17:55 12.03.2019
Այսօր՝ մարտի 12-ին, կայացել է Հայաստան-Բուլղարիա գործարար համաժողովը, որի ընթացքում ներկայացվել են երկու երկրների գործարար, ինչպես նաև երկկողմ համագործակցության հնարավորությունները:
«Հայ գործարարների կողմից աննախադեպ հետաքրքրություն է ցուցաբերվել բուլղարական ընկերությունների հանդեպ: 150-ից ավելի ընկերություններ ունենք հայկական: Բուլղարական կողմը շուրջ 30 ընկերություն է ներկայացնում՝ սարքավորումների, սննդի, ՏՏ, տուրիզմի ոլորտի, բեռնափոխադրման և այլ ոլորտներից»,- ասաց համաժողովի կազմակերպիչ, «Բիզնես Արմենիա»-ի արտահանողների աջակցության կառավարիչ Անահիտ Մկրտչյանը:
«Հայ-բուլղարական տնտեսական հարաբերությունները ակտիվ են եղել մինչև 90-ականների վերջը, երբ ապրանքային սովի և շրջափակման ընթացքում մեր հիմնական ներկրումներից մեկը բուլղարական արտադրանքն էր՝ մթերք, խմիչքներ, տեխնոլոգիաներ, շինանյութ: Վերջին տարիներին այդ ծավալները փոխարինվեցին այլ երկրներով: 2017-ին, սակայն, ունեցել ենք թե´ արտահանման, թե´ ներկրման աճ: Ապրանքաշրջանառությունը հասել է մոտ 360 մլն դոլարի, որը մոտ 70 տոկոսով ավելի է նախորդ տարիներից: Ունենք նաև արտահանումների աճ, բայց երկու երկրների պոտենցիալի համար շատ քիչ է, քանի որ նման ապրանքաշրջանառություն ունենք նաև շրջափակման մեջ գտնվող էմբարգո պարունակող Թուրքիայի հետ»,- ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:
Բուլղարիայից այսօր ներմուծվում է արդյունաբերական հումք, մթերքի համար բաղադրիչներ, մթերքի տեսակներ: Հայաստանը բուլղարական երկու նավահանգիստների հետ՝ Վառնա և Բուրգաս, ունի կապ, որը լավ կամուրջ է Եվրոպա դուրս գալու համար:
«Ես բավարարված չեմ ապրանքաշրջանառությունից, և 7-8 տարի առաջ է եղել հերթական գործարար շփումը: Ուրախ եմ, որ ևս մեկ անգամ փորձելու ենք ակտիվացնել մեր պոտենցիալը»,- նշեց Արսեն Ղազարյանը:
Համաժողովի շրջանակում նախատեսվում են երկու երկրների գործարարների երկուստեք ձևաչափով հանդիպումներ, ինչը հայկական ընկերություններին հնարավորություն կընձեռի բուլղարական ընկերությունների հետ քննարկել համատեղ գործարար ծրագրերը, երկկողմ առևտրի հնարավորությունները:
21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում17:23 18.05.2025
Երևան է ժամանել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահըՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Երեւան է ժամանել Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի գլխավորած պատվիրակությունը: Անիտա Դիմիտրիուին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահը: Այցի շրջանակում նախատեսվում են տարբեր հանդիպումներ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: ...
17:18 18.05.2025
Վահագն Խաչատուրյանը Սուրբ Աթոռում մասնակցել է Լևոն 14-րդ Պապի գահակալության հանդիսավոր արարողությանըՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 18-ին Սուրբ Աթոռում (Վատիկան) մասնակցել է Հռոմի Սրբազան քահանայապետ Լևոն 14-րդ Պապի գահակալության հանդիսավոր արարողությանը: Միջոցառման պատվավոր հյուրերն էին Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան, Պերուի նախագահ Դինա Բուլուարտեն և ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին ավելի քան 150 պատվիրակություններ աշխարհի տարբեր երկրներից և միջազգային կառույցներից: ...
17:13 18.05.2025
Հռոմի պապ Լևոն XIV-ը ստանձնել է առաքելությունըՀռոմի պապ Լևոն XIV-ը ստացավ պապական իշխանության խորհրդանիշները՝ «ձկնորսի մատանին» և պալիումը (բրդյա ժապավեն՝ ասեղնագործված խաչերով): Այս հին ծեսը նշանավորել է 267-րդ Հռոմի պապի պաշտոնավարման պաշտոնական սկիզբը։ Բացման պատարագը, որը կավարտվի պապական քարոզով, աղոթքով և օրհնությամբ, կգլխավորի Լևոն XIV-ը։ Հրապարակ են այցելել բազմաթիվ հավատացյալներ, ինչպես նաև արտասահմանյան երկրներից ժամանած ավելի քան 150 պատվիրակություններ, թագավորական տների […] ...
16:39 18.05.2025
Անվտանգ երթևեկության մշակույթի ձևավորումը ՆԳՆ առաջնահերթություն․ իրազեկման միջոցառումներ դպրոցներումՆերքին գործերի նախարարությունը միացել է ՄԱԿ-ի Ճանապարհային անվտանգության համաշխարհային շաբաթվա շրջանակում իրազեկման արշավին, որն անցկացվում է մայիսի 12-18-ը՝ «Անվտանգ ճանապարհներ հետիոտների և հեծանվորդների համար» խորագրով։ Նախաձեռնության շրջանակում նախարարությունը մասնակցում է գործընկեր կառույցների հետ համատեղ իրականացվող միջոցառումներին՝ ուղղված ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի և հանրության իրավագիտակցության բարձրացմանը։ Հերթական հանրային իրազեկման միջոցառումը մայիսի 17-ին էր՝ Երևանի Հանրապետության փողոցի […] ...
16:13 18.05.2025
Եղանակը՝ առաջիկա 5 օրերինԵրևանում մայիսի 18-ի ցերեկը, 19-20-ին, 21-ի գիշերը, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 21-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Մարզերում մայիսի 18-ի ցերեկը, 19-21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 […] ...
15:55 18.05.2025
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբՄայիսի 18-ին, ժամը 11:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թևոսյան փողոցից Ջրվեժ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թևոսյան փողոցում «Kia» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […] ...