Վարձավճարները կազմում են միջինը բուհերի բյուջեի 80 տոկոսը. Արևիկ Անափիոսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+22.09 oC

Վարձավճարները կազմում են միջինը բուհերի բյուջեի 80 տոկոսը. Արևիկ Անափիոսյան

13:39 05.03.2019

ԿԳ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը մարտի 5-ին խորհրդարանում անդրադարձավ բուհական վարձավճարի համակարգի կատարելագործման նախագծին:

«Արդյո՞ք օրենքի փոփոխությամբ բուհի ինքնավարությունը կարող է խաթարվել՝ ո՛չ, կան հարցեր, որ պետք է կարգավորվեն նորմատիվ իրավական դաշտում՝ օրենքի մակարդակով, ենթաօրենսդրական և բուհի մակարդակում: Ուսանողների վարձավճարների հարցն օրենքի կարգավորման ենթակա հարց է, բուհերի ինքնավարության հետ որևէ աղերս ունենալ չի կարող»,- ասաց նա:

Ֆինանսական պլանավորման հարցին անդրադառնալով՝ Անափիոսյանը նշեց, որ ԿԳ նախարարությունում քննարկումներ են եղել տարբեր բուհերի ներկայացուցիչների հետ, անհանգստությունը բարձրաձայնվել է բացառապես ֆինանսական պլանավորման հետ կապված: Կոնֆերանսների կամ գիտական այլ միջոցառումներին մասնակցության առումով ԿԳ փոխնախարարը նշեց, որ վարձավճարներն իսկապես կազմում են միջինը բուհերի բյուջեի 80 տոկոսը, մի մասը տրվում է բուհերին պետբյուջեից՝ նպաստների և կրթաթոշակների տեսքով, և բյուջեն ձևավորվում է իրենց կողմից իրականացվող տարբեր հետազոտական աշխատանքների համար գումարներ ներգրավելու հաշվին: Ճիշտ պլանավորման դեպքում, ըստ Անափիոսյանի, որևէ խնդիր չի լինի:

Փոխնախարարը նշեց, որ այս նախագիծը միտված է ուսանողների սոցիալական խնդիրը լուծելուն: Նա հայտնեց, որ նախարարությունը վարձավճարների հետ կապված օրական 20-30 դիմում է ստանում, այսինքն՝ սա իրապես խնդիր է:

Անափիոսյանը հայտնեց, որ բարձրագույն կրթության մասին օրենքի նոր նախագիծ է մշակվում, ֆինանսավորման երեք հիմնական սխեմա է առաջարկվելու՝ բազային ֆինանսավորման մասով, կրթաթոշակների մասով, դրանք ունենալու են ենթամեխանիզմներ, որ ուղղված են լինելու և սոցիալական խնդիրներ և բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների վարձավճարների փոխհատուցմանը, երրորդ մեխանիզմը նորարարական նախաձեռնությունների ֆինանսավորումն է լինելու:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման հետևանքով զոհվել է գլխավոր շտաբի պետը

09:37 13.06.2025

Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման հետևանքով զոհվել է գլխավոր շտաբի պետը

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին սպանվել է Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումների հետևանքով, հաղորդում է Իսլամական Հանրապետության պետական ​​հեռուստատեսությունը ։ «Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին սպանվել է իսրայելական հարձակումների հետևանքով», – ուղիղ եթերում ասել է պետական ​​լրատվական հեռուստաալիքի հաղորդավարը։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) մամուլի ծառայությունը հայտնել էր, որ […] ...

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրանում գտնվող թիրախներին

09:35 13.06.2025

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրանում գտնվող թիրախներին

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրանում գտնվող թիրախներին։ Հինգշաբթի օրը CBS հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկյան աղբյուրներին, հաղորդել է, որ Իսրայելը լիովին պատրաստ է ռազմական գործողություն սկսել Իրանում, մինչդեռ Վաշինգտոնը կարծում է, որ Իսլամական Հանրապետությունը կարող է պատասխան հարված հասցնել հարևան Իրաքում գտնվող որոշ ամերիկյան օբյեկտների։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի […] ...

Օղակաձև այգին ազատվում է կանաչ գոտում կառուցված շինություններից

23:59 12.06.2025

Օղակաձև այգին ազատվում է կանաչ գոտում կառուցված շինություններից

Օղակաձև այգում՝ Ավետիք Իսահակյանի արձանի ետնամասում ապամոնտաժվել է կանաչ գոտում կառուցված շինությունը։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Այս տարածքը կրկին դառնում է այգու մաս՝ բաց ու հասանելի բոլորի համար։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ

23:51 12.06.2025

Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ

Հունիսի 12-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել է Կուսակցության կանոնադրության փոփոխության նախագիծը, ինչպես նաև հանրային կարևորության այլ հարցեր։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

«Սևան» գաղութի մոտ բախվել են «Mercedes»-ն ու «ISUZU» բեռնատարը. վերջինը կողաշրջվել է, «Mercedes»-ն էլ բախվել է երկաթե արգելապատնեշին

23:48 12.06.2025

«Սևան» գաղութի մոտ բախվել են «Mercedes»-ն ու «ISUZU» բեռնատարը. վերջինը կողաշրջվել է, «Mercedes»-ն էլ բախվել է երկաթե արգելապատնեշին

Հունիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի «Սևան» գաղութի մոտ բախվել են 19-ամյա Մայիս Ե.-ի վարած «Mercedes» մակնիշի և 26-ամյա Միսակ Մ.-ի վարած «ISUZU» մակնիշի բեռնատարը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով բեռնատարը կողաշրջվել է և հայտնել ճանապարհի երթևեկելի գոտում, իսկ «Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին: […] ...

Հայ շախմատիստների արդյունքները «Delhi International Open 2025» միջազգային մրցաշարի նախավերջին խաղափուլից առաջ

23:39 12.06.2025

Հայ շախմատիստների արդյունքները «Delhi International Open 2025» միջազգային մրցաշարի նախավերջին խաղափուլից առաջ

Հնդկաստանում ընթացող «Delhi International Open 2025» շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է ընդամենը 2 խաղափուլ։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Նախավերջին խաղափուլից առաջ հայ գրոսմայստերներ Մամիկոն Ղարիբյանը և Մանուէլ Պետրոսյանը 8 հնարավորից ունեն 6.5 միավոր և գտնվում են համապատասխանաբար 4-րդ և 6-րդ հորիզոնականներում: Նախավերջին խաղափուլը կմեկնարկի վաղը՝ Հայաստանի ժամանակով 8:30-ին: Խաղերին կարող եք […] ...

BACK_TO_TOP