Իմ նպատակն Է ամեն տեսակի քայլերով աջակցել Գյումրիին. նախագահը հյուրընկալել է Շիրակի թեմի առաջնորդին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+21.09 oC

Իմ նպատակն Է ամեն տեսակի քայլերով աջակցել Գյումրիին. նախագահը հյուրընկալել է Շիրակի թեմի առաջնորդին

12:50 04.03.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Շիրակի թեմի առաջնորդին՝ վերջերս արքության աստիճանի արժանանալու առիթով և նշել, որ այն սրբազանի տարիների վաստակի, հայրենիքի և եկեղեցու հանդեպ սիրո ու նվիրումի գնահատանքն է:

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն իր հերթին շնորհավորել է Արմեն Սարգսյանին Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու մեկ տարվա առթիվ՝ նշելով, որ իր համար մեծագույն պատիվ է լինել Հանրապետության նախագահի առաջին հյուրը նոր նստավայրում: Որպես գյումրեցի և որպես Շիրակի թեմի առաջնորդ, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հատուկ շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին Գյումրիի հանդեպ մնայուն ուշադրության համար:

Նախագահ Սարգսյանը տեղեկացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի հետ իր զրույցի մասին՝ Գյումրիի պատմական կենտրոնը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորության տակ վերցնելու վերաբերյալ:

«Սա ինձ համար սկզբունքային է, քանի որ դա թույլ չի տա, որպեսզի որևէ մեկը ոտնձգություն անի պատմական շինությունների նկատմամբ,-ասել է նախագահը: -Երկրորդը՝ հնարավորություն կտա որոշակի ծրագրեր, միջազգային ֆինանսավորում ներգրավել Գյումրիի կենտրոնի համար: Իմ նպատակն Է՝ փոքր, մեծ, ամեն տեսակի քայլերով օգտակար լինել եւ աջակցել Գյումրիին»:

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը նշել է, որ Գյումրին բարձր մակարդակի ուշադրության կարիք ունի և համաձայնել է Հանրապետության նախագահի հետ, որ Գյումրու պատմական կենտրոնը պետք է փրկել, վերադարձնել այն իր պատմական սքանչելի տեսքին, հատկապես եթե ուզում ենք զբոսաշրջությունը զարգացնել: Շիրակի թեմի առաջնորդը նշել է, որ այդ ամենի հետ մեկտեղ պետք է լուծվեն նաև քաղաքի մյուս խնդիրները:

Հանրապետության նախագահը առաջնահերթ կարևորել է նաև մարդկանց զբաղվածության հարցը:

«Կարող ես լավագույն բնակարանը տալ մարդուն, բայց եթե նա աշխատանք չունի, չի կարողանում իր ընտանիքը պահել, դրա արդյունքը մենք բոլորս գիտենք: Եթե մարդիկ բավարար աշխատանք ունենան կարող են իրենց աշխատանքով բնակարան կամ տուն գնել»,-ասել է Արմեն Սարգսյանը:

Նշելով, որ այսօր կան բոլոր նպաստավոր պայմանները և հնարավորությունները՝ գոնե առաջիկա երկու- երեք տարում առկա խնդիրները լուծելու համար՝ զրուցակիցներն համակարծիք են եղել, որ Գյումրին իր ներուժով մեծ ներդրում կարող է ունենալ ընդհանուր Հայաստանի զարգացման մեջ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 03.05.2025

SHANTNEWS

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մոմ են վառել Ոսկեպարի եկեղեցում

19:50 03.05.2025

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մոմ են վառել Ոսկեպարի եկեղեցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Ոսկեպար այցից և հայտնել, որ ճանապարհին մոմ են վառել Ոսկեպարի եկեղեցում։   ...

Դամասկոսում ձերբակալվել է Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի գլխավոր քարտուղարը

19:42 03.05.2025

Դամասկոսում ձերբակալվել է Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի գլխավոր քարտուղարը

Սիրիայի նոր իշխանություններին ենթակա անվտանգության ուժերը կալանավորել են Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի (գլխավոր հրամանատարություն) գլխավոր քարտուղար Թալալ Նաջիին։ Այս մասին հայտնել է սիրիական հեռուստատեսությունը իր Telegram ալիքով։ Դրա տեղեկություններով՝ Նաջին բերման է ենթարկվել Դամասկոսում։ Միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Հեռուստաալիքը նաև պարզաբանել է, որ Նաջիի տանը տեսահսկում է տեղադրվել։ Մայիսի 1-ին Asharq Al-Awsat թերթը, հղում […] ...

Արևիկ Ուզունյանը ստեղծում է մանկական ձեռագործ օճառներ

19:30 03.05.2025

Արևիկ Ուզունյանը ստեղծում է մանկական ձեռագործ օճառներ

Արևիկ Ուզունյանը ստեղծում է մանկական ձեռագործ օճառներ։ Նա Արարատի մարզի Նորաբաց և հարակից գյուղերի մանկապարտեզներում և դպրոցներում երեխաների համար նաև անցկացնում է օճառագործության դասընթացներ։ Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում։   ...

Արաղչի. Իրանը իրավունք ունի ունենալ միջուկային վառելիքի ամբողջական ցիկլ

19:20 03.05.2025

Արաղչի. Իրանը իրավունք ունի ունենալ միջուկային վառելիքի ամբողջական ցիկլ

Թեհրանը պնդում է միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու Իրանի ժողովրդի իրավունքը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Իրանը, որպես միջուկային զենքի չտարածման պայմանագրի մասնակից պետություն, հավատարիմ է իր պարտավորություններին, բայց, միևնույն ժամանակ, պնդում է միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու Իրանի ժողովրդի իրավունքը, ինչը, բնականաբար, պահանջում է հարստացման գործընթաց։ Իրանն իրավունք […] ...

Նոյեմբերյան համայնքի Բերդավանի բնակիչները դարձել են «Կրթվելը նորաձև է» շարժման մասնակիցներ

19:10 03.05.2025

Նոյեմբերյան համայնքի Բերդավանի բնակիչները դարձել են «Կրթվելը նորաձև է» շարժման մասնակիցներ

Նոյեմբերյան համայնքի Բերդավանի բնակիչները դարձել են «Կրթվելը նորաձև է» շարժման մասնակիցներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Նիկոլ Փաշինյանը և ներկայացրել տեսանյութ:   ...

BACK_TO_TOP