Վրաստանում օտարերկրացիները գյուղատնտեսական նշանակության տարածքներ կարող են ստանալ ժառանգության իրավունքով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+26.57 oC

Վրաստանում օտարերկրացիները գյուղատնտեսական նշանակության տարածքներ կարող են ստանալ ժառանգության իրավունքով

15:36 12.03.2019

Վրաստանում օտարերկրացիները կարող են ժառանգության իրավունքով ստանալ գյուղատնտեսական նշանակության տարածքներ: Այդ մասին հայտարարել է խորհրդարանի ագրարային հարցերով  հանձնաժողովի նախագահ Օթար Դանելիան:

«Օտարերկրյա պետության քաղաքացին, ֆիզիկական անձը, Վրաստանում գյուղատնտեսական հող գնելու իրավունք չի ունենա, սակայն կունենա այն վարձակալելու անսահմանափակ իրավունք:  Իրավաբանական անձանց դեպքում գերիշխող պետք է լինի Վրաստանի քաղաքացին կամ վրացական սուբյեկտը:

Ժառանգության մասով, մտածում ենք խրախուսել այդ ուղղությունը: Արդեն իսկ ներդրել ենք մի շարք արտոնություններ»,- հայտարարել է Օթար Դանելիան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևան է ժամանել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը

17:23 18.05.2025

Երևան է ժամանել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Երեւան է ժամանել Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի գլխավորած պատվիրակությունը: Անիտա Դիմիտրիուին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահը: Այցի շրջանակում նախատեսվում են տարբեր հանդիպումներ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: ...

Վահագն Խաչատուրյանը Սուրբ Աթոռում մասնակցել է Լևոն 14-րդ Պապի գահակալության հանդիսավոր արարողությանը

17:18 18.05.2025

Վահագն Խաչատուրյանը Սուրբ Աթոռում մասնակցել է Լևոն 14-րդ Պապի գահակալության հանդիսավոր արարողությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 18-ին Սուրբ Աթոռում (Վատիկան) մասնակցել է Հռոմի Սրբազան քահանայապետ Լևոն 14-րդ Պապի գահակալության հանդիսավոր արարողությանը: Միջոցառման պատվավոր հյուրերն էին Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան, Պերուի նախագահ Դինա Բուլուարտեն և ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին ավելի քան 150 պատվիրակություններ աշխարհի տարբեր երկրներից և միջազգային կառույցներից: ...

Հռոմի պապ Լևոն XIV-ը ստանձնել է առաքելությունը

17:13 18.05.2025

Հռոմի պապ Լևոն XIV-ը ստանձնել է առաքելությունը

Հռոմի պապ Լևոն XIV-ը ստացավ պապական իշխանության խորհրդանիշները՝ «ձկնորսի մատանին» և պալիումը (բրդյա ժապավեն՝ ասեղնագործված խաչերով): Այս հին ծեսը նշանավորել է 267-րդ Հռոմի պապի պաշտոնավարման պաշտոնական սկիզբը։ Բացման պատարագը, որը կավարտվի պապական քարոզով, աղոթքով և օրհնությամբ, կգլխավորի Լևոն XIV-ը։ Հրապարակ են այցելել բազմաթիվ հավատացյալներ, ինչպես նաև արտասահմանյան երկրներից ժամանած ավելի քան 150 պատվիրակություններ, թագավորական տների […] ...

Անվտանգ երթևեկության մշակույթի ձևավորումը ՆԳՆ առաջնահերթություն․ իրազեկման միջոցառումներ դպրոցներում

16:39 18.05.2025

Անվտանգ երթևեկության մշակույթի ձևավորումը ՆԳՆ առաջնահերթություն․ իրազեկման միջոցառումներ դպրոցներում

Ներքին գործերի նախարարությունը միացել է ՄԱԿ-ի Ճանապարհային անվտանգության համաշխարհային շաբաթվա շրջանակում իրազեկման արշավին, որն անցկացվում է մայիսի 12-18-ը՝ «Անվտանգ ճանապարհներ հետիոտների և հեծանվորդների համար» խորագրով։ Նախաձեռնության շրջանակում նախարարությունը մասնակցում է գործընկեր կառույցների հետ համատեղ իրականացվող միջոցառումներին՝ ուղղված ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի և հանրության իրավագիտակցության բարձրացմանը։ Հերթական հանրային իրազեկման միջոցառումը մայիսի 17-ին էր՝ Երևանի Հանրապետության փողոցի […] ...

Եղանակը՝ առաջիկա 5 օրերին

16:13 18.05.2025

Եղանակը՝ առաջիկա 5 օրերին

Երևանում մայիսի 18-ի ցերեկը, 19-20-ին, 21-ի գիշերը, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 21-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ ​ Մարզերում մայիսի 18-ի ցերեկը, 19-21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 […] ...

ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ

15:55 18.05.2025

ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ

Մայիսի 18-ին, ժամը 11:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թևոսյան փողոցից Ջրվեժ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թևոսյան փողոցում «Kia» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […] ...

BACK_TO_TOP