14:23 22.03.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն ավագանու արտահերթ նիստի ժամանակ հանդես եկավ գեղասահորդուհի Իրինա Ռոդնինայի անունը կրող դպրոցն անվանափոխելու առաջարկով:
«Փետրվարի 26-ին Բաքվում կայացած երթի ժամանակ՝ նվիրված այսպես ասած «Խոջալուի ցեղասպանության» զոհերի հիշատակին, Ադրբեջանին հաջողվել էր, ի թիվս այլոց, Բաքու տանել ՌԴ դաշնային ժողովի հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Իրինա Ռոդնինային: Խորհրդային գեղասահորդուհին, աշխարհի տասնակի չեմպիոնը Բաքվում հանկարծ դարձել է ցեղասպանագետ՝ խոսելով հայերի գործած հանցանքների, Խոջալուի դեպքերի միջազգային իրազեկվածության բարձրացման անհրաժեշտության մասին, տվել է նաև հարցազրույց: Ավագանու անդամներից ոչ մեկս չենք կարող աննկատ թողնել կատարվածը»,- ասաց նա:
Խաչատրյանը նշեց՝ 2015-ից Երևանում գործում է Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոց, ապա տեղեկացրեց՝ վերջին շաբաթների ընթացքում «Լույս» խմբակցությունը սերտորեն ներգրավված է եղել դպրոցը վերանվանելու շուրջ բանակցություններում՝ շահագրգիռ կողմերի ու նաև բարերարի հետ, որից հետո որոշել են Երևանի համայնքին պատկանող դպրոցը վերանվանել Հայ-ռուսական գեղասահքի դպրոց:
«Սա երևանցիների պատվախնդրության և արժանապատվության հարցն է, կարծում եմ: Նախագիծը պատրաստ է, առաջարկում ենք մյուս երկու խմբակցություններին ևս միանալ նախագծին՝ որպես համահեղինակ: Խոսքը Հայաստանի պետական շահի մասին է, այս պարագայում նախագիծը կքննարկվի հերթական նիստում»,- ասաց Խաչատրյանը:
Ավագանու մյուս երկու խմբակցություններն, ըստ էության, դեմ չէին նախաձեռնությանը, սակայն խոստացան հարցը քննարկել նիստից հետո:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...
21:08 04.07.2025
Աշխարհի ակումբային առաջնությունը նույնքան լուրջ մրցաշար է, որքան Չեմպիոնների լիգան․ ՊերեսՄադրիդի «Ռեալը» 1 միլիոն եվրո պարգևավճար կտա ֆուտբոլիստներին, եթե թիմը նվաճի աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնական տիտղոսը, հայտնում է As-ը: «Ռեալի» ղեկավարությունը մրցաշարը ռազմավարական է համարում և այն հաղթելու առաջադրանք է իջեցրել: Մեկ միլիոն եվրո պարգևավճարն ամենախոշորը կլինի նման կարճ մրցաշարի համար: Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ աշխարհի ակումբային առաջնությունը պետք չէ դիտարկել որպես […] ...