Իրանում նույնպես անհամբեր սպասում են ԵԱՏՄ-ի հետ համաձայնագրի ուժի մեջ մտնելուն․ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2024
  • $
    387.52
  • RUBLE
    4.25
  • 419.49
WEATHER
+16.09 oC

Իրանում նույնպես անհամբեր սպասում են ԵԱՏՄ-ի հետ համաձայնագրի ուժի մեջ մտնելուն․ Փաշինյան

15:08 06.03.2019

Հայաստանի համար կարևոր է ԵԱՏՄ տիրույթում համագործակցության ընդլայնումն ու ներքին առևտրաշրջանառության աճը, որպեսզի այդ կազմակերպությունը նույնպես բնական ճանապարհով զարգանա։ Այս տեսանկյունից կարևոր է նաև վերջերս ստորագրված Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի մասին համաձայնագիրը։ Այս մասին ռուսական ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է, որ հիմա ընթանում է ԵԱՏՄ անդամ երկրներում ու Իրանում այդ համաձայնագրի վավերացմանը գործընթացը։ Փաշինյանը հուսով է, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության շրջանում (մեկ տարի) այդ համաձայնագիրը կվավերացվի։

«Ես վերջերս այցով Իրանում էի ու կարող եմ ասել, որ այնտեղ նույնպես անհամբերությամբ սպասում են, թե երբ այն ուժի մեջ կմտնի, որովհետև այն իսկապես նոր հնարավորություններ է տալիս տնտեսական համագործակցության համար»,- ասել է Փաշինյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստոլտենբերգն ասել է, որ Ֆիցոյի դեմ մահափորձը խախտում է ժողովրդավարության բոլոր սկզբունքները

10:52 16.05.2024

Ստոլտենբերգն ասել է, որ Ֆիցոյի դեմ մահափորձը խախտում է ժողովրդավարության բոլոր սկզբունքները

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձը խախտում է ժողովրդավարության բոլոր իդեալները և բացարձակապես անընդունելի է, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ բացելով ՆԱՏՕ-ի Գլխավոր շտաբների պետերի հանդիպումը։ «Թույլ տվեք իմ համերաշխությունը հայտնել Սլովակիային վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձից հետո: Ես նրա հետ աշխատել եմ գրեթե 20 տարի, մենք ցնցված և ապշած ենք այս մահափորձից, […] ...

Սլովակիան հայտնել է, որ վարչապետ Ֆիցոյի վիճակը կայուն է

10:23 16.05.2024

Սլովակիան հայտնել է, որ վարչապետ Ֆիցոյի վիճակը կայուն է

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն մահափորձի հետ կապված վիրահատությունից հետո կայուն վիճակում է։ Այս մասին հայտարարել է շրջակա միջավայրի պահպանության փոխնախարար Ֆիլիպ Կուֆֆան։ «Վերջին տեղեկությունների համաձայն՝ վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի վիճակը կայուն է»,- գրել է նա Facebook-ի իր էջում։ Սլովակիայի իշխանությունները կարծում են, որ վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի նկատմամբ մահափորձն իրականացվել է քաղաքական դրդապատճառներով։ ...

Պեկինում ավարտվել են ռուս-չինական բանակցությունները

10:04 16.05.2024

Պեկինում ավարտվել են ռուս-չինական բանակցությունները

Ավարտվել են ռուս-չինական բանակցությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի մասնակցությամբ, որոնք տևել են, ընդհանուր առմամբ, 2,5 ժամ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Պուտինը երկօրյա պետական ​​այցով ժամանել է Չինաստան։ Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարները նախ բանակցություններ են վարել սահմանափակ ձևաչափով, ապա շարունակել են պատվիրակությունների մասնակցությամբ։ Չինաստանի նախագահը վստահեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, […] ...

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրը ավարտել է առաքելությունը Ճապոնիայում

09:54 16.05.2024

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրը ավարտել է առաքելությունը Ճապոնիայում

Միջուկային էներգիայով աշխատող «Ռոնալդ Ռեյգան» ավիակիրը լքել է Յոկոսուկա ռազմածովային կայանը Տոկիոյի ծովածոցի մուտքի մոտ՝ ավարտելով իր առաքելությունը Ճապոնիայում, որտեղ այն գտնվում էր 2015 թվականի հոկտեմբերից։ Այս մասին հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը։ Ըստ հրապարակման՝ ավիակիրը կմեկնի ԱՄՆ՝ միջուկային վառելիքի վերանորոգման ու փոխարինման նպատակով։ Տարվա երկրորդ կեսին նույն դասի ավիակիրը՝ «Ջորջ Վաշինգտոնը», կժամանի Յոկոսուկայի բազա։ […] ...

ԱՄՆ Թենեսի նահանգում փոքր ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր

09:16 16.05.2024

ԱՄՆ Թենեսի նահանգում փոքր ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր

Չորեքշաբթի ԱՄՆ Թենեսի նահանգում փոքր ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով երեք մարդ է զոհվել, հայտնում է ABC News-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ինքնաթիռը կործանվել է նահանգի Ֆրանկլին քաղաքի մոտակայքում։ Հեռուստաալիքը, վկայակոչելով տեղի իշխանություններին, հավելում է, որ ինքնաթիռը օդ է բարձրացել Լուիզիանայի Բատոն Ռուժ քաղաքից և ուղղություն է վերցրել դեպի Կենտուկի Լուիսվիլ քաղաք։ Ինչպես […] ...

Պակիստանը հայտարարել է Fatah-II բազմակի հրթիռային համակարգի գործարկման մասին

08:56 16.05.2024

Պակիստանը հայտարարել է Fatah-II բազմակի հրթիռային համակարգի գործարկման մասին

Պակիստանի զինված ուժերը իրականացրել են Ֆաթահ-II ընդլայնված հեռահարության բազմակի արձակման հրթիռային համակարգի (MLRS) ուսումնական հաջող արձակում: Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ արձակման նպատակն է եղել փորձարկել MLRS-ի դիզայնը, տեխնիկական պարամետրերը և տարբեր ենթահամակարգերը։ Fatah-II-ը նախատեսված է սովորական զինամթերք մատակարարելու համար: Համակարգի կառավարվող հրթիռները ունակ են բարձր ճշգրտությամբ խոցել թիրախները […] ...

BACK_TO_TOP