23:25 09.03.2019
«Երևանի ավգանիում ինչպե՞ս է տղմարդկանց և կանանց փոխհարաբերակցությունը»,- «Շանթ» ՀԸ «Հեռանկար»-ի տաղավարում հարց է ուղղվել Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանին։
«Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը միակն է, որտեղ կանայք գերիշխում են: Երեք հոգանոց խմբակցություն է՝ երկու կին և մեկ տղամարդ»,- ասել է Վարդանյանը՝ հավելելով, որ ինչպես խորհրդարանում, այնպես էլ Երևանի ավագանիում տղամարդկանց թիվն, ընդհանուր առմամբ, գերակշռում է: Ամեն դեպքում, այս ավագանիում, նախորդների համեմատությամբ, ավելի շատ կանայք կան, ու խոսքն ակտիվ կանանց մասին է:
Հաղորդավար-մեկնաբան Արամ Աբրահամյանի այն նկատառմանը, թե հեղափոխությունից հետո Երևանի ավագանու դերը բարձրացել է, «Լույս» խմբակցության անդամն արձագանքել է.
«Ես մի փոքր Ձեր հետ համամիտ չեմ, որովհետև երբ 2017 թվականին ավագանու ընտրությունների արդյունքում մենք ունեցանք 14 հոգանոց ֆրակցիա, ինձ թվում է յուրաքանչյուր քաղաքացի նոր հասկացավ՝ ինչ ասել է ավագանի: Ես դա հպարտ եմ ասում և դա միանշանակ է, որ «Ելք» խմբակցությունն է ավագանու իրական մշակույթը բերել Երևան»,- ասել է Վարդանյանը՝ հավելելով, որ մինչ այդ որևէ մեկին, այդ թվում՝ լրատվամիջոցներին, չէր հետաքրքրում, թե դա ինչ մարմին է: Լուսաբանումը քիչ էր, իսկ ավագանու որևէ անդամի գործունեություն, որպես այդպիսին, չէր նկատվում:
Ըստ Վարդանյանի՝ վերջին ընտրություններից հետո իրենց աշխատանքը փոքր-ինչ բարդացել է, որովհետև իրենց խմբակցությունն ընդամենը 3 անդամ ունի: 5 անդամից է բաղկացած ԲՀԿ խմբակցությունը: Երբ 14 անդամով են աշխատել, հնարավոր է եղել ոլորտներն, աշխատանքը բաժանել, ու բոլոր խնդիրներին լիարժեք արձագանքել:
«Հիմա մեր խնդիրը բարդացել է, քաղաքացիները մեզ երբեմն չեն հասկանում, որ իրենց անհատապես չենք կարողանում ժամանակ տրամադրել»,- հավելել է Վարդանյանը:
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...