Գյումրիի տեքստիլ կոմբինատի հանրակացարանի շենքի փլուզումից 5 օր անց շինաղբը տեղափոխված չէ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+21.09 oC

Գյումրիի տեքստիլ կոմբինատի հանրակացարանի շենքի փլուզումից 5 օր անց շինաղբը տեղափոխված չէ

17:07 05.03.2019

30 տարի է`Տեքստիլ արտադրական կոմբինատը չկա, բայց հանրակացարանի ու դրանում ապրողների պատմությունը դեռ շարունակվում է: Ամեն տարի ու տարվա մեջ մի քանի անգամ գրանցվող փլուզումներից հետո շինարարական աղբի տարածքն ավելի  է ընդարձակվում: Շենքի 3-րդ և 4-րդ հարկերում տեղի ունեցած փլուզման հետքերը 5 օր է՝ մնում են: Քարակույտերն ու սալերը փակել են մայթի կեսը:

Այն, ինչ արվեց փլուզումից հետո զուտ մարդկանց անվտանգությունն ապահովելու համար,  տարածքի սահմանազատումն էր կարմիր ժապավենով: Թե ինչքան կդիմանան կարմիր ժապավենները, կախված է եղանակից, քամիների ազդեցությունից: Հինգ օր առաջ տեղի ունեցած  փլուզումից հետո քարաթափ չի եղել, ամրան որոնողներ չեն երևացել: Քանդման ենթակա շենքի  երեք բնակիչները շարունակում են մնալ իրենց սենյակներում, որոնք փլուզված հատվածից ընդամենը 200 մետր են հեռու:
Քաղաքապետարանի կոմունալ ծառայության տնօրենը հերթական անգամ տարածք եկավ: Շինարարական աղբի տեղափոխման բողոքը վերածվեց շենքի բնակիչների հետ հերթական վեճի, թեման էլ, ինչպես միշտ, շենքից դուրս գալ-չգալու հարցն էր։
Քաղաքապետարանի պատասխանատուն հիշեցրեց հանրակացարանի սեփականատիրոջ՝ Ենոք Սարգսյանի պարտականությունները՝ ավելացնելով, որ փլատակները մայթից հեռացնելու  հնարավորություն չունեն, հարմար տեխնիկա էլ չունեն, բացի դրանից, ասում է՝ վտանգավոր է:
Քաղաքի գլխավոր ճարտարապետն էլ փլված քարերն ու բետոնե սալերը շենքի սեփականատիրոջ  սեփականությունը համարեց՝ ասելով , թե դրանք տարածքից տեղափոխելու իրավունք քաղաքապետարանը չունի: Թեև նշենք, որ շենքը ճարտարապետական որևէ առանձնահատկություն չունի:
Հենրիկ Գասպարյանը բնակիչներին ու անցորդներին հորդորեց սպասել մինչև շենքի սեփականատերը գա Ռուսաստանի Դաշնությունից, թե երբ՝ իրեն ժամկետ հայտնի չէ: Բայց, ըստ էության, այդ ժամկետը կախված է, թե ինչքանով կկարողանան երեք բնակչի տեղափոխության հարցը լուծել:

«Դա սեփականատիրոջն է, սեփականատիրոջ քարերն են, սեփականատերը պիտի գա, մենք առանց իրա իրավունք չունենք տարածքից բան տեղափոխելու: Ներկա դրությամբ բանակցություններ ենք տանում, կոնկրետ օր ու ժամ չենք պայմանավորվել, բայց կպայմանավորվենք, ավելի շուտ ենք նախատեսում, որ սեփականատերը գա մեկ ամսվա ընթացքում»,- SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հենրիկ Գասպարյանը:

Սեփականատիրոջը`Ենոք Սարգսյանին մոտ 15 տարի չի հաջողվում պարտավորեցնել վերադառնալ ու  զբաղվել շենքի ապամոնտաժմամբ, այնպես, ինչպես 3 տարեց բնակիչների  բնակության հարցը: Քաղաքապետարանը շենքի ապամոնտաժման ժամկետն է  երկարացնում, շենքի քանդում էլ ինքնըստինքյան ապահովում է բնությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 03.05.2025

SHANTNEWS

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մոմ են վառել Ոսկեպարի եկեղեցում

19:50 03.05.2025

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մոմ են վառել Ոսկեպարի եկեղեցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Ոսկեպար այցից և հայտնել, որ ճանապարհին մոմ են վառել Ոսկեպարի եկեղեցում։   ...

Դամասկոսում ձերբակալվել է Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի գլխավոր քարտուղարը

19:42 03.05.2025

Դամասկոսում ձերբակալվել է Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի գլխավոր քարտուղարը

Սիրիայի նոր իշխանություններին ենթակա անվտանգության ուժերը կալանավորել են Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի (գլխավոր հրամանատարություն) գլխավոր քարտուղար Թալալ Նաջիին։ Այս մասին հայտնել է սիրիական հեռուստատեսությունը իր Telegram ալիքով։ Դրա տեղեկություններով՝ Նաջին բերման է ենթարկվել Դամասկոսում։ Միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Հեռուստաալիքը նաև պարզաբանել է, որ Նաջիի տանը տեսահսկում է տեղադրվել։ Մայիսի 1-ին Asharq Al-Awsat թերթը, հղում […] ...

Արևիկ Ուզունյանը ստեղծում է մանկական ձեռագործ օճառներ

19:30 03.05.2025

Արևիկ Ուզունյանը ստեղծում է մանկական ձեռագործ օճառներ

Արևիկ Ուզունյանը ստեղծում է մանկական ձեռագործ օճառներ։ Նա Արարատի մարզի Նորաբաց և հարակից գյուղերի մանկապարտեզներում և դպրոցներում երեխաների համար նաև անցկացնում է օճառագործության դասընթացներ։ Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում։   ...

Արաղչի. Իրանը իրավունք ունի ունենալ միջուկային վառելիքի ամբողջական ցիկլ

19:20 03.05.2025

Արաղչի. Իրանը իրավունք ունի ունենալ միջուկային վառելիքի ամբողջական ցիկլ

Թեհրանը պնդում է միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու Իրանի ժողովրդի իրավունքը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Իրանը, որպես միջուկային զենքի չտարածման պայմանագրի մասնակից պետություն, հավատարիմ է իր պարտավորություններին, բայց, միևնույն ժամանակ, պնդում է միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու Իրանի ժողովրդի իրավունքը, ինչը, բնականաբար, պահանջում է հարստացման գործընթաց։ Իրանն իրավունք […] ...

Նոյեմբերյան համայնքի Բերդավանի բնակիչները դարձել են «Կրթվելը նորաձև է» շարժման մասնակիցներ

19:10 03.05.2025

Նոյեմբերյան համայնքի Բերդավանի բնակիչները դարձել են «Կրթվելը նորաձև է» շարժման մասնակիցներ

Նոյեմբերյան համայնքի Բերդավանի բնակիչները դարձել են «Կրթվելը նորաձև է» շարժման մասնակիցներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Նիկոլ Փաշինյանը և ներկայացրել տեսանյութ:   ...

BACK_TO_TOP