Մարտի 1-ի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը զոհն էր, որ մնաց հրապարակում միայնակ. Արամ Սարգսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+21.09 oC

Մարտի 1-ի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը զոհն էր, որ մնաց հրապարակում միայնակ. Արամ Սարգսյան

19:16 01.03.2019

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, որը մասնակցում է Մարտի 1-ի երթին, լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այն հարցին, թե ինչու երեք նախագահները Մարտի 1-ի գործի քննության ընթացքում նույն հարթության վրա չեն դիտարկվում դատական մարմինների կողմից, Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանն էլ չեն կանչվում հարցաքննության: Նա նշեց.

«Ես չեմ կիսում երեք նախագահներին նույն հարթության վրա դնելու մոտեցումը. տարբեր մարդիկ են ու տարբեր դերակատարություն են ունեցել, չի կարելի զոհին ու դահճին նույն հարթության վրա դնել: Մարտի մեկի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը զոհն էր, որ մնաց հրապարակում միայնակ` ծխախոտը ձեռքին, մնացած բոլորիս ծեծելով, մահակներով դուրս հանեցին: Ի՞նչ էր անում Լևոն Տեր-Պետրոսյանը` ասում էր, որ ընտրություններ են եղել, որ կեղծվել են, չէի՞ն կեղծվել, բա մարդիկ ինչո՞ւ էին լցվել հրապարակը, ասում էր, որ գումար է բաժանվել ընտրություններում, չասե՞ր, կամ մարդիկ կան, որ ասում  էին՝ ժողովուրդը մեղավոր էր, որ եկել էր այստեղ, թող փողոցում չլիներ, չսպանվեր: Ի՞նչ է, այս տրամաբանությունը մենք կիսո՞ւմ ենք»:

Եթե կիսում ենք տրամաբանությունը, ուրեմն, ըստ նրա, երեք նախագահներին կարող ենք դնել նույն հարթության վրա, եթե չէ, տարանջատենք: Ինչ վերաբերում է հարցաքննելուն, նա նշեց, որ երեք նախագահն էլ լուրջ ինֆորմացիոն բազայի են տիրապետում, որը կարող է նախաքննությանը օգուտ տալ:

«2008-ին Նիկոլ Փաշինյանին, ինձ մեղադրանք է առաջադրվել, գնացել եմ, երեք անգամ ցուցմունք եմ տվել, ուզում են, թող կանչեն, 2018-ին չեն կանչել, Փաշինյանը իր կալանավորվելուց առաջ ասել է` ցուցմունք տվել է, չեմ կարծում, որ ավելացնելու բան կունենան: Լևոն Տեր-Պետրոսյանին, ինչ վերաբերում է, մինչև 2010-2011թթ. անդրադարձել է, մեկնաբանություն տվել է, ու դրանից լայնածավալ ցուցմունքներ դժվար էլ հնարավոր լինի վերցնել»,- հավելել է քաղաքական գործիչը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:49 09.06.2025

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

BACK_TO_TOP