17:24 13.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ, որը Հայաստան է ժամանել երկօրյա պաշտոնական այցով:
Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Վրաստանի նախագահի առանձնազրույցը:
Ողջունելով Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.
«Հարգելի տիկին նախագահ
Ուրախ եմ Ձեզ և Ձեր ղեկավարած պատվիրակությանը ողջունել Հայաստանում: Ես կարծում եմ, որ ներկայում մեր երկրների հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու պատմական հնարավորություն ունենք: Որպես վարչապետ՝ իմ առաջին պաշտոնական այցը կատարել եմ Վրաստան, և դա ընդգծում է մեր կառավարության և անձամբ իմ առանձնահատուկ ուշադրությունը և կարևորության զգացումը հայ-վրացական հարաբերությունների վերաբերյալ: Ընդգծել եմ, որ մենք պետք է մեր հարաբերություններում հենվենք ռազմավարական ընդհանուր շահերի վրա և ուրախ եմ, որ Վրաստանի կառավարության կողմից համարժեք արձագանքի եմ արժանացել: Հիմա ժամանակն է այդ փոխադարձ ըմբռնումը կյանքի կոչել: Եվս մեկ անգամ բարով եք եկել»:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նշել է.
«Շնորհակալություն, պարոն վարչապետ:
Ուրախ եմ, որ պաշտոնական այցով գտնվում եմ իմ հարևան, բարեկամ Հայաստանում: Ես ևս համոզված եմ, որ մեր առանց այն էլ սերտ հարաբերությունները կանցնեն նոր փուլ, և կկարողանանք էլ ավելի զարգացնել: Մեզ շատ բան է միավորում՝ աշխարհագրությունը, պատմությունը, բացի պատմությունից և աշխարհագրությունից, մեզ միավորում է մեր ընդհանուր տեսլականն ապագայի մասին: Կարծում ենք՝ մենք կկարողանանք մեր հնարավորություններն օգտագործել, առավել ևս կապված Եվրամիության հետ: Միասին շատ բան կարող ենք անել և շատ անելիքներ ունենք միասին: Եվս մեկ անգամ շնորհակալություն»:
Առանձնազրույցից հետո Նիկոլ Փաշինյանը և Սալոմե Զուրաբիշվիլին քննարկումը շարունակել են ընդլայնված կազմով հանդիպման ձևաչափով՝ աշխատանքային ճաշի շրջանակում:
Հայաստանի վարչապետը և Վրաստանի նախագահը բարձր են գնահատել երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների ներկայիս մակարդակը և կարևորել համագործակցության հետագա զարգացումը: Կողմերն ընդգծել են տարբեր ուղղություններով հայ-վրացական կապերի խորացման կարևորությունը և մտքեր փոխանակել առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման շուրջ: Քննարկվել են տարբեր ոլորտներում փոխգործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները:
12:02 01.07.2025
Սուրեն Պապիկյանը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետՀուլիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ: Ռազմական կցորդները նախարարին ներկայացրել են կատարած աշխատանքի արդյունքները, անդրադարձել պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքին, զարգացումներին և խնդիրներին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռազմական կցորդներին ներկայացրել է ԶՈՒ բարեփոխումների ընթացքը, ամփոփել հավաքի արդյունքները՝ տալով համապատասխան հանձնարարականներ։ ...
11:58 01.07.2025
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին. կան տուժածներՀունիսի 30-ին, ժամը 19:30-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրենավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին բախվել են «Opel» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ […] ...
11:56 01.07.2025
Հնդկաստանի գործարաններից մեկում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդՀնդկաստանի հարավային Թելանգանա նահանգում գտնվող դեղագործական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ, հայտնում է BBC-ն: Պայթյունը տեղի է ունեցել երկուշաբթի օրը՝ աշխատանքային ժամերին, Sigachi Industries ընկերության ստորաբաժանումում, որի հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է և գտնվում է ծանր վիճակում։ Ոստիկանությունը գործ է հարուցել ընկերության դեմ՝ զոհերից մեկի որդու բողոքի հիման վրա։ […] ...
11:53 01.07.2025
Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերինՀունիսի 28-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Արարատի մարզից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, ինչպես նաև շինությունների տանիքների, գովազդային վահանակների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին՝ հետամուտ լինելով քամուց […] ...
11:53 01.07.2025
Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակը նորանշանակ ղեկավար ունիՀամաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի նորանշանակ ղեկավար է նշանակվել Ֆաբրիցիո Զարկոնեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են կառույցի երևանյան գրասենյակից, տեղեկացնելով, որ Զարկոնեն պաշտոնը ստանձնել է 2025 թ. հուլիսի 1-ից։Ֆաբրիցիո Զարկոնեն ծագումով իտալացի է, ունի ավելի քան երկու տասնամյակի փորձ զարգացման ոլորտում, այդ թվում՝ ղեկավար պաշտոններ Եվրոպայում, Լատինական Ամերիկայում, Մերձավոր Արևելքում և Ենթասահարական Աֆրիկայում։ Նա կշարունակի […] ...