17:01 07.03.2019
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Հնաբերդ համայնքի ղեկավարը թույլ է տվել ապօրինություններ:
Մասնավորապես՝ 2011 թվականին Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր» վարկային համաձայնագրի շրջանակներում, Արագածոտնի մարզի «Հնաբերդ համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվին հատկացվել է շուրջ 76.300.000 դրամ արժողության 23 անուն գյուղատնտեսական տեխնիկա, ինչի 20 տոկոսը՝ շուրջ 15.260.000 դրամը պետք է վճարվեր կոոպերատիվի միջոցներից:
Հնաբերդ համայնքնի ղեկավարը, իր եղբոր տնօրինությամբ գործող սպառողական կոոպերատիվին նյութական օժանդակություն ցուցաբերելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, դիտավորությամբ, պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարին հրահանգել է կազմել համայնքի ավագանու նիստերի կեղծ արձանագրություններ և համայնքի ղեկավարի որոշումների մատյաններում մտցնել ակնհայտ կեղծ գրառումներ այն մասին, թե իբր 2015 թվականի հունիսի 3-ին կայացել է համայնքի ավագանու նիստ, որի ընթացքում որոշվել է համայնքի բյուջեից 8.000.000 դրամ հատկացնել «Հնաբերդ համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվին՝ մաս-մաս վերադարձնելու կամ ձեռք բերված տեխնիկայով համայնքին մատչելի գներով ծառայություններ մատուցելու պայմանով:
Ավագանու նիստի կեղծ արձանագրության հիման վրա համայնքապետարանի և սպառողական կոոպերատիվի միջև կնքվել է համաֆինանսավորման պայմանագիր և համայնքի 2015 թվականի բյուջեից նույն թվականի հունիսի 29-ին և հուլիսի 30-ին համապատասխանաբար՝ 5.400.000 և 2.600.000 դրամ գումար է փոխանցվել կոոպերատիվի հաշվեհամարին գյուղտեխնիկա ձեռքբերելու նպատակով: Մինչ օրս սպառողական կոոպերատիվի կողմից համայնքին գումար չի վերադարձվել կամ որևէ կերպ չի փոխհատուցվել, ինչն էլ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Պաշտոնատար անձի կողմից անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելու և շահադիտական նպատակներով պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ նախապատրաստված նյութերով ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-ր մասի՝ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, և 314-րդ հոդվածի՝ Պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Քննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում18:27 18.05.2025
ԱՄՆ-ում երկու տարեկան երեխան ողջ է մնացել 15-րդ հարկից ընկնելուց հետոԱՄՆ Մերիլենդ նահանգում երկու տարեկան տղան ողջ է մնացել 15-րդ հարկի պատշգամբից ընկնելուց հետո, հաղորդում է ABC News-ը։ Երեխան ընկել է թփերի մեջ և վնասվածքներ ստացել։ Նա հոսպիտալացվել է, սակայն նրա վիճակի մասին մանրամասներ չեն հաղորդվել։ Փրկարարները նշում են, որ տղային փրկել է այն փաստը, որ պատշգամբի տակ թփեր էին աճում, և գետինը փափուկ էր, […] ...
18:00 18.05.2025
Իրանը միջուկային զենք արտադրելու ծրագրեր չունի․ ԱրաղչիԻրանական կողմը հավատարիմ է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին, Թեհրանը մտադիր չէ միջուկային զենք արտադրել, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին Թեհրանի երկխոսության ֆորումի ժամանակ։ Կիրակի առավոտյան Իրանի մայրաքաղաքում բացվել է Թեհրանի երկխոսության ֆորումը։ Միջոցառումը տեղի է ունենում Իրանի արտաքին գործերի նախարարության քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնում, և ելույթներ են ունեցել […] ...
17:40 18.05.2025
Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդականի հետԹեհրանում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ: Հանդիպմանն Ա.Գրիգորյանը և Ք.Խարազին անդրադարձել են տարածաշրջանի հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը և ընդգծել ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը: Վերոնշյալի համատեքստում ԱԽ քարտուղարը և ԳԱ խորհրդականը շեշտել են, որ առկա է երկուստեք կամք, […] ...
17:23 18.05.2025
Երևան է ժամանել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահըՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Երեւան է ժամանել Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի գլխավորած պատվիրակությունը: Անիտա Դիմիտրիուին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահը: Այցի շրջանակում նախատեսվում են տարբեր հանդիպումներ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: ...
17:18 18.05.2025
Վահագն Խաչատուրյանը Սուրբ Աթոռում մասնակցել է Լևոն 14-րդ Պապի գահակալության հանդիսավոր արարողությանըՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 18-ին Սուրբ Աթոռում (Վատիկան) մասնակցել է Հռոմի Սրբազան քահանայապետ Լևոն 14-րդ Պապի գահակալության հանդիսավոր արարողությանը: Միջոցառման պատվավոր հյուրերն էին Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան, Պերուի նախագահ Դինա Բուլուարտեն և ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին ավելի քան 150 պատվիրակություններ աշխարհի տարբեր երկրներից և միջազգային կառույցներից: ...
17:13 18.05.2025
Հռոմի պապ Լևոն XIV-ը ստանձնել է առաքելությունըՀռոմի պապ Լևոն XIV-ը ստացավ պապական իշխանության խորհրդանիշները՝ «ձկնորսի մատանին» և պալիումը (բրդյա ժապավեն՝ ասեղնագործված խաչերով): Այս հին ծեսը նշանավորել է 267-րդ Հռոմի պապի պաշտոնավարման պաշտոնական սկիզբը։ Բացման պատարագը, որը կավարտվի պապական քարոզով, աղոթքով և օրհնությամբ, կգլխավորի Լևոն XIV-ը։ Հրապարակ են այցելել բազմաթիվ հավատացյալներ, ինչպես նաև արտասահմանյան երկրներից ժամանած ավելի քան 150 պատվիրակություններ, թագավորական տների […] ...