11:29 06.03.2019
ԱԺ մարտի 6-ին կայացած նիստում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը քաղաքական ուժերին հրավիրեց ընտրական բարեփոխումների մշակման փուլ սկսելու:
«Ուզում եմ հայտարարել, որ մենք չունենք սահմանադրական սահմանափակումներ և խոչընդոտներ, բայց եթե միավորվենք, կարող ենք ավելի արմատական փոփոխություններ մշակել և իրականացնել»,- ԱԺ ամբիոնից ասաց Արարատ Միրզոյանը և իր խոսքում նաև անդրադարձավ ընտրությունների կարևորությանը՝ իր ելույթը վերնագրելով «Օդի և ընտրությունների մասին», այնուհետև բացատրեց կապն օդի և ընտրությունների միջև:
«Օդի մասին, որովհետև մեր առօրյայում արթնանալիս, քնած ժամանակ, չենք նկատում, որ շնչում ենք, չենք կարևորում թթվածնի առկայությունը անընդհատ, բայց դա, ինչպես նաև այլ երևույթների՝ ջրի, սննդի, մյուսի հետ միասին, հանգուցային, առանցքային բաներից է, որ մեր օրգանիզմին կենսագործունեության համար հնարավորություն է տալիս: Ինչո՞ւ է զուգահեռ ընտրությունների հետ, որովհետև ընտրություններն են այն հիմքը, այն հիմնական պայմանը, որով ժողովրդավարություն կոչված համակարգը, մեխանիզմը, այդ ատամնանիվների ամբողջությունը կարող է գոյություն ունենալ»,- բացատրեց Արարատ Միրզոյանը:
16:53 16.06.2025
Տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի նիստըԱզգային ժողովի խորհրդի նիստը տեղի է ունեցել հունիսի 16-ին: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հունիսի 17-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Հունիսի 17-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է […] ...
16:46 16.06.2025
ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթել է «Աթլետիկոյին»․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության B խմբի առաջին տուրում ՊՍԺ-ն Փասադենայում 4-0 հաշվով հաղթել է Մադրիդի «Աթլետիկոյին»։ Չեմպիոնների լիգայի գործող հաղթողի կազմում երկու գոլային փոխանցում է կատարել Խվիչա Կվարացխելիան։ Աչքի են ընկել Ֆաբիան Ռուիսն ու Վիտինյան։ B խմբում ընգրկված են նաև «Բոտաֆոգոն» (Բրազիլիա) ու «Սիեթլ Սաունդերսը» (ԱՄՆ)։ ...
16:41 16.06.2025
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՀ 2024 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանըԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 16-ի արտահերթ նիստում քննարկել է Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը, որն ընթացիկ ամսվա ընթացքում քննարկվել է ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում՝ ըստ գերատեսչությունների: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հակիրճ ներկայացրել է տարեկան հաշվետվության ընդհանուր ցուցանիշները: Վահե Հովհաննիսյանը, մասնավորապես, հայտնել է, որ 2024 թվականին պետական բյուջեի […] ...
16:35 16.06.2025
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի մի շարք փողոցներումԵրևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հունիսի 20-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Մաշտոցի պողոտայում, Խորենացու, Բեյրութի և Իտալիայի փողոցներում: Նախատեսվում է հասարակական տրանսպորտի երթուղու փոփոխություն Մաշտոցի պողոտայից «Հաղթանակի» կամուրջ և հակառակ ուղղություններով: Ըստ փոփոխության՝ Մաշտոցի պողոտա – Խորենացու փողոց խաչմերուկ – Մաշտոցի պողոտայի թունել – «Հաղթանակի» կամուրջ ուղեգծի փոխարեն, այդ երթուղով երթևեկող հասարակական տրանսպորտը կերթևեկի Մաշտոցի […] ...
16:28 16.06.2025
«Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2025» մրցույթ. ԿԳՄՍՆԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր- 2025» մրցույթը, որն ուղղված է ՀՀ գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող հաստատությունների ասպիրանտների և հայցորդների մասնագիտական որակավորման բարձրացմանը: Մրցույթին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել 1990թ․ հունվարի 1-ից հետո ծնված առկա ուսուցմամբ ասպիրանտը, հեռակա ուսուցմամբ երկրորդ, երրորդ կամ չորրորդ կուրսի […] ...
16:20 16.06.2025
Հայաստանի և Թուրքմենստանի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել հյուպատոսական խորհրդակցություններՀունիսի 11-ին թուրքմենական կողմի նախաձեռնությամբ Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարությունների հերթական հյուպատոսական խորհրդակցությունները: Հայկական կողմը խորհրդակցություններին մասնակցում էր ՀՀ ԱԳ նախարարության հյուպատոսական վարչության պետ Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ, իսկ թուրքմենական կողմը՝ Թուրքմենստանի հյուպատոսական դեպարտամենտի պետ Դովլեթմուրատ Մուրատովի գլխավորությամբ: Խորհրդակցությունների օրակարգում ընդգրկված էին 1963թ. ապրիլի 24-ի «Հյուպատոսական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիայի կատարման, […] ...