտորը նշեց նաև, որ 2020 թվականին համալսարանի հիմնադրման 100-ամյակի առիթով, օտարերկրյա պետություններում գործող ԵՊԲՀ շրջանավարտների միությունները պատրաստակամություն են հայտնել մասնակցել ու ներդրում ունենալ միջոցառումների կազմակերպչական աշխատանքներին, ինչպես նաև ապահովել մեծ թվով օտարերկրյա ուսանողների ներկայությունը, ինչը լավ առիթ է միջազգային հեղինակության բարձրացման համար:

Գիտական խորհրդի նիստում տեղի ունեցավ նաև Օտարերկրացիների ուսուցման դեկանատի դեկանի ընտրություն: Դեկանի պաշտոնը զբաղեցնելու համար դիմել էր Ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, Տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնի դոցենտ Գայանե Ավետիսյանը, ով փակ գաղտնի քվեարկության արդյունքում՝ 70 կողմ և 2 դեմ ձայներով ընտրվեց Օտարերկրացիների ուսուցման դեկանատի դեկանի պաշտոնում»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնի արտահիվանդանոցային մանկական հոգեբուժական ծառայության մասնաշենքը հիմնովին վերանորոգվել է

20:44 09.06.2025

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնի արտահիվանդանոցային մանկական հոգեբուժական ծառայության մասնաշենքը հիմնովին վերանորոգվել է

Առողջապահության նախարարության «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի արտահիվանդանոցային մանկական հոգեբուժական ծառայությունն այսուհետ գործելու է ամբողջովին նոր պայմաններում. մասնաշենքը հիմնովին վերանորոգվել և վերազինվել է: Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից: Այն սպասարկելու է Երևանում ու բոլոր մարզերում արտահիվանդանոցային հոգեբուժական օգնության և սպասարկման կարիք ունեցող երեխաներին: «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում վերաբացվել է նաև կանանց բաժանմունքը. վերանորոգված և վերազինված […] ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 2-8-ը

20:33 09.06.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 2-8-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հունիսի 2-8-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2սմ-ով և կազմել՝ 1900.77 մ (08.06.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 18 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 38 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հունիսի 2-8-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի […] ...

Հայտնաբերվել է 372 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

20:25 09.06.2025

Հայտնաբերվել է 372 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Հունիսի 2-ից 9-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4516 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 178 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 160 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 276 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 25, չամրակապված վարելու՝ 1069, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 19, վարելու ընթացքում ծխելու՝ 306, վարելիս […] ...

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

20:18 09.06.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Նար-Դոսի փ. 48 75 առանձնատներ, Ռոստոմի փ. 29 շենք և 20-33 առանձնատներ, Եր․ Քոչարի փ. 21/1, 23, 23/7, 25, 27, 28 շենքեր, Կողբացի փ. 1, 1ա, 2, 2ա, 3, […] ...

«Կրթվելը նորաձև է». շարժումն այս անգամ Սիսիանում և Գորիսում էր

20:12 09.06.2025

«Կրթվելը նորաձև է». շարժումն այս անգամ Սիսիանում և Գորիսում էր

Կրթության մասին խոսելը, կրթությունը` որպես նորաձև երևույթ ընկալելը և այն հանրային օրակարգում պահելն այսօր ավելի քան անհրաժեշտություն է։ Այս համոզմունքով ու առաքելությամբ էլ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական կանգառը Սյունիքի մարզում էր: Սիսիանում և Գորիսում վարչապետի և նրա տիկնոջ բանախոսությունները լսելու համար նախատեսվածից շատ են հայտագրվածները: «Իմ քայլը» հիմնադրում կարծում են պատճառը շարժման նկատմամբ գնալով […] ...

SHANTNEWS

20:00 09.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP