Ստվերում գործող պատվիրատուները․ Սամվել Բաբայանի գրասենյակի կոչ-հայտարարությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Ստվերում գործող պատվիրատուները․ Սամվել Բաբայանի գրասենյակի կոչ-հայտարարությունը

23:31 02.03.2019

Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Ներկայիս ստվերում գործող, հիվանդ երևակայություն ունեցող գործիչները փորձում են որոշ լրատվականների պահել իրենց ճիրաններում։

Զարմանալի չէ, այս մարդիկ ողջ կյանքը սովոր են «շեֆի» առկայության տակ ապրել։ Եվ քանի որ այսօր «շեֆի» միակ հույսը մնացել են չկայացած բախտախնդիրները, ապա նա դեռևս կոմսոմոլյան տարիներից մնացած նեղ ընկերական հարաբերությունները օգտագործում է և կոմսոմոլյան դրածոյի միջոցով փորձում վերահսկողության տակ պահել և՛ դատական համակարգը, և՛ դատախազությունը, և՛ ոստիկանությունը, և՛ ԿԸՀ-ն՝ բոլոր որոշումներով, ծանուցագրերով, արդյունքներով, նույնիսկ հասարակ տեղեկանքներ տրամադրելով։ Այս ամենը վերահսկվում է այդ անձի կողմից։ ՀՀ իշխանություններին կոչ ենք անում աչքերը լայն բաց անել նմանօրինակ երևույթների վրա։ Թույլ մի տվեք, որ Արցախը օգտագործեն այսպիսի դավադրությունների մեջ, թույլ մի տվեք Արցախը դարձնել ինչ-որ չկայացած բախտախնդիրների գործունեության թատերաբեմ։ Արցախի անվտանգությունը դա ողջ հայության անվտանգությունն է։ Ցանկացած թյուր ինֆորմացիա, ցանկացած խեղաթյուրված ու ապականված միտք գալիս է Արցախից և վերարտադրվում այսօրինակ լրատվականների միջոցով։

Ինչ-որ ծակերում գործող և այդ ծակերից դեռևս դուրս չեկող , մկան ծակը փողով գնած ստվերային տխրահռչակ գործիչները, երբ Արցախի և ՀՀ սահմանադրությունները կարում ու կարկատում  էին, այս տասներորդական տեղ զբաղեցնող  լրատվականները իհարկե չբարձրացրին այն  հարցը, թե ինչու են սահմանադրությունը հարմարեցնում որոշ շրջանակների շահերին։ Չէին կարող, ռիսկ չունեին։  Չկային այդքան։ Այսօր արդեն կարող են կատարել պատվերներ, բայց իրենց ասած ստվերի շրջանակներում։ Մեր թիմը սահմանադրության փոփոխություններով չի հետապնդում նեղ անձնական շահեր, դա  միտված է ավելի լայն, ժողովրդական շահերը բավարարելուն։ Այս փոփոխությունը  կյանքի կոչելուց հետո  հնարավորություն է ստեղծվելու լայն շրջանակների ընդգրկել Արցախի զարգացման գործում։ Քաղաքացիությունը պիտի խոչընդոտ չհանդիսանա, որպեսզի մեր հայրենակից բանիմաց մասնագետները, որոնք այսօր տարբեր երկրներում են, ինչպես նաև ՀՀ քաղաքացիները կարողանան ընտրվել, պաշտոններ զբաղեցնել Արցախում և իրենց գիտելիքները ծառայեցնել Արցախի բարգավաճմանը։ Սակայն այս մասին հետո, երբ կներկայացնենք նախագիծը, որպես այդպիսին։

Անդրադարձ կար Սամվել Բաբայանի քաղաքական գործունեությանը անցյալում, ներկայում և ապագայում։ Անդրադառնալով այս հարցին՝ միայն կարող ենք ասել, որ երբ Սամվել Բաբայանը Արցախում իր նվիրված աշխատանքով եղանակ էր որոշում, նմանատիպ մանր-մունր անարժեք գործիչները սեղանի մի ծայրից մյուսը անցնում էին ժամում տասը սմ-ից ոչ ավելի, այն էլ՝ փորի վրա սողալով։ Սամվել Բաբայանը և իր թիմը եկել են նախ հասկանալու, թե ինչ մտահոգություններ ունի արցախցին, ապա ծանոթացնելու արցախցուն իր սեփական սահմանադրությանը, որը ի դեպ, իշխանությունների գործն է՝ ցույց տալու, որ այս սահմանադրությունը չի բխում արցախցու, ինչպես նաև ամբողջ հայության շահերից։ Մենք մի պետություն ենք, և սահմանադրությունն էլ պետք է ծառայեցնենք այս տեսանկյունից։ Երկրում պետք է ստեղծվի ապակենտրոն իշխանություն, որը կծառայի և իր բոլոր լծակները կծառայեցնի միմիայն ժողովրդի բարեկեցության համար։ Իսկ ինչ վերաբերում է, թե Սամվել Բաբայանն իր գործունեությամբ ի՞նչ հետք է թողել ժողովրդի կյանքում, կոչ ենք անում այս մտահոգ շրջանակներին ներկա գտնվել Սամվել Բաբայանի հանդիպումներին ազգաբնակչության հետ, նրա հանդիպումների ժամանակ, որոնք ի դեպ, անցնում են բացառապես ջերմ մթնոլորտում, կգտնեք ձեզ հուզող հարցերի պատասխանը։ Եթե փնտրում եք դժգոհ մարդիկ, ապա ասեմ Արցախի բնակչության գրեթե 95%-ն է դժգոհ ներկայիս իշխանություններից, իսկ այն 5 %-ը նրանք են, ովքեր հենց տալիս են նմանօրինակ պատվերներ։ Հանգստացեք սիրելիներ, ամեն ինչ դեռ առջևում է»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

BACK_TO_TOP