19:32 23.03.2019
Վրաստանն ունի բոլոր հնարավորությունները առաջիկայում ՆԱՏՕ-ին անդամակցելու համար: Այդ մասին դաշինքի գլխավոր քարտուղարի` Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը հայտարարել է վրացական «Իմեդի» ՀԸ-ին տված հարցազրույցում:
Ապատուրայի խոսքով` դաշինքն ուշադրությամբ հետևում է Վրաստանում ծավալված իրադարձություններին և վստահ է, որ երկիրն ունի բարեփոխումներ իրականացնելու բոլոր մեխանիզմները:
«Մենք ուշադիր հետևում ենք դրանց իրագործման գործընթացներին: Վրաստանն այսօր ունի բոլոր հնարավորությունները դաշինքին ապագայում անդամակցելու համար՝ անկախ այն բանից, Ռուսաստանն ինչ արեց և շարունակում է անել ձեր երկրում: Մենք ուշադրությամբ հետևում ենք իրադարձություններին: Դաշինքը մշտապես ուղերձ է հղում Ռուսաստանին՝ վերադառնալ միջազգային իրավունքի սահմաններ: Բազմիցս հայտարարել ենք, որ ճանաչում ենք Վրաստանի միջազգայնորեն ընդունված սահմանները, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ կոչ անելով Ռուսաստանին կատարել ստանձնած պարտավորությունները»:
Նրա խոսքերով` ՆԱՏՕ-ի քարտուղարությունն ու դաշինքի անդամ երկրները շարունակում են են իրենց աջակցությունը Վրաստանին՝ համոզված, որ Վրաստանն անպայման կդառնա դրա անդամ: Դաշինքը նաև քննարկում է հնարավոր բոլոր քայլերը, որոնք հնարավորություն կտան Վրաստանին ամրապնդելու Սև ծովի անվտանգությունը:
Ապատուրայը նաև մեկնաբանել է դաշինքի մոտեցումները Վրաստանի ու Ռուսաստանի միջև առկա միակ բանակցային ձևաչափին:
«Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ Ժնևյան բանակցություններին, քաջ գիտակցում ենք, որ դրանք անարդյունավետ են և ոչ մի տեղ չեն տանում, սակայն, միաժամանակ, ողջունում և աջակցում ենք այն` որպես բանակցային միակ ձևաչափ: Նաև քաջ գիտակցում ենք, որ դա դաշինքի մանդատի սահմաններից դուրս է: Հարցի շուրջ նոր գաղափարների դեպքում դաշինքը կաջակցի Վրաստանին»,- հայտարարել է Ապատուրայը:
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...