17:29 14.03.2019
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Ալ Էնեզիին: Բարձր գնահատելով արաբական երկրների հետ համագործակցությունը՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է Քուվեյթի հետ կրթության ոլորտում առկա փոխգործակցության ընդլայնման և հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու հնարավորության մասին: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ հատկապես բարձրագույն կրթության համակարգի ներուժը կարող է նպաստել ինչպես կրթության, այնպես էլ՝ այլ ոլորտներում երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը: Այդ համատեքստում, ԿԳ նախարարը կարևորել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի հետ համագործակցության ծրագրերը, մասնավորապես՝ Քուվեյթում հայ ուսանողների համար կազմակերպվող արաբերենի վերապատրաստման դասընթացները և ԵՊՀ-ում գործող «Աբդելազիզ Ալ Բաբտեյնի արաբական մշակույթի» կենտրոնի գործունեությունը: Արայիկ Հարությունյանի խոսքով, բուհական համակարգում առկա փոխգործակցության փորձն անհրաժեշտ է կիրառել նաև հանրակրթության ոլորտում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ լեզուների իմացությունը Հայաստանի կրթության համակարգի առաջնահերթություններից է: Հանդիպման ընթացքում ԿԳ նախարարն ընդգծել է, որ հարաբերությունների ընդլայնման վեկտորը կարող է ընդգրկել ոչ միայն լեզուների վերապատրաստման, այլ նաև բժշկական, տեղեկատվական տեխնոլոգիաների, տեխնիկական մասնագիտությունների ու հետազոտողների շրջանակը: Արայիկ Հարությունյանն անդրադարձել է հայկական կրթական բրենդների մասնավորապես՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և «Արմաթ» լաբորատորիաների միջազգայնացման հարցին:
Շնորհակալություն հայտնելով կրթության ոլորտում ակտիվ համագործակցության առնչությամբ` դեսպան Նաուաֆ Ալ Էնեզին կարևորել է մեր երկու երկրների հարաբերությունների դինամիկ զարգացման գործում կրթության դերը: Հայտնելով արաբական կողմի պատրաստակամությունը հարաբերությունների զարգացման առնչությամբ՝ դեսպանն ընդգծել է, որ դրանց նոր խթան կարող է հաղորդել Քուվեյթի կրթության և գիտության նախարարի այցը Հայաստան: Դեսպանը միաժամանակ տեղեկացրել է, որ Քուվեյթի ներդրումային հիմնադրամի կողմից մեծ հետաքրքրություն կա Հայաստանի կրթության համակարգի նկատմամբ:
Իր հերթին ՀՀ ԿԳ նախարարը կարևորել է երկու երկրների կրթության համակարգում հետագա համագործակցության զարգացման նպատակով Քուվեյթի կրթության նախարարի այցի կազմակերպումը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են կրթության համակարգում համագործակցության ընդլայնմանն առնչվող մի շարք հարցերի:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...