14:08 02.03.2019
2018 թվականին կրթության տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել հանրապետության մի շարք դպրոցներում: Ամենատարածվածը կադրային խնդիրներն են: Երևանյան դպրոցներից մեկի տնօրենի մեկնաբանմամբ՝ պատճառն առհասարակ մասնագետների պակասն է: Միաժամանակ, բանախոսները չհերքեցին, որ ցածր աշխատավարձերի պատճառով դպրոցը չի գրավում մանկավարժներին: Ըստ տեսչական մարմնի ղեկավարի՝ բազմաթիվ գյուղերում ուսուցիչների պակաս կա:
«ՀՀ կրթության տեսչական մարմինն ստուգումներ է իրականացրել Վայոց ձորի 15, Երևանի 3 և 21 նախադպրոցական ուսումնական հաստատություններում, ինչպես նաև 8 միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում: Ուսումնասիրություններ են իրականացվել Վայոց ձորի և Կոտայքի մարզետարանների կրթության վարչություններում, Տավուշի Իջևան քաղաքի և Ստեփանավանաի կրթության հարցերով զբաղվող ստորաբաժանումներում»,- ասաց ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը:
Նա նշեց, որ հանրապետության 1400 դպրոցները գործում են տարբեր իրականություններում:
«Մենք ունենք մեծ դպրոցներ Երևանի կենտրոնում, ունենք մարզային դպրոցներ, որոնք կարող ենք համարել միջին ծանրաբեռնվածություն ունեցող, ունենք նաև հեռավոր գյուղերի փոքր դպրոցներ, որտեղ հաճախ մանկավարժական կադրերի խնդիր կա, պարզ լեզվով ասած՝ մարդիկ չեն գնում այնտեղ աշխատելու»,- ասաց նա:
11:54 17.06.2025
Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է․ Կիվուն՝ Մխիթարյանի մասինՌումինացի մասնագետ Քրիստիան Կիվուն «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո՝ իր առաջին ասուլիսին, անդրադարձել է միլանյան թիմի 36-ամյա հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, հաղորդում է Inter Xtra-ն: «Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է։ Տարիքը պարզապես թիվ է, մոտիվացիան կարևոր է։ Հենրիխը ամեն ինչ անում է իր խաղով և վերաբերմունքով։ Նա միշտ ունի էներգիա և մոտիվացիա»,- […] ...
11:47 17.06.2025
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպքՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 1.5 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն։ Կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարածքային թիվ 14-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գործող` պարենային և ոչ պարենային ապրանքների առևտրով զբաղվող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց վերցնում […] ...
11:42 17.06.2025
Քննարկվել է «Հայֆիլմի»-ի վերագործարկման հնարավորությունըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Հայֆիլմ» կինոստուդիա, ծանոթացել պայմաններին, առկա խնդիրներին, զրուցել աշխատակիցների հետ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի և Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանի ուղեկցությամբ նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում՝ առանձնակի ուշադրություն դարձնելով կինոժառանգության արխիվին: Նախարարի դիտարկմամբ՝ կինոժառանգության պահպանման գործընթացն անհրաժեշտ է իրականացնել պետության […] ...
11:33 17.06.2025
Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՀունիսի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
11:23 17.06.2025
Սպիտակ տունը քննարկում է ԱՄՆ բանագնացի և Իրանի ԱԳ նախարարի հանդիպման հնարավորությունը․ AxiosՍպիտակ տունը Իրանի հետ քննարկում է այս շաբաթ ԱՄՆ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հանդիպման հնարավորությունը, գրում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հանդիպման նպատակը միջուկային համաձայնագրի և Իսրայելի ու Իրանի միջև պատերազմի ավարտի շուրջ բանակցություններն են: Հանդիպման շուրջ վերջնական համաձայնություն դեռ չկա, սակայն, ինչպես նշում է պարբերականը, սա «ԱՄՆ նախագահ […] ...