16:26 01.11.2017
Հոկտեմբերի 31-ին Ռուսաստանի՝ Միջերկրական ծովում նավարկող սուզանավը 3 թևավոր հրթիռ է արձակել Դեր-Զոր նահանգում տեղակայված զինյալների դիրքերին։ Ռուսաստանի ՊՆ հաղորդագրության համաձայն՝ արձակումն իրականացվել է համազարկով։
«Կալիբր» թևավոր հրթիռները հարվածել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման՝ Աբու Քեմալ բնակավայրի մոտ տեղակայված հրամանատարական կետին, զինապահեստին և այլ կարևոր հանգույցներին։
Սա զինյալների դեմ Ռուսաստանի զինուժի արդեն 4-րդ հրթիռային հարվածն է Միջերկրական ծովից։ Մինչ այդ նման հարված եղել է նաև Կասպից ծովի տարածքից։ 2015 թվականի հոկտեմբերին, երբ Ռուսաստանի բանակը Սիրիայի նախագահի խնդրանքով նոր-նոր սկսել էր հարվածները զինյալների դեմ, այս հրթիռներից մի քանի հատ արձակվեց Կասպից ծովում տեղակայված ռուսական ռազմանավերից։
Արձակված 26 հրթիռներն այն ժամանակ անցան Իրանի, Իրաքի տարածքով ու իրենց թիրախները խոցեցին սիրիական Ռաքքա, Հալեպ և Իդլիբ քաղաքներում ու դրանց շուրջ՝ թռչելով մինչև 1500 կմ հեռավորություն։ Հրթիռների թիրախներից էին ահաբեկիչների զինապահեստները, զենքի գործարանները և այլն։
Սա նաև արդյունավետ գովազդ էր ռուսական արտադրության զինատեսակների համար, և դրան իր զեկույցներում բազմիցս անդրադարձել են Ռուսաստանի բարձրաստիճան զինվորականներն ու մինչև իսկ պաշտպանության նախարարը։ Այս տարվա հուլիսին Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ Ռուսաստանի օդուժի գործողությունների շնորհիվ մեծացել են ռուսական զենքի պատվերների ծավալները։
«Որքան ուզես, կարելի է գնալ տարբեր ցուցահանդեսներ ու բացատրել, որ մեր զենքը լավն է, բայց մեր զենքի գնահատման լավագույն չափանիշը նրա մարտական կիրառումն է, ինչը և եղել է Սիրիայում», — նշել է պաշտոնյան, ով պատասխանատու է երկրի ռազմարդյունաբերական համալիրի համար։
Իսկ դեռևս 2016 թ տարեվերջին Սիրիայում ՌԴ ԶՈւ գործողությունների մասին նախագահին զեկուցելիս Ռուսաստանի պաշտպանության նախարարը նշել է, որ Սիրիայում գործողությունների ընթացքում փորձարկվել է 162 տեսակի սպառազինություն:
10:46 16.08.2025
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանին Ուկրաինայում երկարատև խաղաղություն է անհրաժեշտՌուսաստանը հետաքրքրված է Ուկրաինայի երկարաժամկետ կարգավորմամբ, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մեր երկիրը անկեղծորեն շահագրգռված է դրան վերջ դնելու հարցում։ Սակայն, միևնույն ժամանակ, մենք համոզված ենք՝ որպեսզի ուկրաինական կարգավորումը լինի կայուն և երկարաժամկետ, պետք է վերացվեն ճգնաժամի բոլոր արմատական պատճառները, որոնք բազմիցս քննարկվել են», – ասել է Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համատեղ […] ...
10:44 16.08.2025
Ամերիկյան կործանիչներն ուղեկցել են Պուտինի ինքնաթիռը Ալյասկայից Ռուսաստան ուղևորվելու ճանապարհինԱմերիկյան կործանիչներն ուղեկցել են Վլադիմիր Պուտինի ինքնաթիռը Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «F-22 կործանիչները ուղեկցել են Ռուսաստանի նախագահի ինքնաթիռը Ալյասկայից Ռուսաստան ուղևորվելու ճանապարհին », – ասվում է հաղորդագրության մեջ։ Շաբաթ երեկոյան Պուտինը հանդիպեց Թրամփի հետ Անքորիջի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում: ...
10:33 16.08.2025
Քոնոր Մաքգրեգորը հեռացվել է UFC-ի մարտիկների ցուցակիցԻռլանդացի Քոնոր Մաքգրեգորը հեռացվել է UFC-ի մարտիկների ցուցակից; Այս մասին հաղորդում է UFC Roster Watch-ը: Իդեպ UFC-ի երկու քաշային կարգերի նախկին չեմպիոնն ավելի վաղ հանձնել էր իր առաջին դոպինգ թեստը և Դանա Ուայթը հաստատել էր, որ 37-ամյա Քոնորը կարող է մասնակցել Սպիտակ տան մրցաշարին։ Մաքգրեգորը 2021 թվականի հուլիսից հետո օկտագոն դուրս չի եկել: Իռլանդացին ունի […] ...
10:20 16.08.2025
Թրամփը բարձր է գնահատել Ուկրաինայում խաղաղության հասնելու հավանականությունըՌուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ համաձայնագրի կնքման «բավականին մեծ հավանականություն» կա։ «Մենք դա անելու բավականին մեծ հնարավորություն ունենք», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով հակամարտությունը լուծելու համար համաձայնագրի հավանականությունը։ ...
10:10 16.08.2025
ՃՏՊ Գավառ-Սևան ավտոճանապարհինՕգոստոսի 15-ին, ժամը 21։21-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գավառ-Սևան ավտոճանապարհի մոտ 20-րդ կմ-ին բախվել են «BMW» և «HYUNDAI» մակնիշների ավտոմեքենաները․ «HYUNDAI» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան։ […] ...
09:55 16.08.2025
«Նոան» չի կարողացել հաղթահարել Ջիբրալթարի չեմպիոնի արգելքըՊրեմիեր լիգայի հաղթող «Նոան» ավարտել է պայքարն ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայում: Ջիբրալթարի չեմպիոն «Լինկոլն Ռեդ Իմպսի» դեմ որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Պերկովիչի թիմը Աբովյանում 0-0 հաշիվն է գրանցել: Դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1-1 հաշիվը: Հանդիպումը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ, որտեղ ևս գոլ չի գրանցվել: Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում «Նոան» պարտվել է 5-6 հաշվով: «Նոան» պայքարը […] ...