Ովքեր բաց են թողել քաղաքական հեղափոխությանը մասնակցելու պատեհությունը՝ այսօր լավ առիթ ունեն մասնակցելու տնտեսական հեղափոխությանը. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+25.09 oC

Ովքեր բաց են թողել քաղաքական հեղափոխությանը մասնակցելու պատեհությունը՝ այսօր լավ առիթ ունեն մասնակցելու տնտեսական հեղափոխությանը. Փաշինյան

21:18 07.03.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Ազգային պատկերասրահում ներկա է գտնվել Դիվանագետի օրվա կապակցությամբ հրավիրված ընդունելությանը:

Շնորհավորելով դիվանագետներին տոնական օրվա առթիվ՝ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ,
Կառավարության հարգելի՛ անդամներ,
Արտաքին գործերի հարգելի՛ նախարար,
Հարգելի՛ դիվանագետներ,
Պետական այրե՛ր,
Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի հարգելի՛ ներկայացուցիչներ,

Շնորհավորում եմ Դիվանագետի օրվա կապակցությամբ: Սա իսկապես կարևոր օր է մեր պետության համար: Թույլ տվեք արձանագրել, որ հերթական այս օրը մեր դիվանագիտական համակարգը դիմավորում է բոլորովին այլ պայմաններում և այլ իրավիճակում: Այսօր բարեբախտաբար մեր դիվանագետներն ամբողջ աշխարհում կարիք չունեն երկար օրեր ու ժամանակ ծախսել տարբեր երկրներում բացատրություններ տալու, թե ընտրությունները քանի տոկոսով են կեղծվել, մյուս ընտրությունները քանի տոկոսով չեն կեղծվի, այս ընտրությունները քանի քայլ էին առաջ, քանի քայլ հետ, ով, որտեղ, որ անկյունում՝ ո՞ւմ, ի՞նչի համար գնդակահարեց: Սա կարծում եմ՝ կարևոր փոփոխություն է, որն արտահայտում է Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության էությունը:

Իմ հույսն այն է, որ այս փոփոխությունը ոչ թե կընկալվի որպես ավելի պակաս աշխատելու, այլ հակառակը՝ ավելի շատ, ավելի ոգևորված, ավելի մեծ եռանդով աշխատելու հրամայական, որվհետև այսօր Հայաստանի Հանրապետությունն աշխարհին ներկայացնելու բան ունի և այսօր Հայաստանի Հանրապետությանը լսելու ցանկությունը շատ ավելի մեծ է աշխարհի բոլոր կողմերում:

Եվ շատ կարևոր է արձանագրել այն կարևորագույն փոփոխությունը, որ տեղի է ունենում հիմա Հայաստանում՝ կառավարման բոլոր համակարգերում, այդ թվում՝ դիվանագետների շրջանում, որ պետք է տեղի ունենա և մենք պետք է արձանագրենք, որ ինչպես ամբողջ կառավարությունը, այնպես էլ դիվանագետները ծառայում են ոչ թե կոնկրետ անձի, ոչ թե կոնկրետ իշխանության, այլ ծառայում են ժողովրդին: Այս առումով նույնպես մենք ուրիշ իրավիճակում ենք Հայաստանի Հանրապետությունում, որովհետև իշխանությունը ձևավորված է ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով:

Վարչապետ ընտրվելով, հենց առաջին օրվանից ես առաջնորդվել եմ այն կանխավարկածով, որ դիվանագետները, դիվանագիտական համակարգը մեր երկրում ամենակայացած պետական համակարգերից է և մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի համակարգն իր կայունությունը, բնականոն գործունեությունն ապահովի: Այս պայմաններում բնականաբար ակնկալում եմ, որ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչները, ընդհանրապես ողջ դիվանագիտական համակարգը պատշաճ ձևով ամբողջ աշխարհում ներկայացնի Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները և համոզված եմ, որ պատշաճ մակարդակով համակարգը կծառայի Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին:

Եվ բոլոր դիվանագետները, ովքեր բաց են թողել քաղաքական հեղափոխությանը մասնակցելու պատեհությունը՝ այսօր լավ առիթ ունեն մասնակցելու տնտեսական հեղափոխությանը, լինել տնտեսական հեղափոխության ակտիվիստ՝ բառիս աշխատանքային իմաստով, այսինքն ամբողջ աշխարհում դառնալ Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող փոփոխությունների և դրանց բովանդակության ներկայացման դեսպանը:

Այս առումով, շատ կարևոր եմ համարում նաև Լեռնային Ղարաբաղի հարցում մեր առաջիկա անելիքները, որովհետև մեր նախորդ հանդիպման ընթացքում էլ ասել եմ, որ այս ընթացքում իմ ունեցած միջազգային շփումները բերել են այն եզրակացության, որ ցավոք սրտի, միջազգային ասպարեզում շատ դեպքերում կորսվել է Լեռնային Ղարաբաղի հարցի էության մասին պատկերացումն ու ընկալումը: Սա մեր առաջիկա խնդիրներից կարևորագույնն է և ըստ էության անհրաժեշտ է հետևողական աշխատանք տանել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հարց ասելով միջազգային ասպարեզում հասկանան այն, ինչ նկատի է առնվում և ինչպիսին կա Լեռնային Ղարաբաղի հարցն իր էությամբ:
Մենք պետք է շարունակենք նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված քաղաքականությունը: Մենք հստակ արձանագրում ենք, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը գլոբալ անվտանգության և ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ մեր կարևոր ներդրումն է և մենք այդ հարցը դիտարկում ենք այս տեսանկյունից:

Շնորհակալություն հայտնելով մեր բոլոր դիվանագետներին իրենց ծառայության համար, ցանկանում եմ հատկապես ընդգծել այն դիվանագետներին, ովքեր այս շրջանում աշխատում են անկայուն տարածաշրջաններում, անվտանգային բարդ միջավայրերում: Մասնավորապես, խորին հարգանքի է արժանի Հալեպում մեր գլխավոր հյուպատոսության անխափան աշխատանքը, չնայած նրան, որ շենքը ենթարկվել է հրթիռակոծության: Նույնը պետք է ասել Բաղդադում մեր դեսպանության գործունեության մասին՝ չնայած այդ երկրում տիրող վտանգավոր իրավիճակին:

Անշուշտ, մեր արտաքին քաղաքականության առջև դրված խնդիրների հաջողությամբ իրագործումը կախված է մեր Արտաքին գործերի նախարարության ողջ անձնակազմի, այդ թվում՝ արտերկրում մեր դեսպանությունների և հյուպատոսությունների միահամուռ աշխատանքից:

Ուստի, հարգելի դիվանագետներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ և ցանկանում ստեղծագործական նոր մոտեցումներ, որովհետև արդի ժամանակները ստեղծագործելու և նոր հաջողությունների հասնելու լայն հնարավորություններ են: Բոլորիդ մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ՝ ի շահ և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և հայ ժողոբվրդի:

Պարոն Մնացականյան, անձամբ Ձեզ մաղթում եմ հաջողություններ ինչպես ընդունված է ասել այս դժվար և բարդ կելեկտիվին առաջնորդելու գործում: Նաև ուզում եմ իմ գնահատանքի խոսքն ասել Երրորդ Հանրապետության Արտաքին գործերի բոլոր նախարարներին՝ այն ջանքերի համար, որ նրանք ներդրել են Հայաստանի դիվանագիտական համակարգի կայացման համար: Շնորհավոր Դիվանագետի օրը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կրթության ոլորտի բարեփոխումներն այլընտրանք չունեն. Ժաննա Անդրեասյան

19:30 30.06.2025

Կրթության ոլորտի բարեփոխումներն այլընտրանք չունեն. Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի մասնաճյուղում մասնակցել է Հայ մշակութային և գիտական ընկերակցության (ASOF) ամենամյա չորրորդ ամենամյա համաժողովին՝ ներկայացնելով Հայաստանում կրթության ոլորտի բարեփոխումները: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է նմանօրինակ հարթակների ձևավորումը՝ կրթական համակարգում առկա խնդիրների բարձրաձայնման, տարբեր տեսակետների փոխանակման և համագործակցության խթանման առումով։ Նախարարը նշել է, որ Հայաստանի կրթական […] ...

Խաչանովն ու Ավանեսյանը նահանջել են․ ATP և WTA

19:26 30.06.2025

Խաչանովն ու Ավանեսյանը նահանջել են․ ATP և WTA

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը ATP-ի` հունիսի 30-ին թարմացված դասակարգման աղյուսակում նահանջել է մեկ տեղով և այժմ 2240 միավորով աշխարհի 20-րդ ռակետն է։ Տղամարդկանց մենախաղի տասնյակում փոփոխություններ չեն եղել։ Առաջատարն իտալացի Յանիկ Սիներն է (10430), որին հաջորդում են Կառլոս Ալկարասը (Իսպանիա, 9300), Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, 6500), Ջեք Դրեյփերը (Մեծ Բրիտանիա, 4650), Թեյլոր Ֆրիցը (ԱՄՆ, […] ...

Արագածոտնի պարեկները հայտնաբերել են մանկահասակ երեխան գրկին երթևեկող վարորդին

19:20 30.06.2025

Արագածոտնի պարեկները հայտնաբերել են մանկահասակ երեխան գրկին երթևեկող վարորդին

Օրերս սոցցանցերում տեսանյութ էր հրապարակվել. վարորդը երթևեկում էր մանկահասակ երեխան գրկին։ Արագածոտնի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Հունիսի 29-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, պարեկները «Նիվան» հայտնաբերել ու տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 30-ամյա տղամարդու նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ «Հարգելի՛ վարորդներ, անհրաժեշտ է խստորեն պահպանել երթևեկության կանոնները, հատկապես՝ երեխաների հետ […] ...

Գլխավոր դատախազն ընդունել է Հունաստանի դատախազության պատվիրակությանը

19:16 30.06.2025

Գլխավոր դատախազն ընդունել է Հունաստանի դատախազության պատվիրակությանը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր, Դատախազության՝ Դիլիջանում գտնվող նստավայրում, ընդունել է Հունաստանի Հանրապետության դատախազության պատվիրակության ղեկավար Պանագիոտա Ֆակուին։ Նշենք, որ պատվիրակությունը Հայաստան է ժամանել մասնակցելու ՀՀ դատախազության հիմնադրման 107-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, Դիլիջանում 2025 թվականին հուլիսի 1-ին մեկնարկող՝ «Դատախազների անկախությունն ու անաչառությունը՝ հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համատեքստում. կոռուպցիա […] ...

Խորվաթ հարձակվողը տեղափոխվել է «Նոա»

19:10 30.06.2025

Խորվաթ հարձակվողը տեղափոխվել է «Նոա»

Խորվաթ հարձակվող Ալեն Գրգիչը տեղափոխվել է «Նոա»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը երեք տարվա պայմանագիր են ստորագրել։ 30-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի չեմպիոնի կազմում հանդես կգա «77» համարի մարզաշապիկով։ Գրգիչի նախորդ ակումբը եղել է «Սլավենը», նախկինում նա հանդես է եկել նաև «Ռիեկայում» և «Օսիեկում»։ Գրգիչը Խորվաթիայի առաջնությունում 219 խաղում 25 գոլ է խփել, կատարել […] ...

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացմանն ուղղված ֆինանսավորման համաշխարհային համաժողովին

19:03 30.06.2025

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացմանն ուղղված ֆինանսավորման համաշխարհային համաժողովին

Իսպանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացմանն ուղղված ֆինանսավորման համաշխարհային համաժողովի պաշտոնական բացման արարողությանը։ Համաժողովի ընթացքում նախագահ Խաչատուրյանը հանդես կգա ելույթով։ ...

BACK_TO_TOP