13:57 11.03.2019
Հանրային բնապահպանական դատարանում քննվել է «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման հետևանքները» գործը: Դատավոր Հրանուշ Խառատյանը հիշեցրել է, որ արդեն մեկ տարի է, ինչ հանքը չի շահագործվում: Խառատյանը հետաքրքրվել է, թե ինչ վիճակում է հանքը:
«2018 թվականին ընկերությունն ասել է, որ «Թեղուտ» ՓԲԸ-ի գույքը փոխանցում է ՎՏԲ բանկին, ուստի իրենք պատասխանատու չեն, լրագրողները դիմել են նաև ՎՏԲ-ին, որտեղից ասել են, որ գործընթացն ընթացքի մեջ է»,- ասել է որպես մեղադրող ներկայացող Աննա Շահնազարյանը՝ հավելելով, որ պոչամբարը շարունակում է աղտոտել միջավայրը, բայց որևէ գործուն քայլ չի ձեռնարկվում: Պոչամբարն անպայման պետք է փակվի, հիմա ո՛չ փակման, ո՛չ շահագործման վիճակում է:
Ըստ Շահնազարյանի՝ սկզբում քննարկվել է 500 հա հատելու հարցը, հետո որոշվել է չափը նվազեցնել՝ հասցնելով 376-ի: Դատավոր Հրանուշ Խառատյանի հիշեցմամբ` Լալվարի այդ մասը տնկված անտառային հատված է, իսկ ժամանակին ծառերը տնկվել են բնապահպանական շատ ռիսկերից խուսափելու համար:
«Տնտեսական վնասի հաշվարկները ՇՄԱԳ-ի մեջ եղել են պարզապես զավեշտալի: Վայրի տանձենիները հաշվարկվել են որպես 60 դրամ վնաս»,- ասել է Շահնազարյանը:
Հիշեցնենք , որ Թեղուտի հանքավայրը շահագործվել է 2014 թվականին` չնայած բողոքներին: Հանքի շահագործելու համար նախատեսվել է հատել 350 հեկտար անտառ, ըստ «Վալլեքս» ընկերության` հատվել է 223 հեկտարը: Հանքավայրում մոտ 1200 մարդ է աշխատել:
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...