12:47 26.03.2019
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, խորհրդարանում արձագանքելով կենսաթոշակային կարգավորումներին վերաբերող նախագծի քննարկումներին, նշեց՝ ցանկանում է իր զարմանքը և տարակուսանքը հայտնել այն ուղղության կամ մթնոլորտի առնչությամբ, որով գնաց այս հարցի քննարկումը:
«Իսկապես զարմացած եմ: Կառավարությունը բերել է նախագիծ, որտեղ իքս թվով մարդկանց ինչ-որ հարց է լուծվում, հնչում են քննադատություններ՝ բա մնացա՞ծը, բա ինչո՞ւ է անհավասարություն, չաշխատած, մի ամիս աշխատած և 12 տարի աշխատած մարդիկ ստանում են նույն գումարը, այժմ շեմը 2 տարով ավելացվում է: Անարդար է, այո՛, բայց կա մի նվազագույն շեմ, որից ներքև էական չէ, ով քանի տարի է աշխատել, այդ շեմը վերաբերում է սովամահ չլինելուն: Մարդ աշխատել է 1 տարի, թե 10 տարի, իրավունք ունի ապրել, չէ՞, նվազագույն ծախսեր հոգալ: Ես հասկանում եմ, որ կամերաների առաջ հաճելի է ունենալ, ներեցեք բառի համար, «դեմագոգիկ» ելույթներ»,- ասաց նա:
Միրզոյանը հավելեց՝ այդ տրամաբանությամբ կարող էր առաջարկել խոսել՝ իսկ ինչո՞ւ չի սահմանվում 100 հազար, 300 հազար դրամ, մի՞թե հնարավոր է ապրել 50 հազար դրամով, և այսպիսի բազմաթիվ հայտարարություններ անել:
«Առաջարկում եմ ավելի սթափ և սառը մոտենալ այս հարցերին, 2 ամսվա կառավարությունը դրական քայլ է անում, և սա պետք է արձանագրվի, եթե կան վերապահումներ, կարող եմ կոչ անել երկու ընդդիմադիր ֆրակցիաներին՝ դեմ քվեարկել օրինագծին»,- ասաց ԱԺ նախագահը:
17:20 02.08.2025
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցի մահվան մասինԳազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...
17:10 02.08.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...