09:14 09.03.2019
Վրաստանի խորհրդարանի ամենասկանդալային օրենսդիրներից Էմզար Կվիցիանին՝ «Հայրենասերների դաշինքից», անսպասելի հայտնվել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում:
Հեռարձակումը տևել է ավելի քան յոթ րոպե: Այդ ընթացքում օգտատերերը տեսել են նրան պառկած վիճակում՝ վերմակով ծածկված, գլուխը փաթաթած կարմիր սրբիչով կամ այլ կտորով: Ավելի ուշ մեկնաբանություններ էին արվել պատգամավորի հնարավոր մրսածության մասին:
Կվիցիանին, չկասկածելով, որ սմարթֆոնի տեսախցիկը միացրած է , ինչ-որ բան է սկսել դիտել կամ ընթերցել հեռախոսով՝ մերթընդմերթ ժպտալով:
Կասկածներ 57 -ամյա պատգամավորի մոտ առաջացել են ուղիղ միացման 7-րդ րոպեին, այն բանից հետո, երբ նա՝ համոզվելու համար, որ ուղիղ եթերում է, խնդրել է իրեն բաժանորդներին հաստատել, որ տեսնում ու լսում են իրեն: Պատգամավորն ակնհայտ պատասխան էր ստացել, ժպտացել ու անջատել հեռախոսը:
Մի քանի ժամվա ընթացքում հարյուրավոր մեկնաբանություններ են տեղադրվել: Օգտատերերից շատերին զվարճացրել էր պատգամավորի կարմիր գլխաշորը: Նրանցից մեկը գրել է.
«Նա ավելի շատ պատրաստ է աջարական պարի, քան քնի»: Մյուսները արձագանքել են փոխըմբռնումով՝ նշելով, որ իրենց հարազատներից շատերը հայտնվել են նման իրավիճակներում՝ բջջային հավելվածներից գլուխ չհանելու պատճառով:
Ներկա դրությամբ ուղիղ եթերի տեսագրությունը հեռացվել է Կվիցիանիի կայքէջից:
Փոքր ակնարկ «Հայրենասերների դաշինքի» և սկանդալային Էմզար Կվիցիանիի մասին
2016թ․ խորհրդարանական ընտրություններում առաջին անգամ մասնակցած, ոչ վաղ անցյալում ձևավորված ամենառուսամետ «Հայրենասերների դաշինք» կուսակցությունը հաղթել է ընտրություններում և խորհրդարան մտել 6 անդամով, այդ թվում՝ վերոհիշյալ Կվիցիանին:
Ավելի վաղ՝ 2006 թ․ Էմզար Կվիցիանին, անհնազանդություն հայտնելով Սաակաշվիլիի իշխանություններին, վրաց-ռուսական սահմանային Կոդորի կիրճում ղեկավարել է իշխանությունների դեմ ուղղված զինված դիմակայությունը: Մատնվելով անհաջողության ՝ Աբխազիայի տարանցմամբ նա հայտնվել էր ՌԴ-ում:
Վրաստանում իշխանափոխությունից հետո 2014 թ․ վերադարձել էր Վրաստան: Ձերբակալվել էր և զինված պետական հեղաշրջման կազմակերպման մեղադրանքով դատապարտվել 12 տարվա ազատազրկման: Մեկ տարի անց՝ 2015-ին, Վերաքննիչ դատարանի որոշմամբ ազատ է արձակվել հենց դատարանի դահլիճից:
Իններորդ գումարման խորհրդարանում Կվիցիանին մի քանի անգամ դարձել է հակամարտությունների ու քաշքշուկների նախաձեռնող: Նա օրենսդիրից «սեռական կողմնորոշում» և «գենդերային ինքնություն» տերմինները բացառելու նախաձեռնության հեղինակն էր, և պահանջել է նաև հասարակական վայրերում արգելել մահմեդական կանանց հիջաբ կրելը:
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...