14:39 12.03.2019
Ինչպես հայտնի է, վերջին օրերին բողոքի ակցիա են կազմակերպել նաև գրավատների և տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցները, քանի որ կառավարությունը նախաձեռնություն ունի գրավատների պետական տուրքերը 100 հազար դրամից 6 մլն դրամ դարձնել, իսկ տարադրամի փոխանակման կետերի պարագայում 50 հազարից դարձնել 3 միլիոն դրամ:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողները հետաքրքրվել են հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանից, թե նա ինչ կարծիք ունի փոփոխության վերաբերյալ:
«Ծանոթ եմ ու նաև ծանոթ եմ այդ կետերի մտահոգություններին: Եվ գործադիրի դիրքորոշմանն եմ որոշ առումով ծանոթ, որ այդ գումարը, որ եղել է 20 տարի, փոփոխության չի ենթարկվել: Ըստ էության, ժամանակն է, որ վերանայվի, մյուս կողմից՝ հասկանում եմ, որ գործ ունենք մի քանի հարյուր տնտեսվարող սուբյեկտների հետ: Վերջին տվյալներով՝ Հայաստանում կա 200-ից ավել փոխանակման կետ և 130, թե 120 գրավատուն: Եթե հաշվենք, որ ամեն տեղում աշխատում է 2-ից 3 հոգի, գործ ունենք բավականին մեծ աշխատողների թիվ ունեցող սեգմենտի հետ ու իրենց համար բավականին մեծ բեռ է ավելանում»,- ասել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:
Բաբկեն Թունյանը նաև ասել է, որ քննարկումներ են լինելու նաև այս հարցի շուրջ:
21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում13:58 18.05.2025
Պուտինն Ուկրաինայում հատուկ գործողության արդյունքը համարում է երկարաժամկետ խաղաղությունըՌուսաստանը Ուկրաինայում հատուկ գործողության արդյունքը համարում է երկարաժամկետ խաղաղությունը, իր անվտանգության ապահովումը և ռուսախոս ուկրաինացիների շահերի պաշտպանությունը։ Այս մասին նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում։ ՌԴ նախագահը վստահեցրել է, որ Ռուսաստանը բավարար ուժ ունի պատերազմն ավարտելու ցանկալի արդյունքով։ «Այդ արդյունքն այս ճգնաժամը առաջացրած պատճառների վերացումն է, երկարաժամկետ կայուն խաղաղության պայմանների […] ...
13:35 18.05.2025
Ռուբիո. Ռուսաստանը պատրաստելու է Ուկրաինայի վերաբերյալ փաստաթուղթ՝ հրադադարի պահանջներովԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցից հետո, հայտարարել է, որ Մոսկվան պատրաստում է փաստաթուղթ՝ Ուկրաինայում հրադադարի պահանջներով։ «Մենք քննարկեցինք մի շարք հարցեր։ Նա ինձ բացատրեց, որ Ռուսաստանը կպատրաստի մի փաստաթուղթ, որը կպարունակի հրադադարի պահանջները, որոնք կհանգեցնեն ավելի ընդլայնված բանակցությունների։ Նա հեռախոսով ասաց, որ իրենք աշխատում են գաղափարների և պահանջների […] ...
13:00 18.05.2025
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է ԵՄ-ի հետ գործընկերության խորացման մասինՄեծ Բրիտանիան և Եվրամիությունը պետք է հայտարարեն իրենց գործընկերությունը խորացնելու համաձայնագրի մասին՝ Միացյալ Թագավորության «ազգային շահերից» բխող ձևով։ Այս խոստումը տվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը մայիսի 19-ին Լոնդոնում նախատեսված Մեծ Բրիտանիա-ԵՄ առաջին գագաթնաժողովից առաջ։ «Սկզբում Հնդկաստանը, ապա՝ Միացյալ Նահանգները», – ասել է Սթարմերը՝ անդրադառնալով վերջերս հայտարարված առևտրային համաձայնագրերին։ «Վաղը մենք կանենք ևս մեկ […] ...
12:25 18.05.2025
Ռուբիո. ԱՄՆ-ն ցանկանում է, որ Իրանը հրաժարվի միջուկային նկրտումներիցՄիացյալ Նահանգները ցանկանում է, որ Թեհրանը հրաժարվի իր միջուկային նկրտումներից և մտադիր է դրան հասնել խաղաղ ճանապարհով։ Այս մասին CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Նրան հարցրել են, թե արդյոք Վաշինգտոնը պահանջում է, որ Իրանը հրաժարվի ուրանի հարստացումից ցանկացած մակարդակով, այդ թվում՝ խաղաղ նպատակներով։ «Եթե դուք կարող եք հարստացնել ուրանը ցանկացած […] ...
12:00 18.05.2025
Եվրատեսիլ մրցույթի հաղթող է ճանաչվել Ավստրիան ներկայացնող երգիչ Ջեյ ՋեյԵվրատեսիլ մրցույթի հաղթող է ճանաչվել Ավստրիան ներկայացնող երգիչ Ջեյ Ջեյը՝ «Wasted Love» երգով։ Մրցույթի եզրափակիչը տեղի է ունեցել շաբաթ օրը շվեյցարական Բազել քաղաքում։ Ժյուրիի և հանդիսատեսի քվեարկության արդյունքում, մրցույթի եզրափակչում Ավստրիայի ներկայացուցիչը վաստակել է 436 միավոր։ Երկրորդ տեղը գրավել է Իսրայելի ներկայացուցիչ Յուվալ Ռաֆայելը (357): Հայաստանի պատվիրակ Պարգը քվեարկության արդյունքում զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը։ ...
11:23 18.05.2025
Ռուբիոն զգուշացրել է, որ Կոնգրեսը կարող է խստացնել պատժամիջոցները Մոսկվայի դեմԱՄՆ Կոնգրեսը կարող է շուտով խստացնել հակառուսական պատժամիջոցները, եթե առաջընթաց չգրանցվի Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններում, այս մասին Ռուսաստանին զգուշացրել է ԱՄՆ վարչակազմը։ CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նրան խնդրեցին մեկնաբանել Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանափակումները խստացնելու մասին օրինագծի հաստատման հնարավորությունը։ «Մենք խնդրեցինք Կոնգրեսին մեզ որոշ ժամանակ տալ՝ տեսնելու, թե արդյոք […] ...