15:33 26.03.2019
Այսօր խորհրդարանում, պատասխանելով լրագրողների հարցերին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խոսել է «Քաղաքացու օր» նշանակելու մասին:
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ` ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր:
«Հիմա որ ձեր աշխատավարձը 200 հազար դրամից դառնա 400 հազար դրամ, ամեն օր քաղաքացու օր կդառնա ձեր համար: Հետևաբար` պետք է կենտրոնանալ նման բաների վրա, այնպիսի հանգամանքների վրա չկենտրոնանալ, որոնք, ըստ էության, մարդու կյանքում բան չեն փոխելու»,- ասել է Մարուքյանը:
Լրագրողներից մեկի այն հարցադրմանը, թե պատգամավորի աշխատավարձը 400 հազար դրամից ավելի է, արդյո՞ք ամեն օր նրա համար տոն է։
«Ես օրինակ բերեցի, եթե ցանկացած մարդու աշխատավարձ կրկնապատկվի, էդ մարդը կիմանա, որ իր կյանքը երկու մակարդակ բարձրացավ, սրա մասին է խոսքը»,- պատասխանել է Մարուքյանը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարին հարցեր են ուղղվել նաև այն մասին, թե ինչպե՞ս է նշելու օրը: Ասել է, որ հատուկ կռիվ չեն տալու, որ այդպիսի օր լինի:
Մանրամասները՝ տեսանյութում:
20:10 02.08.2025
Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...
19:48 02.08.2025
Օմանը կկառուցի 270 միլիոն դոլար արժողությամբ գազատարՕմանի Սուլթանությունը հայտարարել է ավելի քան 270 միլիոն դոլար արժողությամբ և օրական 13 միլիոն խորանարդ մետր հզորությամբ նոր գազատարի կառուցման մասին՝ որպես պետական էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման մաս, հաղորդում է Օմանի պետական ONA լրատվական գործակալությունը։ «Նախագիծը ներառում է 42 դյույմ տրամագծով, 193 կիլոմետր երկարությամբ գազատարի կառուցում, որը կանցնի Իբրի նահանգի Ֆահուդ շրջանից (ազ-Զահիրա նահանգ) մինչև Սուհար […] ...
19:36 02.08.2025
«Ռեալի» պաշտպանը կարիերան կշարունակի ԻտալիայումՄադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Խակոբո Ռամոնը տեղափոխվել է իտալական «Կոմո»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Իսպանացի Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած թիմն ու 20-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր են ստորագրել: «Կոմոն» տրանսֆերի համար 2,5 միլիոն եվրո է վճարել: Ռամոնը «Ռեալի» համակարգում էր 2013 թվականից։ Գլխավոր թիմի կազմում նա անցկացրել է 6 խաղ և խփել 1 […] ...
19:29 02.08.2025
Գազայի հատվածում սովի հետևանքով զոհերի թիվը հասել է 169-իԳազայի հատվածի շրջափակման ժամանակ թերսնման հետևանքով մահացածների թիվը հասել է 169-ի, այդ թվում՝ 93 երեխայի, շաբաթ օրը հայտնել է պաղեստինյան կիսանկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնուցումից յոթ մահվան դեպք, այդ թվում՝ մեկ երեխայի։ Այսպիսով, սովից մահացածների ընդհանուր թիվը հասցվում է 169-ի, այդ թվում՝ 93 երեխայի», – […] ...
19:17 02.08.2025
Ադրբեջանը սկսել է գազի մատակարարումը Սիրիա՝ Թուրքիայի միջոցովԱդրբեջանական կողմը սկսել է բնական գազ մատակարարել Սիրիային Թուրքիայի միջոցով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից։ «Կայացել է Քիլիս-Հալեպ սահմանային խողովակաշարի գործարկման արարողությունը, որը կապահովի ադրբեջանական գազի տեղափոխումը Սիրիա Թուրքիայի միջոցով։ Արարողությունը տեղի է ունեցել Թուրքիայի Քիլիս նահանգի Յավուզլու գյուղում՝ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի, Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան […] ...