12:54 11.03.2019
Հայաստանի ու ՆԱՏՕ-ի միջև Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը շարունակվում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ, դեսպան Արմեն Եդիգարյանը` ի պատասխան մամուլում տարածված այն լուրերի, որ 6-րդ ծրագրի աշխատանքների իրականացման մեջ Հայաստանի ներգրավումը հարցականի տակ է դրվել Հայաստանի կառավարության կողմից:
«Տեղյակ եմ այդ հրապարակումներին: Չեմ հասկանում՝ որն է կամ ով է դրա աղբյուրը, որովհետև եթե նման բան կա, առաջին հերթին պետք է ինձ հարցնեին: Դա չի համապատասխանում իրականությանը: Մենք հիմա գտնվում ենք ԱԳԳԾ 5-րդ ծրագրի ավարտական փուլում: Մեր հաշվարկով այս տարվա երկրորդ կեսին կսկսենք նախապատրաստումը 6-րդ ծրագրին: Խնդիր կա զուտ բանակցային պատրաստակամ փուլի, որը տևում է մոտ կես տարի կամ մի քիչ ավելի»,- ասաց Եդիգարյանը: Նրա խոսքով՝ 6-րդ ծրագիրը բանակցվում է:
Արմեն Եդիգարյանի խոսքերով` կա փոխըմբռնում, որ քանի դեռ չի գործել նոր ծրագիրը, գործում է հինը: Կառավարության ծրագրի արտաքին քաղաքական մասում կա հատուկ կետ, որը վերաբերում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության զարգացմանը և շարունակությանը:
«Ոչ մի այդպիսի քաղաքական խնդիր չկա: Եթե հետաքրքրում է զարգացումը, խնդրում եմ դիմեք մեզ՝ որպես սկզբնաղբյուր»,- ասաց Արմեն Եդիգարյանը:
Քաղաքական որևէ խնդրի առկայությունը հերքեց նաև ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը:
«Ուշացման որևէ խնդիր չենք ունենա, և ամեն ինչ իր հունով կընթանա: Ուղղակի պետք է հասկանալ, որ փաստաթղթերի մշակումը, համաձայնեցումն ու հաստատումը որոշակի գործընթաց է, որը նաև բյուրոկրատական պրոցեսներ է անցնում, որը ժամանակ է պահանջում և երբեմն տեխնիկական պատճառներով կարող է ուշացումների պատճառ լինել և դրանում, նույնիսկ լավ փնտրելու դեպքում, քաղաքական պատճառ հնարավոր չէ գտնել», – ասաց Լևոն Այվազյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանն առաջին անգամ 2005թ. ստորագրել և 2006 թվականից սկսել է կյանքի կոչել «Անհատական գործընկերության գործունեության» (IPAP-lnUivklual partnership action plan) ծրագիրը: Այս տարի լրանում է նման գործողությունների 5-րդ ծրագրի 5-րդ IPAP-ի ժամկետը, որն ուժի մեջ է մտել 2017թ. և, փաստորեն, ավարտվում է 2019թ.-ին:
17:20 02.08.2025
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցի մահվան մասինԳազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...
17:10 02.08.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...