Սփյուռքահայ և օտարազգի երիտասարդները կամավորական աշխատանք են կատարում Գյումրիում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+36.09 oC

Սփյուռքահայ և օտարազգի երիտասարդները կամավորական աշխատանք են կատարում Գյումրիում

00:27 15.03.2019

Ինչու են տարբեր երկրների երիտասարդները նախընտրում կամավորական գործունեությունը  Հայաստանում: Նախ, որ իրենց երկրներում  հիմնական աշխատանքի անցնելուց առաջ կամավորական փորձը ամենակարևոր պայմաններից մեկն է համարվում և հետո` Հայաստանից ամենաշատն է փորձի փոխանակման պահանջ ներկայացվում կրթական, առողջապահական ու մշակութային ոլորտներում։

Վերջին տարիներին նաև ավելի շատ կամավորներ են նախընտրում աշխատել Գյումրիում: «Դեպի Հայք» և ԿԱԶԱ հիմնադրամների ծրագրերով այժմ կամավորները դասավանդում են դպրոցներում, ոչ ֆորմալ կրթական ծրագրեր իրականացնում երիտասարդության համար:

Նանորը մասնագիտությամբ մանկավարժ-հոգեբան  է։ Գյումրի է եկել Լիբանանի Անճար հայկական գյուղից։ Մինչ կամավորական առաքելությունը եղել էր Հայաստանում, բայց ծանոթանալ այլ բնակավայրերի հետ առիթ չի ունեցել: Դեպի Հայք կրթական  ծրագիրը ստեղծեց այդ առիթը: Ու 23-ամյա հայ մանկավարժն ընտրեց Գյումրին։ Արդեն մեկ ամիս է՝ աշխատում է գյումրեցի երեխաների հետ։

Ձմռան մեկ ամիսն  ապրեց գյումրեցիների պես, տեսավ թե տնակներում ինչպես են վառարանով տաքանում, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներն ինչ խնդիրներ ունեն: Այդ երեխաների հետ է հիմա նրա աշխատանքը: Օտար լեզու է դասավանդում, ցանկալի արդյունքի հասնելու համար հետաքրքիր ու դիտարժան մեթոդներ է կիրառում :

Անգլերենի և արաբերենի իմացությունը փոխանցում է երեխաներին, իսկ նրանցից սովորում մայր լեզուն: Լիբանանի հայկական գյուղում   2000 հայ է ապրում, լեզվի և մշակույթի պահպանման հարցում օգնում են հայկական եկեղեցիներին կից գործող վարժարանները։

«Իմ գյուղի մեջ կար 3 վարժարան, մեկը վերջերս փակվեցավ և ընդհանուր Լիբանանին մեջ եթե չեմ սխալվի, մոտ 15 հայկական վարժարաններ կան: Ամեն շրջանին մեջ, ուր որ հայկական եկեղեցի կրնաք գտնել, կողքին անպայման դպրոց կա, որովհետև դպրոցն ու եկեղեցին շատ կարևոր հարաբերություն ունին Լիբանանին մեջ»,- ասում է լիբանանահայ կամավորական Նանոր Ստամբուլյանը:

Նանորը նկատել է,որ Հայաստանում էլ ներքին տեղաշարժը մեծ է, երիտասարդները մարզերից գնում են մայրաքաղաք, աշխատանք գտնում այդտեղ ու չեն վերադառնում: Ասում է՝ նույնը նաև Լիբանանում է: Թեև վերջին մեկ տարվա ընթացքում Սիրիական պատերազմի հետևանքով  շատ սիրիահայ ընտանիքներ իրենց հայկական գյուղ  են տեղափոխվել մշտական բնակության:

«Անշուշտ վատ էր սուրիոհայերու համար Սուրիո պատերազմը և Լիբանանը, ազդվեցա, որովհետև դրացի երկիր են և շատ մեծ բնակչություն մը գաղթեց Սուրիայեն Լիբանան և դժվար էր իրենց հաստատվիլը, հայությունը փորձեց ներառել իրենց Անճարեն ներս»,- նշեց Նանորը:

Ազգությամբ լեհ Կատաժինան ԿԱԶԱ  շվեյցարական հիմնադրամի ծրագրով է հյուր Գյումրիում, կամավորական գործունեությունը դարձյալ կրթական է: Հայերեն որոշ արտահայտություններ մեկ ամսում հասցրել է  Գյումրիում սովորել։ Կամավորական աշխատանքն այստեղ  ծավալելու ցանկություն է առաջացել իր  ընկերուհու՝ Հայաստանի մասին պատմությունները լսելով։

«Ընկերուհիս կամավորական էր, նա պատմեց Հայաստանում իրականացվող կամավորական ծրագրերի մասին: Ես էլ սկսեցի հետաքրքրվել   Հայաստանով և որոշեցի, որ ես էլ կարող եմ գալ Հայաստան ու ընդամենը երեք շաբաթ անց ես այստեղ էի»,- հիշում է Կատաժինան:

Կատաժինան 24 տարեկան է, մասնագիտությամբ՝ արվեստաբան: Հիմնական աշխատանքը Գյումրիում երիտասարդների հետ է: Ստեղծել է  ինտերակտիվ ակումբներ ու հատուկ խաղային մեթոդներով երիտասարդների մոտ զարգացնում է երևակայությունը, շփման կարողություններն ու արվեստի մեջ գեղեցիկը տեսնելու ունակությունը:

«Գյումրիում իրականացնում եմ իմ անձնական նախագծերը, ստեղծել եմ արվեստասերների և լուսանկարչությամբ հետաքրքրվողների համար  ակումբներ: Երիտասարդների հետ շրջում ենք քաղաքի տարբեր վայրերում, լուսանկարում գեղեցիկ պատկերներ, ապա վերադառնում ենք   ակումբ ու միասին քննարկում այն թեմաները, որոնք մեր լուսանկարներում են», – գյումրվա կոլորիտային լուսանկարները ցուցադրելով՝ պատմում է լեհուհին:

Կատաժինան   հիացած է Գյումրիի ճարտարապետությամբ, հին շենքերի գեղեցկությամբ ու հատկապես  հին թաղամասերի գրավչությամբ: Ամեն օր Գյումրիի փողոցներով շրջելիս մի նոր բան է իր համար բացահայտում ու ամիջապես  հավերժացնում իր տեսախցիկի միջոցով:

«Ինձ գրավեց Գյումրին, ինձ ոգեշնչեց ձեր հին ու շատ գեղեցիկ քաղաքը: Հիացրեց շենքերի յուրատիպ ճարտարապետությունը, տարբեր թեմաներով լուսանկարներ եմ անում, որոնք ինձ հետ կտանեմ Լեհաստան ու ընկերներիս կպատմեմ Գյումրիի մասին: Ինձ նաև շատ դուր եկավ  քաղաքի լանդշաֆտը, նկարելու շատ բան կա, Գյումրին ինձ համար բացահայտում էր»,- իր հիացմունքն է հայտնել կամավորական Կատաժինա Մագելդան:

Նրա խոսքերով՝ դեռ շատ բան ունի իր համար բացահայտելու քաղաքի պատմության ու մշակույթի մասին: Հին ու նոր Գյումրիի կենցաղն ու  մարդկանց պատկերող լուսանկարներով Կատաժինան Լեհաստանում պատրաստվում է ալբոմ հրատարակել, որը կդառնա արվեստաբանության մեջ իր առաջին ծավալուն աշխատանքը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

13:49 03.08.2025

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...

Կոտայքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

13:23 03.08.2025

Կոտայքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Օգոստոսի 3-ին, ժամը 06։05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել […] ...

Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբում

13:06 03.08.2025

Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբում

Թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը, Ֆորմուլա-1-ի աստղեր Քևին Մագնուսենը և Ֆելիպե Մասան ներդրումներ կկատարեն ֆուտբոլի Ֆրանսիայի Լիգա 2-ում հանդես եկող «Լե Մանում»։ Այս տեղեկությունը հաստատել է ակումբի նախագահը: Նրանք Outfield հիմնադրամի անդամ են: Լատինական Ամերիկայում սպորտային ներդրումների առաջատարներից մեկն 80 միլիոն դոլար կներդնի ֆրանսիական ակումբում: ...

The Sunday Times. Մեծ Բրիտանիան Գազայից տարհանում է 300 ծանր հիվանդ երեխաների

12:47 03.08.2025

The Sunday Times. Մեծ Բրիտանիան Գազայից տարհանում է 300 ծանր հիվանդ երեխաների

Մեծ Բրիտանիայի կառավարությունը մշակում է մինչև 300 ծանր հիվանդ երեխաների Գազայի հատվածից պետական կլինիկաներում բուժման համար տարհանելու ծրագրեր: Այս մասին հաղորդում է The Sunday Times-ը՝ հղում անելով աղբյուրներին: Հաղորդվում է, որ ծրագրի մանրամասները պաշտոնապես կհայտարարվեն առաջիկա շաբաթներին: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին, ներքին գործերի նախարար Իվետ Կուպերը և առողջապահության նախարար Ուես Սթրիթինգը համատեղ […] ...

ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ. ԱՄՆ-ն ցանկանում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինային զենք մատակարարելով

12:29 03.08.2025

ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ. ԱՄՆ-ն ցանկանում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինային զենք մատակարարելով

Վաշինգտոնի վարչակազմը փորձում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Կիևին մատակարարելով ամերիկյան զենք, որի համար կվճարեն եվրոպական երկրները։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը X-ում։ «Մեր ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ամերիկյան զենք վաճառելով՝ մենք նախատեսում ենք ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ բանակցային սեղանին վերադառնալու, ինչպես նաև երկարաժամկետ հրադադար ապահովելու համար», – գրել է նա։ NBC […] ...

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

12:11 03.08.2025

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

Ամերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...

BACK_TO_TOP