20:00 02.03.2019
Ադրբեջանի կողմից գերեվարված Կարեն Ղազարյանի նկատմամբ կիրառված վճիռը անակնկալ չի եղել ինչպես շատերի, այնպես էլ փաստաբան Արա Ղազարյանի համար, որն զբաղվում է նրա գործի Եվրադատարանի վարույթով:
SHANTNEWS.am-ի հետ զրույցում նա նշեց, որ Ադրբեջանը պետք է մտահոգված լիներ արագացված կարգով դատաքննություն իրականացնելու հարցում, իսկ թե ինչու, մանրամասնում է.
«Անակնկալ չէր, որովհետև դռնփակ դատական քննություն էր անցկացվում, որևէ ինֆորմացիա չէր տրամադրվում, այդ թվում` նաև ծնողներին, և սպասելի էր նման դատավճիռը, նաև սպասելի էր արագությունը, քանի որ Ադրբեջանը պետք է մտահոգված լիներ, որ Եվրոպական դատարանում քննվելու է գործը և քննվում է նաև դատավարական դեպքերի խախտման հիմքով, սակայն Ադրբեջանը պետք է հասկանար, որ պետք է արագություն տալ մինչև Եվրոպական դատարանի կողմից միջամտությունը»:
Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանը ամռանը գերեվարված ՀՀ քաղաքացի, Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Արմենի Ղազարյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման «Ադրբեջանում ահաբեկչական գործողության փորձի համար»։
Ի՞նչ իրավական գործընթացներ կարող է սկսել Հայաստանը վճիռը անհիմն ճանաչելու կամ գերուն վերադարձնելու համար: Փաստաբանը նշում է, որ ՀՀ անունից դատական գործընթաց չի հարուցվում, բայց ծնողների կողմից դատական վարույթ է հարուցված Եվրոպական դատարանում:
«Դա անհատական գանգատ է, մենք պատրաստում ենք հերթական փաթեթը, դա ուղարկվում է Եւրոպական դատարանը, հույսով ենք, որ Եվրոպական դատարանը կսկսի քննությունը, թեև արդեն մեկ փաթեթով սկսել է, որոշում կայացրել է նրա անհետանալուց երկրորդ օրը այն մասին, որ Ադրբեջանը շտապ հաղորդի Կարենի գտնվելու վայրը, առողջական վիճակի մասին ինֆորմացիա տա, դա շատ արագ է արվել, դրա համար ուրախ ենք»,- ասաց փաստաբանը:
Հիմա հաջորդ փուլն է ընթանում, փաթեթը օգոստոսին է ներկայացվել, հավելյալ տեղեկություններ են ուղարկվել Եվրոպական դատարան: Արա Ղազարյանը վստահեցնում է, որ պատրաստվում ենք նոր տեղեկություններ տալ, հույս է հայտնում, որ շուտով Եվրոպական դատարանը կսկսի գործով քննությունը:
Իսկ թե ինչպիսին են սպասելիքները, պատասխանեց.
«Սպասում ենք, որ գործը կշահենք, Եվրոպական դատարանը կարձանագրի , որ մի քանի ֆունդամենտալ իրավունքներ են խախտվել, որոնք ամբողջությամբ քաղաքական դաշտում կարող են հիմք հանդիսանալ, որ Կարենն ի վերջո վերադառնա Հայաստան, վերջնական նպատակը, իհարկե, դա է: Մենք չենք կարող Եվրոպական դատարանից պահանջել նրան վերադարձնել, բայց կարող ենք պահանջել նրա իրավունքների ֆունդամենտալ խախտում ճանաչել»:
Հարցին` արդյո՞ք նախկինում ունեցած փորձը դրա համար նախադրյալներ ստեղծում է, նշում է.
«Եվրոպական դատարանում հասկացել են, որ այս ամենի պատճառը հասարակ ռասիզմն է, հայատյացությունը, նախկին գործերում էլ կա այդ գործոնը, և հուսով ենք, որ Եվրոպական դատարանը այս գործը քննելով նախկին ներկայացված գործերը՝ և՛ Ապրիլյան գործերով, և՛ Սարիբեկյան Մանվելի, և՛ Կարեն Պետրոսյանի գործը, բոլորը հաշվի կառնի՝ հասկանալով, որ այա ամենն ըստ էության նույն երևույթի շարունակությունն է՝ հայատյացություն, չհայտարարված պատերազմ, սահմանամերձ շրջանների բնակիչների առևանգում և այլն»:
Փաստաբանը մշտապես կապի մեջ է Ղազարյանի ծնողների հետ, և այն, ինչ տեղի է ունենում նրանց նկատմամբ, համարում է ոչ այլ ինչ, քան խոշտանգում:
«Գոնե ծնողները կապ ունենան որդու հետ, խոսեն, բայց դա էլ հնարավոր չէ ապահովել»,- ցավով նշում է նա:
14:57 05.08.2025
Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ըԻսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 61,000-ը, ավելի քան 150,000 մարդ վիրավորվել է, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարեց, որ զոհերի թիվը գերազանցել է 60,000-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 87 մարդ, […] ...
14:50 05.08.2025
Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շիրակամուտ, Գեղասար, Սարահարթ, Գոգարան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...
14:43 05.08.2025
Ճապոնիայում ջերմային հարվածից 18 մարդ է մահացելՃապոնիայում հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը ավելի քան 9500 մարդ շտապ տեղափոխվել է հիվանդանոցներ ջերմային հարվածներով՝ երկրում հաստատված շոգի ալիքի պատճառով, նրանցից 18-ը մահացել են: Այս մասին հայտնել է հրշեջ ծառայությունը, որը կատարում է շտապ բժշկական ծառայություններ երկրում: Այս մարդկանցից 225-ը ծանր վիճակում հոսպիտալացվել են ավելի քան երեք շաբաթ։ Ջերմային հարվածի զոհերի գրեթե 58%-ը 65 տարեկանից […] ...
14:34 05.08.2025
31-ամյա հետախուզվողը հայտնաբերվեց Վանաձորում․ նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկՀամայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում օգոստոսի 1-ին Վանաձոր քաղաքի Չուխաջյան թաղամասում հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության Բազումի բաժին է տեղափոխվել 31-ամյա տղամարդ, որը հուլիսի 30-ից հետախուզման մեջ էր գտնվում ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող […] ...
14:26 05.08.2025
Կալիֆոռնիայում խոշոր անտառային հրդեհի դեմ պայքարում է ավելի քան 1000 փրկարարԿալիֆոռնիա նահանգում անտառային խոշոր հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է ավելի քան 1000 փրկարար: Այս մասին հաղորդում է ABC News հեռուստաալիքը: Հրդեհի մակերեսը այժմ կազմում է գրեթե 30 հազար հեկտար: Հրդեհը մոլեգնում է Լոս Պադրես ազգային պարկում՝ Սանտա Բարբարա և Սան Լուիս Օբիսպո շրջաններում: Վերջին տեղեկությունների համաձայն՝ երեք մարդ վիրավորվել է: Բնակիչներին տարհանում են տուժած տարածքներից: […] ...