Թեհմինա Վարդանյանը կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը ժամանակի հարց է համարում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+17.09 oC

Թեհմինա Վարդանյանը կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը ժամանակի հարց է համարում

22:43 10.03.2019

«Հեռանկար»-ի տաղավարում Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանին հողարդավար- վելուծաբան Արամ Աբրահամյանը հարցրել է, թե ինչպիսի իրավիճակ է Հայաստանում կանանց և տղամարդկանց իրավահավասարության մասով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում կան նաև այնպիսի գործիչներ, ովքեր դեմ են իրավահավասարությանը և «Ընտանեկան բռնության մասին» օրենքի ընդունմանը։

«Այո, իրավահավասարություն պետք է լինի, բայց մենք այսօր պատրաստ չենք քաղաքականության մեջ տեսնել 50/50 հավասարությունը: Մենք քաղաքականությամբ զբաղվող կանանց շրջանում ունենք լուրջ խնդիր՝ թվով պայմանավորված: Տարիների ընթացքում կինը քաղաքականության մեջ պրոգրես է ապրել և մենք տարեցտարի ավելի շատ կանայք ենք ունենում», – ասել է Վարդանյանը՝ հիշեցնելով, որ 2017 թվականի համապետական ընտրությունների ժամանակ նախադեպ ենք ունեցել, երբ կին թեկնածուն՝ ռեյտինգային համակարգով առաջադրված Մանե Թանդիլյանը հաղթեց:

Թեհմինա Վարդանյանը համաձայնել է, որ ընտրական պայքարում կնոջ հաղթանակ Երևանից դուրս դժվար թե լիներ, քանի որ մարզերում կարծրատիպերն ավելի ամուր են։

«Ժամանակ է պետք, ընդամենը ժամանակ, որովհետև ես երբ փոքր էի, հիշում եմ ընդամենը մի քանի հայ կին քաղաքական գործիչ: Շատ քիչ էին, բայց վերջին տարիներին, մասնավորապես՝ վերջին երկու-երեք տարվա ընթացքում, բավականին պրոգրես կա, ինչը բնական է: Պետք չէ արհեստական դնել ու ուղղակի սահմանել 50/50  հավասարությունը»,- ասել է  Վարդանյանը՝ հավելելով, որ կան խնդիրներ, որոնք ավելի լավ ներկայացնել կարող են կանայք:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Փրկարար ծառայության զարգացման հայեցակարգը

18:49 30.04.2025

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Փրկարար ծառայության զարգացման հայեցակարգը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Փրկարար ծառայության զարգացման հայեցակարգը: Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ Փրկարար ծառայության զարգացման տեսլականը կարևոր է ՆԳՆ բարեփոխումների շղթայի ամբողջականացման շրջանակում և ներկայացրել հայեցակարգում բարձրացված խնդիրների լուծումները: Մասնավորապես, ներկայացվել են մանրամասներ ՆԳՆ կողմից ոլորտային քաղաքականության մշակման, ոլորտում վարվող քաղաքականության մոնիթորինգի, արտադրական […] ...

Կհամաֆինանսավորվի 27 սուբվենցիոն ծրագիր. գործադիրի որոշումները

18:36 30.04.2025

Կհամաֆինանսավորվի 27 սուբվենցիոն ծրագիր. գործադիրի որոշումները

Կառավարությունը 3 լավարկում է առաջարկում ընդհանուր հայտարարագրման գործընթացում սոցծախսերի փոխհատուցման մասով, կհամաֆինանսավորվի սուբվենցիոն ևս 27 ծրագիր, Հայաստանը կունենա նոր դեսպանատուն Օմանի Սուլթանությունում, առաջիկայում նաև՝ Հունգարիայում: Որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Ընտրական մարմինների ասոցիացիայի 2026-ի գործադիր խորհրդի նիստը կհրավիրվի Հայաստանում

18:27 30.04.2025

Ընտրական մարմինների ասոցիացիայի 2026-ի գործադիր խորհրդի նիստը կհրավիրվի Հայաստանում

Ապրիլի 25-ից 27-ը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունը Մանիլայում (Ֆիլիպիններ) մասնակցել է Ընտրական մարմինների համաշխարհային ասոցիացիայի քարտուղարության (A-WEB) 13-րդ գործադիր խորհրդի նիստին: Պատվիրակության կազմում են ընդգրկված եղել ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը և ԿԸՀ ֆինանսատնտեսական վարչության գլխավոր մասնագետ Մերինե Սուքիասյանը։ Նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային հարցեր, այդ թվում՝ գործադիր խորհրդի նիստի անցկացման […] ...

Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, իսկ ես ընդամենը 17 տարեկան եմ

18:17 30.04.2025

Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, իսկ ես ընդամենը 17 տարեկան եմ

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը կարծում է, որ Լիոնել Մեսսիի հետ համեմատությունը դրական է ազդում իր վրա։ «Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, իսկ ես ընդամենը 17 տարեկան եմ։ Ինձ մոտիվացիա է տալիս, երբ տեսնում եմ, որ մարդիկ համեմատում են ինձ նրա հետ։ Որքան շատ է լինում ճնշումն ինձ վրա, ես ավելի լավ եմ հանդես գալիս։ […] ...

Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Դամասկոսի արվարձանում գտնվող հասարակական անվտանգության ուժերի վրա

18:08 30.04.2025

Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Դամասկոսի արվարձանում գտնվող հասարակական անվտանգության ուժերի վրա

Սիրիայի ընդհանուր անվտանգության ուժերը իսրայելական ավիահարվածների են ենթարկվել Դամասկոսի հարավային արվարձանում գտնվող Սահնայա բնակավայրում, հայտնում է Syria TV -ն՝ հղում անելով Սիրիայի ՆԳՆ-ին։ «Իսրայելական ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը հարվածել է Սահնայայի մատույցներում ընդհանուր անվտանգության ուժերի հավաքակայանին», – հաղորդում է հեռուստաալիքը։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է անվտանգության մեկ աշխատակից, մի քանիսը վիրավորվել […] ...

SHANTNEWS

18:00 30.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP