19:53 10.03.2019
Հայաստանի շարքային քաղաքացին կարծում է, որ պետք է օլիգարխներից գումարը վերցնել, լցնել բյուջեն։ Հետո քանի որ մենաշնորհներ ու կոռուպցիա չկա, ապա ներդրողներն ինքնուրույն կգան։ «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ժամանակ այս պնդումներին պատասխանելիս Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն ասաց, որ դրանք բավարար պայմաններ չեն ներդրումներ ապահովելու համար։
«Դրանք, այո՛, անհրաժեշտ պայմաններ են, բայց բավարար չեն։ Եթե բացակայում է կոռուպցիան, մենաշնորհ չկա … այստեղ տեմպերը շատ ցածր են լինելու։ Մենք պետք է թռիչքային աճի տեմպեր ապահովենք։ Եվ հենց հիմնավորումը դա է։ Մենք պետք է համեմատենք աշխարհի հետ», – ասաց Հարությունյանը։
Արցախի նախկին վարչապետը բացատրեց, որ ամեն մարդուն բաժին հասնող ՀՆԱ-ով Հայաստանը հետ է մնում աշխարհի միջին ցուցանիշից, իսկ զարգացած երկրների ցուցանիշներին զիջում է 15-20 անգամ։ Եթե Հայաստանը շարժվի ներկա տեմպերով, դա հազիվ թե հնարավոր դարձնի առաջատարներին հասնելը։
«Եթե մենք ուզում ենք լինել հզոր երկիր, երկիր, որտեղ ժողովրդագրական աճ ենք արձանագրելու, երկիր, որտեղ վերադառնալու և ապրելու ցանկություն են հայտնելու մեր հայրենակիցները, պետք է ունենալ աճի շատ բարձր տեմպեր», – ասաց Հարությունյանը։
«Հեռանկարի» ամբողջական տեսագրությունը հասանելի է ստորև․
15:14 16.06.2025
ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզում բացված Միջազգային ավիատիեզերական ցուցահանդեսինՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում բացված Միջազգային ավիատիեզերական 55-րդ ցուցահանդեսին։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Ցուցահանդեսին մասնակցությունը հնարավորություն է ընձեռում բացահայտել ռազմավարական նշանակության այս կարևոր ուղղությամբ Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետագա խորացման նոր հեռանկարներ։ ...
15:08 16.06.2025
Կանգառը վնասած վարորդին ու բեռնատարը Վեդիի ոստիկանները հայտնաբերել ենՀունիսի 4-ին Համայնքային ոստիկանության Վեդիի բաժին տեղեկություն էր ստացվել, որ հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը Տափերական գյուղի Արամ Խաչատրյան և Հ-8 կենտրոնական փողոցների հատման վայրում գտնվող գազալցակայանի հարակից տարածքում տեղադրված կանգառը դեռևս չպարզված վարորդի կողմից ավտոմեքենայով վնասվել է։ Նախնական տվյալներով՝ պատճառվել է 700 հազար դրամից ավելի վնաս։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի […] ...
14:55 16.06.2025
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 123, զոհվել՝ 11 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըՀունիսի 9-15-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 754 դեպք, որից 300-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 195, պայթյունի, փլուզումի՝ 3-ական, ջրային հաղորդակցման ուղիներին պատահարի, տեղատարափ անձրևի՝ 2-ական, ուժեղ քամու՝ 12, ուժեղ կարկուտի, զինամթերքի հայտնաբերման՝ 4-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 9, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման՝ 5, օձի նկատման՝ 92, ինքնասպանության […] ...
14:46 16.06.2025
Հնդկաստանում կամուրջը փլուզվել է սելֆի անող զբոսաշրջիկների ծանրությունիցՀնդկաստանում ոստիկանությունը շարունակում է որոնողական աշխատանքները Պունե շրջանում՝ Ինդրայանի գետի վրա գտնվող 32 տարվա երկաթե կամրջի փլուզման վայրում, որի հետևանքով 4 մարդ է զոհվել, ևս 18-ը՝ ծանր վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The New Indian Express-ը։ «Չնայած չկա որևէ մեկի անհետ կորելու հավանականություն, սակայն որպես նախազգուշական միջոցառում մենք շարունակում ենք որոնողական աշխատանքները տեղական […] ...
14:38 16.06.2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀանրապետության տարածքում հունիսի 16-ին և 21-ին կեսօրից հետո, 17-18-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 17-ին կեսօրից հետո հյուսիսային առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 4-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-24 մ/վ արագությամբ։ […] ...