Գոհար և Գևորգ Վարդանյաններն ապացուցել են, որ հայերը կարող են լինել ոչ միայն փայլուն գիտնականներ, գործարարներ, այլև՝ լավագույն հետախույզները. Արմեն Սարգսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+37.09 oC

Գոհար և Գևորգ Վարդանյաններն ապացուցել են, որ հայերը կարող են լինել ոչ միայն փայլուն գիտնականներ, գործարարներ, այլև՝ լավագույն հետախույզները. Արմեն Սարգսյան

13:13 07.03.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում մասնակցել է լեգենդար հետախույզներ Գոհար և Գևորգ Վարդանյանների անվան լսարանի բացման արարողությանը։

«Ես բախտ եմ ունեցել Գոհար և Գևորգ Վարդանյաններին անձնապես ճանաչելու, մենք բարեկամներ ենք»,- իր խոսքում ասել է Հանրապետության նախագահը: – «Երկար տարիներ Գոհարը և մայրս Թեհրանում ընկերուհիներ էին: Եվ երբ 1996 թվականին ես վարչապետ էի, Գևորգ Վարդանյանի հետ շատ էի խորհրդակցում, թե ինչպես կատարելագործել և կատարյալ վիճակի բերել Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզությունը:

Հայերը կարող են լինել ոչ միայն փայլուն գիտնականներ, քաղաքական գործիչներ, գործարարներ, այլև՝ աշխարհի լավագույն հետախույզները: Գոհար և Գևորգ Վարդանյաններն ապացուցել են դա: Իհարկե, հետախույզի աշխատանքը շատ բարդ աշխատանք է, և անհատը, ով դրանով զբաղվում է, պետք է ունենա բազմաթիվ որակներ: Նա պետք է փայլուն վերլուծաբան լինի, հոյակապ և ուժեղ կամքի տեր, պետք է մեկը լինի, ով կկարողանա կառավարել իր զգացումները, մարդկային տեսակի շատ լավ գնահատող լինի, այսինքն՝ դիմացի մարդուն կարողանա գնահատել և այլն: Բայց ամենակարևորը՝ պետք է լինի հայրենասեր, քանի որ չես կարող փողով կամ ուրիշ որակներով լինել հետախույզ: Պետք է բացարձակապես նվիրված լինես:

Ժամանակին Ազնավուրն ասել էր, որ ինքը 100 տոկոս հայ է և 100 տոկոս ֆրանսիացի: Իմ ճանաչած Գոհար և Գևորգ Վարդանյանները մարդիկ են, ովքեր 100 տոկոս հայ էին և 100 տոկոս ռուս: Հայ-ռուսական հարաբերությունները միշտ էլ կառուցվել են ոչ միայն ընդհանրապես մարդկային, պատմական հարաբերությունների, պատմության վրա, այլ նաև առանձին անհատների կյանքի վրա՝ լինի այդ անհատը Հովհաննես Այվազովսկին կամ Հովհաննես Բաղրամյանը, Վիկտոր Համբարձումյանը, թե Գևորգ և Գոհար Վարդանյանները:
Վարդանյանները փայլուն մարդիկ են: Ձեզ մի պարզ օրինակ պատմեմ: Տարիներ առաջ, երբ ես Մեծ Բրիտանիայում էի, պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ BBC-ն ֆիլմ կնկարահանի Վարդանյանների, Գևորգ Վարդանյանի և մանավանդ այն պատմության մասին, որը կապված է իրենց վարչապետի՝ Չերչիլի հետ: Ես ծրագիրը կազմակերպող բարերարն էի: Չերչիլի թոռնիկը՝ Սելիա Սանդերսը մեկնեց Մոսկվա՝ հանդիպելու Գևորգ Վարդանյանի հետ: Իմ կողմից միայն մեկ պայման կար՝ ես ձեզ աջակցում եմ, բայց երբ հանդիպեք, պետք է հայկական կոնյակ խմեք և բրիտանական ու ռուսական հեռուստատեսության առաջ հաստատեք, որ Չերչիլը սիրում էր հայկական կոնյակ: Սելիա Սանդերսը գնաց, այցելեց, հանդիպեց Գևորգ Վարդանյանին և վերադարձավ: Հետո հանդիպեցինք, հարցրեցի՝ ինչպիսին է տպավորությունը, ասաց, որ սիրահարված է:

Մեկ ու կես ժամում Չերչիլի թոռնուհին սիրահարվել էր Գևորգ Վարդանյանին: Սա խոսում է Գևորգ Վարդանյան անձի, հզոր մարդու, խելացի ինտելեկտուալ մարդու որակների մասին»։

Հենց բուհի լսարանից նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Մոսկվայում բնակվող՝ Գոհար Վարդանյանի հետ.

«Գոհար Լևոնովնա, հիմա կանգնած եմ Բրյուսովի համալսարանի այն գեղեցիկ սենյակում, որը կրելու է քո և Գևորգի անունը: Շնորհավորում եմ»,- ասել է նախագահը: – «Այս գեղեցիկ սենյակը ձեր երկուսի՝ լեգենդար, շատ ջերմ մարդկանց անունն է կրելու: Այստեղ ուսանողները սովորելու են և հիշելու ձեզ: Այստեղ էկրան կա, որտեղ բազմաթիվ լուսանկարներ են ցուցադրվում: Լուսանկարների մեծ մասին ծանոթ եմ, քանի որ Ձեր տանը տեսել եմ: Բայց ամեն անգամ նայելիս հիշողություններ են արթնանում: Քեզ առողջություն: Հաջորդ անգամ երբ լինեմ Մոսկվայում, կհանդիպենք, կխոսենք, ինչպես նախորդ անգամ»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 05.08.2025

SHANTNEWS

Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ը

14:57 05.08.2025

Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ը

Իսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 61,000-ը, ավելի քան 150,000 մարդ վիրավորվել է, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարեց, որ զոհերի թիվը գերազանցել է 60,000-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 87 մարդ, […] ...

Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

14:50 05.08.2025

Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շիրակամուտ, Գեղասար, Սարահարթ, Գոգարան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Ճապոնիայում ջերմային հարվածից 18 մարդ է մահացել

14:43 05.08.2025

Ճապոնիայում ջերմային հարվածից 18 մարդ է մահացել

Ճապոնիայում հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը ավելի քան 9500 մարդ շտապ տեղափոխվել է հիվանդանոցներ ջերմային հարվածներով՝ երկրում հաստատված շոգի ալիքի պատճառով, նրանցից 18-ը մահացել են: Այս մասին հայտնել է հրշեջ ծառայությունը, որը կատարում է շտապ բժշկական ծառայություններ երկրում: Այս մարդկանցից 225-ը ծանր վիճակում հոսպիտալացվել են ավելի քան երեք շաբաթ։ Ջերմային հարվածի զոհերի գրեթե 58%-ը 65 տարեկանից […] ...

31-ամյա հետախուզվողը հայտնաբերվեց Վանաձորում․ նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

14:34 05.08.2025

31-ամյա հետախուզվողը հայտնաբերվեց Վանաձորում․ նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

Համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում օգոստոսի 1-ին Վանաձոր քաղաքի Չուխաջյան թաղամասում հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության Բազումի բաժին է տեղափոխվել 31-ամյա տղամարդ, որը հուլիսի 30-ից հետախուզման մեջ էր գտնվում ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող […] ...

Կալիֆոռնիայում խոշոր անտառային հրդեհի դեմ պայքարում է ավելի քան 1000 փրկարար

14:26 05.08.2025

Կալիֆոռնիայում խոշոր անտառային հրդեհի դեմ պայքարում է ավելի քան 1000 փրկարար

Կալիֆոռնիա նահանգում անտառային խոշոր հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է ավելի քան 1000 փրկարար: Այս մասին հաղորդում է ABC News հեռուստաալիքը: Հրդեհի մակերեսը այժմ կազմում է գրեթե 30 հազար հեկտար: Հրդեհը մոլեգնում է Լոս Պադրես ազգային պարկում՝ Սանտա Բարբարա և Սան Լուիս Օբիսպո շրջաններում: Վերջին տեղեկությունների համաձայն՝ երեք մարդ վիրավորվել է: Բնակիչներին տարհանում են տուժած տարածքներից: […] ...

BACK_TO_TOP