00:10 01.03.2019
Կարասինը մեկնաբանել է Ժնևում հնչեցրած իր սպառնալիքները.«Մենք պատրաստ ենք հարաբերությունների զարգացմանը միայն այն չափով, որքանով դրան պատրաստ է Վրաստանը»,- «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը: Նա գնահատել էր նաև Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ իր հանդիպումը՝ առաջընթաց նշելով երկկողմ հարաբերություններում:
«Սկսած նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիից, վարչապետ Մամուկա Բախտաձեից և արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիից՝ աճում են Վրաստանի քաղաքական գործիչների կտրուկ հայտարարոթյունները: Նրանք խոսում են դեպի ՆԱՏՕ-ի արագացված ընթացքի, այսպես կոչված, «ողջ ժողովրդավարական Եվրոպայի դեմ ռուսական ագրեսիայի» և այլնի մասին: Բնականաբար, դա մեզ խանգարում է և չի նպաստում Ռուսաստանի ու Վրաստանի միջև փոխադարձ հարաբերությունների մթնոլորտի ամրապնդմանը:
Կարասինի խոսքերով՝ Թբիլիսին պետք է կողմնորոշվի՝ կամ ընտրում են Հարավային Կովկասում բարենպաստ տարածաշրջանային մթնոլորտի ստեղծումը, կամ՝ եվրոատլանտյան օրակարգը: Միաժամանակ նշելով, որ դա անելը դժվար է և հղի է առավել լուրջ հետևանքներով: Հասկանալի է, որ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվություն կսկսվի, իսկ դա վաղ, թե ուշ կհանգեցնի խնդիրների: Մենք հիշում ենք, թե ինչպես են սկսվել Ուկրաինայի խնդիրները»,- ասել է Կարասինը:
«Չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանն ու մեր հարաբերություններում դեռևս գոյություն ունեցող սկզբունքային դժվարություններին՝ տեղի է ունեցել հարաբերությունների տեղաշարժ: Վրաստանը մեզ մոտ երկիր է, սակայն մենք պատրաստ ենք հարաբերությունները զարգացնել այնքանով, որքանով Վրաստանը պատրատ է դրան: Պատնությւոնը վկայում է , որ միաժամանակ երկու ուղղությամբ խաղալը ստեղծում է խառնաշփոթ և հղի է բացասական հետևանքներով»,- ասել է Գրիգորի Կարասինը:
17:20 02.08.2025
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցի մահվան մասինԳազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...
17:10 02.08.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...