18:18 07.03.2019
Սպարապետ Վազգեն Սարգսյանի 60-ամյակի առիթով այսօր՝ մարտի 7-ին, ցուցահանդես է բացվել Գրողների միությունում: Այցելուները հնարավորություն են ունեցել շրջել սրահում և տեսնել Սպարապետի՝ տարբեր տարիների հասարակական, քաղաքական ու ռազմական գործունեության մասին պատմող լուսանկարներ:
«Շատ կարևոր եմ համարում այն ամենը, ինչ մենք այսօր անում ենք: Մենք չենք անում Վազգենի համար, անում ենք մեզ համար: Մենք ավելին պետք է անենք մեզ համար, եթե ուզում ենք այս պատերազմում հաղթել, չպարտվել, հատկապես, ինչպես Վազգենն էր ասում, մենք այն արդեն հաղթել ենք»,- ասաց սպարապետի եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Ցուցահանդեսին հաջորդել է գրական միջոցառումը, որտեղ ընկերներն ու հարազատները հիշել են Վազգեն Սարգսյանին, պատմել նրա ապրած տարիների մասին ու նաև ընթերցել իր գրվածքները:
«Մենք պետք է կարողանանք կենդանության օրոք մեր հերոսներին մեծաբանել, մեր արժեքները ժողովուրդը պետք է կարողանա գնահատել: Այն արժեքները, որ թողել են հայ արիները՝ սպարապետի գլխավորությամբ, մի տեսակ ուրիշ ձև ենք հասկանում ու պատկերացնում, որը ինչ-որ տեղ ազգի թերություն է: Սպարապետը ասում էր՝ «Ժանգը մեզ ներսից է ուտում»: Պետք է ներսից չժանգոտենք, այլ մաքրվենք, որովհետև դարերի փորձությունով անցած հային, հայից բացի ոչ մեկ չի հաղթել: Ժամանակը չէ՞, որ գիտակցենք: Այսօր հզոր մարտահրավերի առաջ ենք կանգնած, և փառք ու պատիվ սպարապետին, որ կարողացավ հիմք դնել հայոց բանակին, որը այսօր իր մեծ դերակատարությունը ունի մեր պաշտպանության գործում: Այսօր, առավել քան երբևէ, մենք պետք է համախմբվենք»,- ասաց ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծնունդը մարտի 5-ին էր: Նա կդառնար 60 տարեկան:
13:00 02.08.2025
Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթԱրգենտինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բելգրանոն» 2-0 հաշվով հաղթել է «Ինդեպենդյենտեին»։ «Բելգրանոյից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմ ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը նաև գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել 71-րդ րոպեին։ Սելարայանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Սելարայանի թիմը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Աթլետիկո Տուկուման» – «Նյուելս Օլդ Բոյս» զույգի […] ...
12:49 02.08.2025
Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արևիկ գյուղի բնակչ 53-ամյա մի տղամարդ հողամասում աճեցնում է կանեփ ու նաև ապօրինի պահում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվեց հուլիսի 30-ին: Մինչ համայնքային ոստիկանները կհասնեին սեփականաշնորհված հողամաս` ճանապարհին նկատեցին մի երիտասարդի, որը կանեփի բույսեր ձեռքին վազում էր։ Ժամը 14.35-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Պարզվեց, որ փախչողը […] ...
12:40 02.08.2025
Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանքՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 31-ի առավոտյան: Ժամը 10-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։ Նա հուլիսի 23-ից հետախուզվում էր զենքի կամ նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու […] ...
12:39 02.08.2025
Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածվող անձինքԹուրքիայի իրավապահ մարմինները երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Բուրսայում ձերբակալել են չորս անձանց, որոնք կասկածվում են հանրապետությունում ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ, հաղորդում է կառավարամետ «Türkiye» թերթը։ Ըստ տեղեկությունների՝ իրավապահ մարմինների աշխատակիցները Բուրսա նահանգի մուտքի մոտ կանգնեցրել են կասկածելի մեքենա, և ուղևորներից առգրավվել է երկու ձեռքի նռնակ։ «Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բյուրոյի կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, […] ...
12:35 02.08.2025
Իրավապահները Տափերական գյուղում հայտնաբերել են հրացաններՔրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, հուլիսի 30-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի մարզային քննչական վարչության ծառայողները խուզարկել են Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդի տունը՝ հայտնաբերելով երկու հրացան։ Պարզվել է, որ դրանք տարիներ առաջ երիտասարդի հայրն է բերել Լեռնային Ղարաբաղից։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...
12:30 02.08.2025
«Սեուլ»-«Բարսելոնա» խաղում 10 գոլ է գրանցվել«Բարսելոնան» Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլում ընկերական հանդիպում է անցկացրել մայրաքաղաքի համանուն թիմի հետ և հաղթել 7-3 հաշվով: Առաջին խաղակեսում «Բարսելոնան» հաղթել է 3-2 հաշվով, իսկ երկրորդ կեսում ևս չորս գնդակ է ուղարկել հարավկորեական թիմի դարպասը, սեփականն ընդունելով միայն մեկը: Ընդորում Հանսի Ֆլիկը երկրորդ խաղակեսում դաշտ է դուրս բերել ամբողջությամբ այլ կազմ: Սա «Բարսելոնայի» երկրորդ ընկերական […] ...