Ղազախստանի նախագահը Աստանայի անվանումը փոխել է Նուր-Սուլթան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+21.09 oC

Ղազախստանի նախագահը Աստանայի անվանումը փոխել է Նուր-Սուլթան

12:28 23.03.2019

Ղազախստանի նորանշանակ նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրել է երկրի մայրաքաղաքի անվանափոխության մասին սահմանադրական փոփոխությունների մասին հրամանագիրը:

«Վերանվանել Աստանա քաղաքը Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Նուր-Սուլթան»,- ասվում է փաստաթղթում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Տոկաևը առաջարկել էր երկրի մայրաքաղաքի անվանում փոխել Աստանայից Նուրսուլթանի՝ ի պատիվ Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի:

Չորեքշաբթի խորհրդարանի պատգամավորները ընդունեցին երկրի մայրաքաղաքի անվանափոխության մասին սահմանադրական համապատասխան փոփոխությունները: Այդ փոփոխությունները ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ էր նախագահի ստորագրությունը:

Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ` Տոկաևը ստորագրել է օրենք «Ղազախստանի Հանրապետության սահմանադրական փոփոխությունների մասին»:

Մայրաքաղաքը Աստանա անվանումը ստացել է 1998 թվականին: Մինչև 1961 թվականը քաղաքը կոչվում էր Աքմոլինսկ, ապա Ցելինոգրադ, իսկ մինչ 1998 թվականը կրում էր Աքմոլա անվանումը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատերազմի մասշտաբները կմեծնա՞ն, ի՞նչ ազդեցություն կունենա Իրան-Իսրայել պատերազմը Հայաստանի վրա

22:25 16.06.2025

Պատերազմի մասշտաբները կմեծնա՞ն, ի՞նչ ազդեցություն կունենա Իրան-Իսրայել պատերազմը Հայաստանի վրա

Իրան-Իսրայել հակամարտությունը շարունակվում և գնալով տարածքն ավելի ընդգրկուն է դառնում: Կողմերի միջև, սակայն, խնդրի կարգավորման որևէ հնարավորություն դեռևս գոնե թե հրապարակայնորեն չի նկատվում, փոխարենն ավելանում են ավերածությունները, զոհերն ու վիրավորները: Ի՞նչ իրավիճակ է այս փուլում և ի՞նչ ազդեցություն կարող է շարունակվող պատերազմն ունենալ Հայաստանի վրա. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է արևելագետ, պատմական […] ...

Տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 370 բույս

22:11 16.06.2025

Տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 370 բույս

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Հայանիստ գյուղի բնակիչ 36-ամյա երիտասարդը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփի բույսեր: Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 370 բույս և մոտ 10 գրամ չորացված կանեփ։ Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...

SHANTNEWS

22:00 16.06.2025

SHANTNEWS

Ջենարո Գատուզոն` Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ

21:49 16.06.2025

Ջենարո Գատուզոն` Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ

«Միլանի», «Նապոլիի», «Վալենսիայի», «Մարսելի» և «Հայդուկի» նախկին մարզիչ Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Այս մասին հաղորդում է հավաքականի մամուլի ծառայությունը: Գատուզոյի պայմանագրի ժամկետը հայտնի չէ: Իտալացին այս պաշտոնում փոխարինել է Լուչանո Սպալետիին, որն օրեր առաջ հեռացվել էր հավաքականի ղեկից: ...

Ընթացքի մեջ են Վերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

21:27 16.06.2025

Ընթացքի մեջ են Վերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Վերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Երեսուն և ավելի տարիներ անմխիթար վիճակում գտնվող ճանապարհը վերականգնվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Այժմ ընթանում են մայթերի, հողային պաստառի կառուցման, երկաթբետոնե արհեստական կառուցվածքների նորոգման, և այլ աշխատանքներ։ Կառուցվում են նաև ջրահեռացման համակարգեր։ Ճանապարհի մի մասը գտնվում է Գորիս […] ...

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ամփոփել է Բրյուսել կատարած աշխատանքային այցը․ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ

21:18 16.06.2025

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ամփոփել է Բրյուսել կատարած աշխատանքային այցը․ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ

Հունիսի 10-ից 12-ը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում էր Բելգիայի Թագավորությունում։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Նախարարը բրյուսելյան այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Եվրոպական Միության հանձնակատարների և Բելգիայի պաշտոնակիցների հետ՝ քննարկելով Ներքին գործերի նախարարության, ենթակա կառուցվածքային միավորների գործունեությանն ու համագործակցությանը վերաբերող հարցեր։ Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել փորձագիտական պատվիրակության Հայաստան […] ...

BACK_TO_TOP