Ինձ շատ բան չեն ասում ծաղիկները, շատ բան ասում են, երբ տղամարդիկ հարգանքով են վերաբերվում կանանց. լիբանանահայ Արմիկ Փանոսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+18.09 oC

Ինձ շատ բան չեն ասում ծաղիկները, շատ բան ասում են, երբ տղամարդիկ հարգանքով են վերաբերվում կանանց. լիբանանահայ Արմիկ Փանոսյան

18:25 08.03.2019

Լիբանանահայ Արմիկ Փանոսյանը, 4 տարի ապրելով Հայաստանում, ընդունել է նաև Մարտի 8-ը տոնելու ավանդույթը, թեև բուն տոնն այնքան չի կարևորում, որքան այն խորհուրդը, որ ունի Մարտի 8-ը: Կանանց իրավունքների պաշտպանությունը, ըստ նրա, միայն ծաղիկներ նվիրելու մեջ չէ:

«Շատ կարևոր չեմ գտնում այսպես նշելը, ավելի կարևոր կլիներ մայրերի տոնը մեծ շուքով նշվեր, հայ մայրերի տոնը, բայց որ տարիների ընթացքում սովորություն է դարձել, կուզեմ, որ դառնա նաև Կանանց իրավունքների օր, միջոցառումները ձևական չլինեն, այլ քայլ առնող կանանց իրավունքները պաշտպանելու համար»,- ասում է նա SHANTNEWS.am-ի հետ զրույցում:

Որպես հայրենադարձ կին՝ նա կարողացել է հասնել հաջողությունների՝ շնորհիվ նաև այն բանի, որ իր կողքին ունեցել է իր աշխատանքը գնահատող ամուսին: Հայաստանում նա հիմնել է անգլերենի ուսուցման կենտրոն, որի աշխատանքներին զուգահեռ հասցնում է ամեն բան. գաղտնիքը շատ պարզ է:

«Դժվարությունն այն է, որ ամուսնացած կանայք այսօր թե´ մայր են, թե´ կին, թե´ բիզնեսներ հիմնում են, այդ մեկն ավելի դժվարացնում է կյանքը, այն բանով, որ իրենք ավելի բաներ պիտի անեն, ավելի բանի պիտի հասնեն և հասնում ենք, բայց երբ օգնող կամ հասկացող  տղամարդ ունես կողքիդ, ավելի գնահատված ես զգում»,- ասում է Արմիկ Փանոսյանը:

Իսկ հավասար հնարավորություններ ու պարտականություններ, ըստ նրա, պետք է լինեն ոչ միայն բիզնեսում, այլև առօրյա կյանքում: Հետևաբար, տոնի առիթով մաղթում է.

«Պիտի ուզեի կանանց իրավունքների և հարգանքի բաժինն ավելի նշվի, քան թե ձևական ծաղիկները, ինձ շատ բան չեն ասում ծաղիկները, շատ բան ասում են, երբ տղամարդիկ շատ ավելի հարգանքով են վերաբերվում կանանց: Կուզեի, որ փոխեին տղամարդիկ իրենց մտածելակերպը և այն, ինչ սահմանում են կանանց համար, իրենք էլ կիսվեն դրանով»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 30.06.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է  տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

21:29 30.06.2025

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

21:13 30.06.2025

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

21:06 30.06.2025

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...

BACK_TO_TOP