21:50 14.03.2019
Մարտի 14-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Սիրիլ Մյուլլերի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից:
Տիգրան Ավինյանը նշել է, որ այցը լավ հնարավորություն է ընձեռնում քննարկելու Համաշխարհային բանկի հետ գործընկերության շրջանակներում իրականացվող ընթացիկ ծրագրերը և համագործակցության խորացման հնարավորությունները: Փոխվարչապետը կարևորել է Բանկի հետ համագործակցությունը հատկապես մարդկային կապիտալի զարգացման, արտահանման խթանման ու մրցունակության, և բնապահպանության ու հանքային ռեսուրսների կառավարման ուղղություններով:
Սիրիլ Մյուլերը նշել է, որ այժմ աշխարհում զգալի հետաքրքրվածություն կա Հայաստանի և երկրում ընթացող բարեփոխումների գործընթացի նկատմամբ ու ՀԲ-ն պատրաստակամ է աջակցել կառավարության հավակնոտ օրակարգի կյանքի կոչմանը:
Տիգրան Ավինյանը և Սիրիլ Մյուլլերը կարևորել են, որ ՀԲ «Երկրի գործընկերության շրջանակ»-ի առաջնահերթությունները համահունչ են կառավարության ծրագրի հետ, հատկապես ներառական տնտեսական աճը խթանելու առումով:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանում գործարար միջավայրի բարելավման խնդիրները: Տիգրան Ավինյանը այս առումով ասել է, որ դա կառավարության համար առաջնահերթություն է և գործուն քայլեր են իրականացվելու Համաշխարհային բանկի «Գործարարություն» (Doing Business) զեկույցում ՀՀ դիրքի բարելավման համար:
Այնուհետև, անդրադարձ է եղել բարձր տեխնոլոգիաների և գիտակրթական ոլորտներում իրականացվող ծրագրերին և նոր նախաձեռնությունների հեռանկարներին: Այս համատեքստում քննարկվել են համալսարանից աշխատաշուկա անցման խնդիրները և կրթության ոլորտում բնական ու տեխնիկական գիտությունների ուսուցումն ամրապնդելու հնարավորությունները:
16:54 30.04.2025
Հայաստանի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ ապրիլի 20-26-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 20-26-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 21-ին և 23-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ։ Ալավերդի քաղաքում՝ Սանահին սարահարթ, Գայի փողոցի հարակից տարածք՝ […] ...
16:51 30.04.2025
Մհեր Գրիգորյանն Ուզբեկստանի փոխվարչապետի հետ զրույցում կարևորել է համատեղ ներդրումային ծրագրերի ակտիվացումըՈւզբեկստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Տաշքենդում հանդիպում է ունեցել Ուզբեկստանի Հանրապետության փոխվարչապետ Ջամշիդ Խոջաևի հետ: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար առկա մեծ ներուժը իրացնելու անհրաժեշտությունը, կարևորել այս ոլորտում բիզնես շրջանակների միջև շփումների և համատեղ ներդրումային ծրագրերի ակտիվացումը: ...
16:48 30.04.2025
Պակիստանն ուժեղացնում է զորքերի մարտական պատրաստվածությունը Հնդկաստանի հետ վերահսկողության գծի երկայնքովՊակիստանը ուժեղացրել է զորքերի պատրաստությունը Քաշմիրում Հնդկաստանի հետ շփման գծի սահմանի երկայնքով՝ ռազմական լարվածության աճի ֆոնին: Այս մասին հայտնում է The Economic Times-ը։ Պակիստանը հակաօդային պաշտպանության և էլեկտրոնային պատերազմի միջոցներ է տեղակայել սահմանային գծի Սիալկոտ հատվածում: Բանակը վերադասավորում է տանկային և հետևակային դիվիզիաները, ինչպես նաև զորամասերի ինտենսիվ զորավարժությունները։ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը երեքշաբթի օրը ՄԱԿ-ի […] ...
16:45 30.04.2025
Բռնության ցանկացած դրսևորում խիստ անընդունելի և դատապարատելի է․ ՄԻՊՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։ Պաշտպանի հանձնարարությամբ, արագ արձագանքման խումբ է մեկնել Նոր Նորքի ոստիկանության բաժին՝ հանդիպելու Արթուր Չախոյանին և ձերբակալված այլ անձանց։ Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել նաև Արթուր Չախոյանի փաստաբանների հետ։ Պաշտպանի ներկայացուցիչների այցի ընթացքում պարզվել է, որ […] ...
16:40 30.04.2025
Անչելոտին չի գլխավորի Բրազիլիայի հավաքականը«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին չի գլխավորի Բրազիլիայի հավաքականը, հայտնում է Marca-ն: Իտալացի մասնագետը Լոնդոնում հանդիպել ու բանակցել է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի ներկայացուցիչների հետ, հասել բանավոր համաձայնության: Չնայած դրան՝ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը թույլ չի տվել, որ Անչելոտին ստորագրի պայմանագիրը: «Ռեալի» նախագահին դուր չի եկել այն փաստը, որ Անչելոտին բանակցություններ է վարել մրցաշրջանի այս հատվածում: […] ...
16:36 30.04.2025
51-ամյա արմավիրցին տանը թմրանյութ և զինամթերք էր պահումՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողներն տեղեկություն էին ստացել, որ Նոր Արմավիր գյուղի բնակիչներից մեկը տանը և օժանդակ շինություններում պահում է կանեփից պատրաստած թմրամիջոց և զենք-զինամթերք: Նշված բնակարանում իրավապահները հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող մոտ 8 գրամ զանգված և 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի փամփուշտներ: Նա ձերբակալվել և ներկայացվել է Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն: ...