ՌԴ-ի հետ գազի սակագնի հարց քննարկո՞ւմ եք. Euronews-ի հարցազրույցը ՀՀ վարչապետի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+18.09 oC

ՌԴ-ի հետ գազի սակագնի հարց քննարկո՞ւմ եք. Euronews-ի հարցազրույցը ՀՀ վարչապետի հետ

22:27 06.03.2019

Euronews- ի թղթակից Անդրեյ Բեկետովը Բրյուսելում հարցազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Euronews-ի լրագրողը նախ հետաքրքրվել է, թե ինչ փոփոխության է ենթարկվում արտաքին քաղաքականությունը՝ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնը կրկին ստանձնելուց հետո: Երևանը դեռ պահպանո՞ւմ է հավասարակշռությունը Մոսկվայի և Բրյուսելի միջև:

«Չեմ կարծում, որ հավասարակշռելը ճիշտ ձևակերպում է: Մեր  արտաքին քաղաքականության կարևորագույն նպատակն է՝ մեր անկախությունը դարձնել ավելի ուժեղ, պաշտպանել մեր ինքնիշխանությունը, անվտանգությունը և այլն»,- ասել է Փաշինյանը:

Հաջորդ հարցը վերաբերել է այն ֆինանսավորմանը, որը ԵՄ-ն հատկացնում է հարևանության քաղաքականության շրջանակներում: Հարցին՝ ի՞նչ է Հայաստանը առաջարկում ԵՄ-ին, ՀՀ վարչապետն այսպես է պատասխանել.

«Մենք ունենք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր Եվրամիության հետ: Մեր կառավարությունը վճռական է իրականություն դարձնել այս համաձայնագիրը: Սա նշանակում է՝ ունենալ  իսկապես անկախ դատական համակարգ, կոռուպցիայի դեմ պայքարելու և կոռուպցիայի կանխարգելման ինստիտուցիոնալ մեխանիզմ»:

Ինչ վերաբերում է ՌԴ-ից մատակարարվող գազի սակագնին:

«Դուք ՌԴ-ի հետ սակագնի  հարց քննարկո՞ւմ եք:  Ինչ է Ձեզ ասում Ուկրաինիայի փորձը, որը տուժել է մատակարարման խափանումների պատճառով»,- հարցրել է Euronews-ի լրագրողը:

«Չեմ կարծում, որ մենք պետք է ինչ-որ բան սովորենք ուկրաինական փորձից: Մենք  Իրանի, Վրաստանի և Ռուսաստանի հետ քննարկում ենք էներգիայի ոլորտի համագործակցության ցանկացած հնարավորություն: Մենք կքննարկենք դա ԵՄ-ի հետ»,- պատասխանել է ՀՀ վարչապետը:

Հարցին՝ արդյո՞ք տնտեսական բարեփոխումները ձեր գերակայությունն են, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է․

«Հայաստանում կառավարման և փոփոխության ավտորիտար համակարգ չէ: Իսկ ժողովրդավարական համակարգի համար շատ կարևոր է ներգրավել ավելի շատ մարդկանց ցանկացած գործընթացում՝ տնտեսական, քաղաքական և այլն»:

Եվս մեկ հարց է հնչել այն մասին, թե հնարավո՞ր է արդյոք, որ հայերի  ներկայիս սերունդը  իմանա միայն մեկ ազգային առաջնորդի՝ Նիկոլ Փաշինյանին, եթե նա կրկին ու կրկին վերընտրվի:

«Եթե ինձ ընտրեն ազատ և ժողովրդավարական ընտրությունների միջոցով, դա նորմալ է: Բայց եթե Հայաստանում ավտորիտար կառավարություն կամ բռնապետություն ստեղծվելու վտանգ առաջանա, ապա դա ոչ մի շանս չունի: Ժողովրդավարությունը բխում է մեր ժողովրդից և մեր ազգային արժեքներից»,- արձագանքել է ՀՀ վարչապետը։

Ամբողջական հարցազրույցին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 30.06.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է  տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

21:29 30.06.2025

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

21:13 30.06.2025

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

21:06 30.06.2025

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...

BACK_TO_TOP