15:34 28.02.2019
ԱԺ պետաիրավական հանձնաժողովում այսօր տեղի ունեցած քննարկումների ընթացքում, որը ծավալվում էր պատգամավորներ Էդմոն Մարուքյանի և Նաիրա Զոհրաբյանի ներկայացրած նախագծերի շուրջ, կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել՝ վերջիններիս ներկայացրած օրենքի նախագծերը անընդունելի համարելով: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, ըստ էության, հավատարիմ մնացին կառավարության մոտեցմանը և բացասական եզրակացություն տվեցին: Այս փաստին արձագանքեց ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ ասելով.
«Մենք ընդունում ենք` խնդիրը եղել է, անկախ, որ իշխանության ժամանակ, բայց չենք կարողանում լուծումը գտնել, կամ եթե իսկապես ասում ենք հեղափոխական կառավարության, նման միջամտություն պիտի ունենանք: Կարծես տպավորություն է ստեղծվում, որ կառավարության որոշումը պետք է անբեկանելի լինի, մոռացել եք, որ խորհրդարանական պետությունում ենք ապրում, այդ դեպքում եկեք գրենք Սահմանադրության մեջ, որ ոչ թե ԱԺ-ն է խորհրդարանական վերահսկողություն իրականացում կառավարության նկատմամբ, այլ կառավարությունն է կառավարական վերահսկողություն իրականացնում խորհրդարանի նկատմամբ: Հարգելով կառավարությունը, այդ մոտեցումը եկեք վերանայենք»:
Պետրոսյանը հիշեց, որ օրեր առաջ էլ նման մոտեցում եղել է Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում: Նրա դիտարկմանն արձագանքեց «Իմ քայլից» Նազելի Բաղդասարյանը:
«Ես չէի ուզենա, որ պարոն Պետրոսյանի հորդորով հակառակ ստերեոտիպին գնայինք, որ ինչ է, թե կառավարությանը հակառակ չարտահայտվեինք, մենք մեր ներքին համոզմունքներին դեմ գնանք, դա էլ ճիշտ չէ»,- ասաց նա:
Պետրոսյանը կրկնեց, որ իր ասածը վերաբերում էր ոչ միայն այսօրվա նիստին, այլ ընդհանրապես այս մոտեցման պահպանման մասին էր խոսքը:
«Խնդրում եմ իմ արտահայտությունները տարածական վերլուծության չենթարկեն, հենց խոսքը չի վերաբերում այս նախագծին, պատգամավորը ղեկավարվում է իր խղճով, ասացի՝ ընդհանրապես, որ այդ մոտեցումը պետք է պահպանենք, իսկ թե կողմ կամ դեմ կքվեարկեք, գնահատականը տալիս է ժողովուրդը: Ես չեմ ասում` եկե՛ք, զինվե՛ք կառավարության դեմ, հենց նախագիծ բերեցին, դեմ քվեարկենք, խնդիրն ընդհանրական մոտեցում է պահանջում, որ կաշկանդված չլինենք կառավարության մոտեցմամբ»:
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...