TIME
Ամսաթիվ
27 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+18.09 oC

Արմաթ

«Արմաթի» բարձրացրած ավելորդ աղմուկն անտեղի էր․ Արայիկ Հարությունյան

16:50 12.06.2019

Հայաստանի դպրոցներում «Արմաթ» լաբորատորիաների ֆինանսավորման հետ կապված խնդիր չկա և չի եղել։ Խնդիրը հապաղման հետ էր կապված, և այդ մասին «Արմաթում» գիտեին։ Այս մասին այսօր Ազգային ժողովում այդ խնդրին անդրադառնալիս ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ «Նրանց կողմից բարձրացված ավելորդ աղմուկը, կարծում եմ, անտեղի էր, որովհետև մենք նրանց հետ շատ լավ համագործակցում ենք, ու մեկ-երկուսի նման […]

̰
Մարկ Փրիթչարդի հետ քննարկվել են բարձր տեխնոլոգիաների և ճանապարհաշինության ոլորտներում գործակցության հնարավորությունները

11:35 25.05.2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալներ Բագրատ Բադալյանը և Գեղամ Վարդանյանը մայիսի 24-ին ընդունել են Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության վարչապետի Առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատար, խորհրդարանական Մարկ Փրիթչարդին և Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին։ Մարկ Փրիթչարդը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ հետաքրքրված են Հայաստանի տնտեսական զարգացումներով […]

̰
«Արմաթ»-ն Աբու Դաբիում մասնակցում է միջազգային գիտաժողով-ցուցահանդեսի

14:20 22.04.2019

«Արմաթ»-ը մասնակցում է Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում ապրիլի 22-ին և 23-ին ընթացող «Bett Middle East Leadership Summit & Expo» կրթական միջազգային գիտաժողով-ցուցահանդեսին: Այս մասին հայտնում են ԱՁՏՄ հանրային կապերի բաժնից: «Արմաթ»-ն Աբու Դաբիում ներկայացնում է տեխնոլոգիական կրթության հայկական մոդելն ու իր հարուստ փորձը: Առանձին տաղավարում ցուցադրված են նաև հայ դպրոցականների դետալ առ դետալ […]

̰
Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոցը կհիմնանորոգվի

11:30 22.04.2019

Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոցն այսօր հյուրեր ուներ: ԱԺ մամուլի ծառայության հաղորդմամբ` Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանը և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը դպրոցի տնօրեն, Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանի և Օլիմպիական, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի […]

̰
Մի խումբ հայ պատգամավորներ այցելել են Սամցխե Ջավախք

21:02 21.04.2019

Ապրիլի 20-ից 21-ը Սամցխե Ջավախք այցելեցին ՀՀ ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Պատգամավորները Ջավախքում էին գտնվում Ջավախքի աջակցություն հիմնադրամի հրավերով՝ մասնակցելու Ասպինձայի շրջանի Դամալա գյուղի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացման արարողությանը: Այս մասին հայտնում է akhaltskha.net-ը։ Ապրիլի 21-ին ՀՀ պատգմավորների խումբը՝ Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ այցելեց Ախալցխա: Ախալցխայում պատգամավորները Զատկի տոների կապակցությամբ այցելեցին Սբ. Նշան եկեղեցի, ինչպես […]

̰
Գյումրեցի 13-ամյա պատանին` «ԴիջիԿոդ 2019»-ի հաղթող

13:46 16.04.2019

«ԴիջիԿոդ 2019» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի եզրափակիչ փուլի հաղթող է ճանաչվել գյումրեցի 13-ամյա Սահակ Սահակյանը: Մրցույթն ամենամյա է, Սահակն էլ երկրորդ անգամ էր մասնակցում հանրապետական մրցույթին: SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա պատմել է, թե ինչ ծրագիր է ներկայացրել մրցույթին։ «Սահակս Բօթ» նախագիծն է եղել, որն իրենից ներկայացնում է «Խելացի տուն» համակարգը: Այս տարի մրցույթի մասնակից […]

̰
Հակոբ Արշակյանը հանդիպել է իրաքցի գործընկերոջ հետ

16:55 11.04.2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը Ժնևում անցկացվող Տեղեկատվական հանրության համաշխարհային ֆորումի (WSIS) շրջանակներում հանդիպել է Իրաքի կապի նախարար Նայեմ Թ. Յուսիրին: Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիական ոլորտում համագործակցության հեռանկարները: Մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել երկկողմ համագործակցության աշխատանքային խումբ և այցելություններ ու քննարկումներ կազմակերպել հետևյալ ուղղություններով՝ կրթական համակարգեր (Թումո կենտրոն […]

̰
Քննարկվել են ՏՏ ոլորտում Հայաստանի և Թաիլանդի միջև համագործակցության հնարավորությունները

14:03 10.04.2019

Ժնևում անցկացվող Տեղեկատվական հանրության համաշխարհային ֆորումի (WSIS) շրջանակներում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել Թաիլանդի Թվային տնտեսության և հասարակության նախարար Պիչետ Դուրունգավերոյի հետ: Ինչպես հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից՝ կողմերը քննարկել են Հայաստանի և Թաիլանդի միջև համագործակցության հնարավորությունները բարձր տեխնոլոգիական ոլորտում։ Մասնավորապես, նախարարը ներկայացրել է Հայաստանում ստեղծված և հաջողությամբ […]

̰
Հայաստանը Ադիս-Աբեբայում դեսպանություն բացելու մտադրություն ունի. Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը

10:34 05.04.2019

ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանը ցանկություն է հայտնել հյուրընկալելու եթովպական պատվիրակությանը Հայաստանում։ Այս մասին տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ Զոհրաբ Մնացականյանը եթովպական հեռարձակման կորպորացիային տված հարցազրույցում նշել է, որ ցանկանում է բարեկամության ոգին առարկայացնել շոշափելի ծրագրերով։ -Բարի գալուստ Ադիս-Աբեբա և շնորհակալության մեզ հատկացված ժամանակի համար, պարոն նախարար։ -Շատ շնորհակալ եմ։ Անչափ հաճելի է գտնվել Ադիս-Աբեբայում։ Երեկվանից մեկնարկել է իմ պաշտոնական այցը։ […]

̰
Կոտայքի մարզի 12 դպրոցներում «Արմաթ» լաբորատորիաներ կհիմնվեն

19:39 01.04.2019

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը և «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ տնօրեն Կարեն Վարդանյանն այսօր Կոտայքի մարզպետարանում փոխըմբռնման հուշագիր են կնքել, որով պատրաստակամություն են հայտնել համագործակցել Կոտայքի մարզի հանրակրթական համակարգում նախնական ինժեներական կրթության ներդրում՝«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների միջոցով» ծրագիրն իրականացնելու համար: Այս մասին հայտնում են Կոտայքի մարզպետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Ծրագրի շրջանակներում կնքված հուշագրի […]

̰
«Տեղապտույտի» մեջ չենք հայտնվի, որովհետև գիտենք՝ ինչի համար ենք հավաքվել. Փաշինյան

15:34 25.03.2019

ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը կառավարության մարտի 25-ի նիստի ժամանակ անդրադարձավ դպրոցներում «ինֆորմատիկա» առարկայի և ռոբոտաշինության դասավանդմանը: Նախարարը նշեց՝ հետագայում ենթադրվում է, որ որևէ կերպ այս ամենը կներառվեն իրար մեջ, որ զուգահեռ գործընթացներ չլինեն, քանի որ պետությունը և՛ առարկաները, և՛ ուսուցման կուրսերը, ամենն իրականացնում է, որ զուգահեռ գործընթացներ չլինեն: «Արմաթ»-ը, լինելով հաջողակ ծրագիր, ինչ-որ փուլում […]

̰
Էսպիսի դեպք ես չունենամ ընդհանրապես․ Կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը ստիպված էր ձայնը բարձրացնել

12:03 21.03.2019

«Արմաթ» լաբորատորիաների շուրջ 260 խմբակավարների՝ երեք ամիս չվճարված աշխատավարձերի մասին կառավարության նիստից առաջ տեղի ունեցած քննարկման ժամանակ լարվածությունը սրվեց, ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստիպված եղավ բարձրացնել ձայնը։ Պարզվեց, որ ձգձգումը եղել է այն պատճառով, որ ֆինանսավորման կարգը փոխվել է․ ծառայություն մատուցողը պետք է հաղթի մրցույթում։ Սակայն քանի որ խմբակների ստեղծման մեջ ներդրում է անում առանձին […]

̰
«Արմաթի» խմբակավարներն աշխատավարձ չեն ստացել․ Փաշինյանը հանդիմանում է նախարարներին

11:34 21.03.2019

Կառավարության այսօրվա նիստի մեկնարկից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նամակ է ստացել, ըստ որի՝ «Արմաթ» լաբորատորիաների խմբակավարները՝ 260 հոգի, 3 ամիս աշխատավարձ չեն ստացել։ «Ես ուզում եմ հասկանալ՝ սենց բան հնարավո՞ր է 21-րդ դարում, որ Հայաստանում պետական համակարգի աշխատողներ 3 ամիս աշխատավարձ չստանան։ Ո՞վ կարող է սրա հետ կապված պարզաբանումներ տալ»,- հարցրեց Փաշինյանը։ ԿԳ […]

̰
Առկա է Հայաստան-Քուվեյթ կրթական համագործակցության ընդլայնման ներուժ

17:29 14.03.2019

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Ալ Էնեզիին: Բարձր գնահատելով արաբական երկրների հետ համագործակցությունը՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է Քուվեյթի հետ կրթության ոլորտում առկա փոխգործակցության ընդլայնման և հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու հնարավորության մասին: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ հատկապես բարձրագույն կրթության համակարգի […]

̰
Այսօր Դրախտիկում բացվեց «Արմաթ» լաբորատորիան․ Վարազդատ Կարապետյան

23:53 10.02.2019

ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Այսօր Դրախտիկում բացվեց «Արմաթ» լաբորատորիա-ն, քանի որ մեր երկրում նվիրյալ մարդիկ են ապրում՝ Կարեն Վարդանյանի ու Մայիս Մարգարյանի նման։ Սահմանին ապրող երեխան իր ձեռքով զենք ու մուլտֆիլմ կսարքի՝ հասկանալով, որ իրենի՛ց է կախված մեր երկրի ապագան»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ նախագահ Արմեն […]

̰
Արմեն Սարգսյանի օժանդակությամբ Արցախի Կովսական քաղաքում բացվել է «Արմաթ»  լաբորատորիա

23:36 27.12.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի օժանդակությամբ Արցախի Կովսական քաղաքում բացվել է «Արմաթ» լաբորատորիա։ Այն արդեն 5-րդն է ազատագրված Քաշաթաղի շրջանում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջից։

̰
Մենք մի երկիր ենք, որ իր ուրույն տեղն է զբաղեցնում ինֆորմացիոն տեխնոլոգիաների համաշխարհային քարտեզի վրա. Նիկոլ Փաշինյան

21:30 29.10.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հոգաբարձուների և խորհրդատվական խորհուրդների անդամների հետ, որոնց թվում են առաջատար գիտնականներ, ինժեներներ, ձեռներեցներ ամբողջ աշխարհից: Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Ֆասթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհդի հարգարժան անդամներ, Տիկնայք և պարոնայք, Ուրախ եմ ողջունել Նորարարական ֆորումի կազմակերպիչներին և մասնակիցներին: Ինձ համար […]

̰
Կառավարությունը 300 մլն դրամ կհատկացնի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներին

17:58 24.10.2018

ՀՀ կառավարությունը «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներին կհատկացնի 300 մլն դրամ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից: Այս պահին «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում ներգրավված է 5 350-ից ավելի աշակերտ: «Տարածքային համաչափ զարգացման և բաշխվածության տեսանկյունից ելնելով՝ «Արմաթների» մեծ մասը մենք ներդնում ենք հենց մարզերում: 230 գործող խմբակներից միայն 29-ն են Երևանում, մնացած բոլորը մարզերում են, Արցախում, […]

̰
Հայաստանի և Վրաստանի վարչապետները ներկա կլինեն «ԱրՄաթ» լաբորատորիայի պաշտոնական բացմանը

16:50 29.05.2018

Ախալքալաքում «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի պաշտոնական բացմանը ներկա կգտնվեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, երկու երկրների կառավարության անդամներ: «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի հանդիսավոր բացման արարողությունը նախատեսված է մայիսի 31-ին:

̰
Հայկական «Արմաթը» կներդրվի Հնդկաստանում

14:26 19.02.2018

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և Հնդկաստանի Lexicon PR Management Service-ի գործադիր տնօրեն Ռամա Լութրային համագործակցության հուշագիր են կնքել:

̰
Արցախում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա

15:40 20.01.2018

Հունվարի 19-ին՝ «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի նախաձեռնությամբ, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) և «Awesome Foundation Yerevan»-ի հովանավորությամբ Արցախի Մարտունու շրջանի Նորշեն համայնքում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա:

̰
Արցախում բացվել է ևս մեկ «Արմաթ» ինժեներական լաբորատորիա

19:51 19.01.2018

Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարարության և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) միջև այսօր կնքվել է համագործակցության հուշագիր: Համագործակցության արդյունքում Մարտունու շրջանի Նոր Շեն համայնքում այսօր բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա:

̰

21:15 09.10.2017

Կրթությունն անվճար հիմունքներով է և բաց ինժեներական հարցերով հետաքրքրվող դպրոցականների համար:

̰
BACK_TO_TOP