«Հանգիստ նստեք տեղներդ» ելույթի հասցեատերերը հանգիստ նստել են տեղները․ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+34.09 oC

«Հանգիստ նստեք տեղներդ» ելույթի հասցեատերերը հանգիստ նստել են տեղները․ Փաշինյան

15:56 19.03.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ միացումներից մեկի ժամանակ չբացահայտված անձանց կոչ էր արել՝ հանգիստ նստել տեղները։ Այսօրվա ասուլիսի ժամանակ վարչապետին հարցրին՝ այդ կոչի հասցեատերերն անսացե՞լ են այդ կոչին, հանգիստ նստե՞լ են տեղները։

«Ում ուղղված էր, նստեց, հա, բա ի՞նչ պիտի անի»,- ասաց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է Արցախի ներքին քաղաքական կյանքին միջամտելու հարցին, Փաշինյանն ասաց, որ բանակցություններում չի ներկայացնում Արցախը, բայց դա չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետության ու Արցախի հարաբերությունները բարեկամական չեն․ դրանք իրար հետ կապ չունեն։

Լրագրողի ճշտող հարցին՝ միջամտո՞ւմ է այդ ներքին հարցերին, Փաշինյանը պատասխանեց․

«Արցախում պետք է տեղի ունենան ընտրություններ, և ես համոզված եմ, որ բոլորը գիտակցում են, որ այդ ընտրությունները պետք է լինեն ազատ, արդար, թափանցիկ։ Եվ որոշումներ կայացնողը պետք է լինի Արցախի ժողովուրդը։ Եվ էս իմ ասածը դիրքորոշում է։ Միջամտություն է, միջամտություն չէ՝ չգիտեմ, բայց կարծում եմ, որ շատը հստակ արձանագրում է»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չիմաևը Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կունենա

19:54 04.08.2025

Չիմաևը Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կունենա

Օգոստոսի 17-ին Չիկագոյում (ԱՄՆ) կայանալիք UFC 319 մրցաշարի գլխավոր մենամարտում Խամզաթ Չիմաևը Դրիկուս Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կստանա։ Այս մասին հաղորդում է Sportskeeda-ն: Եթե Խամզաթը հաղթի, կվաստակի 1.8 միլիոն դոլար։ Մինչև այժմ Չիմաևը հաղթանակի համար առավելագույնը ստացել է 1 միլիոն դոլար։ Այդքան գումար նա ստացել էր նախորդ հոկտեմբերին ավստրալացի Ռոբերտ Ուիթաքերին հաղթելու համար։ […] ...

Հնդկաստանը և Ֆիլիպինները համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնում

19:45 04.08.2025

Հնդկաստանը և Ֆիլիպինները համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնում

Ֆիլիպիննների և Հնդկաստանի ռազմածովային ուժերն առաջին անգամ համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնում Հարավչինական ծովի վիճելի տարածքում, ինչն առաջացրել է Պեկինի դժգոհությունը, որը հավակնում է այդ վիճելի ջրերին։ Երկօրյա զորավարժությունները սկսվել են օգոստոսի 3-ին: Ֆիլիպինների զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ռոմեո Բրաուներ կրտսերը հայտնել է, որ զորավարժությունները հաջող են անցել և հույս է հայտնել, որ […] ...

Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Mazda-ն և Nissan-ը․ կա տուժած

19:36 04.08.2025

Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Mazda-ն և Nissan-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 16։00-ի սահմաններում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Nissan» և «Mazda» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Nissan»-ը կողաշրջվել է, մեկ հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և տուժածի ինքնությունը։ ...

Ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ

19:20 04.08.2025

Ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ

Օգոստոսի 4-ին` ժամը 15:53-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ մոտորանավակով երկու քաղաքացի չեն կարողանում դուրս գալ ափ։ Ջրափրկարարները մոտորանավակով ափից մոտ 500 մ հեռավորությունից ափ են դուրս բերել քաղաքացիներին և մոտորանավակը։   ...

Ադամյանն ու «Քյոլնը» չեն կարողանում համաձայնության գալ

19:08 04.08.2025

Ադամյանն ու «Քյոլնը» չեն կարողանում համաձայնության գալ

Սարգիս Ադամյանը չի կարողանում գերմանական «Քյոլնի» հետ համաձայնության գալ պայմանագրի խզման հարցում, հաղորդում է Express.de-ն։ 32-ամյա ֆուտբոլիստն իր տեղափոխության համար նախնական համաձայնություն ունի երրորդ լիգան ներկայացնող «Օսնաբրյուկ» ակումբի հետ, սակայն «Քյոլնը» չի պատրաստվում փոխհատուցում վճարել Ադամյանին, եթե նրա պայմանագիրը խզի: Հայ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետի ավարտին դեռ մեկ տարի կա, Ադամյանը ցանկանում է խզելուց հետո […] ...

Աշնակ գյուղի բնակիչի ջերմատանը կանեփի թփեր են հայտնաբերվել․ Թալինի համայնքային ոստիկանների բացահայտումը

18:54 04.08.2025

Աշնակ գյուղի բնակիչի ջերմատանը կանեփի թփեր են հայտնաբերվել․ Թալինի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Թալինի բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ էին ստացել, որ Աշնակ գյուղի բնակիչ 50-ամյա տղամարդը կանեփ է աճեցնում։ Հուլիսի 30-ին Աշնակ գյուղի Վրեժ Իսրայելյան փողոցում տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ 50-ամյա տղամարդուն պատկանող ջերմատնից հայտնաբերվել է կանեփի 38 բույս։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: […] ...

BACK_TO_TOP