20:44 23.03.2019
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողներին ասել է, որ վատ է գնահատում «Սանիթեք» ընկերության աշխատանքը, բայց նաև ասել, որ եթե ընկերությանն ասեն, որ այլևս չի աշխատելու՝ դրանից Երևանում աղբը չի պակասելու:
Երկրորդ օպերատոր ունենալու հարցն է ձգձգվում. SHANTNEWS.am-ի այս նկատառմանը վարչապետը պատասխանել է.
«Հիմա որ այլ օպերատոր փորձենք բերել, քանի՞ ամիս կտևի դա, չի կարա չէ դա մի օրում լինի, դա մի 6 ամիս գոնե պիտի տևի, չէ՞, որ հասկանանք՝ ում ենք ներգրավելու, իսկ էդ ընթացքում քաղաքի աղբը ո՞վ է հավաքելու»,- ասել է Փաշինյանը:
Լրագրողների այն հավելմանը, թե կարելի է «Սանիթեք»-ի աշխատանքին զուգահեռ բերել երկրորդ օպերատորին, վարչապետն այսպես է պատասխանել.
«Իսկ եթե էդ ընթացքում Սանիթեքը նեղանա և տարբեր պատճառներով սկսեն մեքենաները չաշխատել, և այլն, և այլն, էդ ամեն ինչը կա, Երևանի քաղաքապետը ազդակներն ավելի խորն է տեսնում»,- ասել է Փաշինյանը՝ հիշեցնելով «Սանիթեք»-ի հետ ունեցած պայմանագրի մասին:
Փաշինյանի պատկերացրած լուծման վերաբերյալ մանրամասները՝ տեսանյութում։
Հիշեցնենք, որ նոր օպերատոր ունենալու մասին այսօր խոսել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ SHANTNEWS.am-ի հարցին պատասխանելով:
«Մենք գնում ենք այն ճանապարհով, որ երկրորդ օպերատորը պետք է լինի հենց համայնքը՝ Երևան քաղաքը: Պետք է ձեռք բերենք տեխնիկա, մրցույթ է հայտարարվել, բայց եղել է մրցույթի բողոքարկում, դա ևս երկու ամսով հետ է գցել մեր ընդհանուր գործերը: Մենք քաղաքապետարանով համաձայն չենք դրա հետ, մենք տվել ենք դատարան»,- ասել է քաղաքապետը:
Հայկ Մարությանը հավելել է, որ կատարվածը չի ցանկանում որակել որպես «հակապետական գործունեություն», դա բողոքարկողի իրավունքն է, բայց փաստ է, որ աղբահանության հարցի լուծումը հետաձգվում է այդ բողոքի պատճառով:
Մանրամասները՝ տեսանյութում:
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...