22:31 19.03.2019
Ղազախստանի նախագահի պաշտոնը գրեթե 30 տարի զբաղեցնող Նուրսուլթան Նազարբաևը պաշտոնից հրաժարվելու մասին խոսել է ուղիղ եթերում: Նա Ղազախստանի հանրային հեռուստաալիքով դիմել է քաղաքացիներին:
«Ես ինձ համար ոչ դյուրին որոշում եմ կայացրել՝ հրաժարվել Ղազախստանի նախագահի լիազորություններից: Այս տարի լրանում է 30 տարին, ինչ ես զբաղեցնում եմ երկրի ամենաբարձր պաշտոնը: Ժողովուրդն ինձ հնարավորություն է տվել լինել անկախ Ղազախստանի առաջին նախագահը»։
Նախագահը իր ելույթում վերհիշել է, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո երկիրը հայտնվել էր տնտեսական և քաղաքական կոլապսի մեջ: Նա ասել է, որ դա եղել է երկրին ուղղված մարտահրավեր, որն իրենք ընդունել են և սկսել են ակտիվորեն կերտել սեփական զարգացման ուղին: Նախագահը նաև ասել է, որ համընդհանուր ջանքերի շնորհիվ իրենց հաջողվել է այդ ճանապարհին հայտնված խոչընդոտները հաղթահարել՝ ներառյալ 2007-2012 համաշխարհային ֆինանսական ճգնաժամը: Նազարբաևը նշել է, որ այս ջանքերի շնորհիվ է, որ Ղազախստանը հայտնվել է աշխարհի զարգացած երկրների շարքում:
«Մենք աշխարհի 50 զարգացած երկրներից ենք: Մինչև 2050 թվականը մշակվել է երկրի զարգացման ծրագիրը: Մեր նպատակն է հայտնվել աշխարհի 30 ամենազարգացած երկրների շարքում»։
Նազարբաևը նաև շնորհակալություն է հայտնել Ղազախստանի քաղաքացիներին երկար տարիներ ցուցաբերած աջակցության համար:
«Ամբողջ այս տարիների ընթացքում դուք աջակցել եք ինձ բոլոր ընտրություններում, աջակցել եք իմ նախաձեռնությունները: Ինձ համար մեծ պատիվ էր ծառայել իմ մեծ ազգին, հայրենիքին: Անչապ շնորհակալ եմ ձեզ: Շնորհիվ ձեր աջակցության՝ ես աշխատել եմ առանց ուժերս, էներգիաս, առողջությունս և ժամանակս խնայելու, որպեսզի արդարացնեմ ձեր վստաությունը»։
Ըստ Ղազախստանի Սահմանադրության՝ գործող նախագահի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում նրա լիազորությունները փոխանցվում են Խորհրդարանի նախագահին, մինչև ընտրական ժամկետի ավարտը: Այնուհետև երկրում կանցկացվեն նախագահական նոր ընտրություններ:
Խորհրդարանի ներկայիս նախագահը Կասիմ Ժոմարտ Տոկաևն է, որը նախկինում զբաղեցրել է նաև վարչապետի պաշտոնը: Չնայած անսպասելի հրաժարականին՝ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ կշարունակի մնալ երկրի անվտանգության խորհրդի և իշխող՝ «Նուր Օթան» կուսակցության ղեկավարի պաշտոնում: Նա կպահպանի նաև Սահմանադրական խորհրդի անդամի կարգավիճակը։
«Այսինքն մնում եմ ձեզ հետ: Երկրի և ժողովրդի հոգսերը շարունակում են մնալ իմ մտահոգությունները:»
Քաղաքագետները, մեկնաբանելով Նազարբաևի հայտարարությունները, արդեն ենթադրություններ են հնչեցնում, որ այդ քայլով նա թողնում է նախագահի պաշտոնը, բայց ոչ իշխանությունը:
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...