19:07 01.03.2019
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ մշակույթի նախարարի ԺՊ Նազենի Ղարիբյանին լրագրողներից մեկն ասել է, որ ահազանգ է ստացել, որ Խորեոգրաֆիայի պետական թատրոնը ցանկացել է Գյումրիում ներկայացումներ կազմակերպել, բայց նախարարի մեկ զանգով դա չեղարկվել է
«Նախկին տնօրենի պայմանագրի ժամկետն ավարտվել է դեկտեմբերի 28-ին: Ստորագրվել է Լիլիթ Փալաջյանին ժամանակավոր պաշտոնակատար ընդունելու հրամանը: Դրանից հետո նախկին տնօրենը` տիկին Կարապետյանը, մինչև օրս չի վերադարձրել կնիքը, մինչև օրս չի ազատել տարածքը, որտեղ ինքն ապրում է իր շների հետ, չի ներկայանում հանձնաժողովի նիստին, որպեսզի հանձնման-ընդունման գործը կատարի: Եվ, այդքանը հերիք չէ, կազմակերպել է, չգիտեմ ինչպես, հյուրախաղեր, բոլորովին օրենքից դուրս»,- ասել է ՀՀ մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը՝ հավելելով, որ ինքն այդ հյուրախաղերի մասին իմացել է ֆեյսբուքյան գովազդից, պատահաբար:
Ղարիբյանի պարզաբանմամբ` ինքը Գյումրի զանգահարել է ու ասել, որ եթե գալիս են որպես մասնավոր թատերախումբ, որևէ խնդիր չկա, բայց եթե ներկայանալու են որպես մշակույթի նախարարության խորեոգրաֆիայի պետական թատրոն, պատասխանատվությունը նախարարությանն է, հենց իրենը՝ ժամանակավոր պաշտոնակատարինը: Պետք է լինի հրաման, գործուղման փաստաթուղթ, և դա է միայն իրավասություն տալիս տնօրենին հյուրախաղերին վերաբերող որոշակի փաստաթղթեր ստորագրել:
«Դա պետք է անի Փալաջյանը, հակառակ դեպքում դա ապօրինի բան է և դրա պատասխանատվությունը ձեզ վրա է ընկնելու»,- ասել է Ղարիբյանը:
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:49 09.06.2025
Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...