12:51 13.03.2019
Ազգային ժողովում աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքի հետաձգման հարցի քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավորներից Գևորգ Պետրոսյանը հարցրեց՝ հնարավոր չէ՞ քաղաքացիների համար ավելի կանխատեսելի դարձնել կառավարության ծրագրերն ու աջ ղեկով մեքենաների գնումները սահմանափակել դիցուք հունվարի 1-ով, իսկ ներմուծումը՝ հունիսի 1-ով։
Խնդիրն այն է, որ այս նախագծով առաջարկվում է ներկրման հնարավորություն տալ այն մարդկանց, ովքեր մեքենաները գնել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը և Հայաստան են բերել մինչև մայիսի 1-ը։
Նախագիծը ներկայացրած ՀՀ ՏԿՏՏ նախարար Հակոբ Արշակյանը պատասխանեց, որ եթե այդպիսի ժամկետ սահմանվի, ապա ուրիներն էլ կարող են պնդել, որ հետաձգումն ավելի մեծ ժամկետով կատարվի, ու գնելու հնարավորություն տրվի մինչև փետրվար, մինչև մարտ և այլն։
17:40 18.05.2025
Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդականի հետ21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում17:40 18.05.2025
Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդականի հետԹեհրանում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ: Հանդիպմանն Ա.Գրիգորյանը և Ք.Խարազին անդրադարձել են տարածաշրջանի հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը և ընդգծել ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը: Վերոնշյալի համատեքստում ԱԽ քարտուղարը և ԳԱ խորհրդականը շեշտել են, որ առկա է երկուստեք կամք, […] ...
17:23 18.05.2025
Երևան է ժամանել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահըՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Երեւան է ժամանել Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի գլխավորած պատվիրակությունը: Անիտա Դիմիտրիուին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահը: Այցի շրջանակում նախատեսվում են տարբեր հանդիպումներ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: ...
17:18 18.05.2025
Վահագն Խաչատուրյանը Սուրբ Աթոռում մասնակցել է Լևոն 14-րդ Պապի գահակալության հանդիսավոր արարողությանըՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 18-ին Սուրբ Աթոռում (Վատիկան) մասնակցել է Հռոմի Սրբազան քահանայապետ Լևոն 14-րդ Պապի գահակալության հանդիսավոր արարողությանը: Միջոցառման պատվավոր հյուրերն էին Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան, Պերուի նախագահ Դինա Բուլուարտեն և ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին ավելի քան 150 պատվիրակություններ աշխարհի տարբեր երկրներից և միջազգային կառույցներից: ...
17:13 18.05.2025
Հռոմի պապ Լևոն XIV-ը ստանձնել է առաքելությունըՀռոմի պապ Լևոն XIV-ը ստացավ պապական իշխանության խորհրդանիշները՝ «ձկնորսի մատանին» և պալիումը (բրդյա ժապավեն՝ ասեղնագործված խաչերով): Այս հին ծեսը նշանավորել է 267-րդ Հռոմի պապի պաշտոնավարման պաշտոնական սկիզբը։ Բացման պատարագը, որը կավարտվի պապական քարոզով, աղոթքով և օրհնությամբ, կգլխավորի Լևոն XIV-ը։ Հրապարակ են այցելել բազմաթիվ հավատացյալներ, ինչպես նաև արտասահմանյան երկրներից ժամանած ավելի քան 150 պատվիրակություններ, թագավորական տների […] ...
16:39 18.05.2025
Անվտանգ երթևեկության մշակույթի ձևավորումը ՆԳՆ առաջնահերթություն․ իրազեկման միջոցառումներ դպրոցներումՆերքին գործերի նախարարությունը միացել է ՄԱԿ-ի Ճանապարհային անվտանգության համաշխարհային շաբաթվա շրջանակում իրազեկման արշավին, որն անցկացվում է մայիսի 12-18-ը՝ «Անվտանգ ճանապարհներ հետիոտների և հեծանվորդների համար» խորագրով։ Նախաձեռնության շրջանակում նախարարությունը մասնակցում է գործընկեր կառույցների հետ համատեղ իրականացվող միջոցառումներին՝ ուղղված ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի և հանրության իրավագիտակցության բարձրացմանը։ Հերթական հանրային իրազեկման միջոցառումը մայիսի 17-ին էր՝ Երևանի Հանրապետության փողոցի […] ...
16:13 18.05.2025
Եղանակը՝ առաջիկա 5 օրերինԵրևանում մայիսի 18-ի ցերեկը, 19-20-ին, 21-ի գիշերը, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 21-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Մարզերում մայիսի 18-ի ցերեկը, 19-21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 […] ...