Սանասարյանը վարույթի կարճման հիմքեր է ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի՝ կայացրած որոշման վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+30.09 oC

Սանասարյանը վարույթի կարճման հիմքեր է ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի՝ կայացրած որոշման վերաբերյալ

15:06 13.03.2019

ՀՀ Պետական վերահսկողական ծառայությունից հայտնում են, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ԵՊՀ ռեկտորի դիմումի հիման վրա 2019 թվականի փետրվարի 26-ին որոշում է կայացրել Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի վերաբերյալ էթիկայի կանոնի առերևույթ խախտման հատկանիշներով վարույթ հարուցելու մասին:

Օրենքով սահմանված կարգով Դավիթ Սանասարյանը առարկություններ և վարույթի կարճման հիմքեր է ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի՝ վերոնշյալ որոշման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՊՎԾ մամուլի ծառայությունը:

Հիշյալ փաստաթղթում ծառայության ղեկավարը նախ անդրադարձել է հանձնաժողովի կողմից կայացված որոշման իրավական հիմքերին, ինչի արդյունքում վեր են հանվել և վերլուծվել մի շարք իրավական նորմեր, որոնք հաստատել են նշյալ վարույթի՝ իրավական առումով չհիմնավորված լինելու հանգամանքը, անդրադարձ է կատարվել նաև ԵՊՀ ռեկտորի դիմումում արծարծված հարցերին, այդ համատեքստում ընդգծվել է, որ ծառայության անունից հրապարակայնորեն բարձրաձայնված բոլոր հայտարարությունների հիմքում ընկած են եղել Պետական վերահսկողական ծառայության կողմից կատարված ուսումնասիրության ընթացքում հայտնի դարձած տեղեկությունները, հայտարարությունները կատարվել են հաշվի առնելով քննարկվող հարցի կարևորությունը, դրա նկատմամբ հանրային հետաքրքրությունը և տեղեկատվության ազատության ապահովման հիմնական սկզբունքները, ընդ որում՝ համապատասխան հայտարարություններ կատարելիս Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի կողմից դրսևորվել է զսպվածություն և անմեղության կանխավարկածի սկզբունքի պահպանում, մասնավորապես՝ վերջինիս կողմից բազմիցս նշվել է, որ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերված ենթադրյալ խախտումների վերաբերյալ իրավական գնահատական կտրվի իրավապահ մարմինների կողմից, իսկ խախտումներն ու դրանք կատարած անձանց շրջանակը որևէ կերպ չեն անհատականացվել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

23:55 02.08.2025

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

Օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

23:44 02.08.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

23:32 02.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

23:04 02.08.2025

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Oգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...

BACK_TO_TOP