16:01 26.03.2019
Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Հերմինե Անդրեասյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Հերմինե Անդրեասյանի՝ պաշտոնից ազատման որոշման պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Հարգելի պարոն Սարգսյան, խնդրում եմ այս դիմումի համաձայն ազատել ինձ Ավշարի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնից և ստորև ներկայացնում եմ այդ որոշման պարզաբանումը։
Ես՝ Հերմինե Անդրեասյանս, մարտի 1-ին ընտրվել եմ Ավշարի միջնակարգ դպրոցի տնօրեն` 7 կողմ և 1 ձեռնպահ ձայնով: Օրենքին համապատասխան անցկացված մրցույթում հաղթել եմ ձայների մեծամասնությամբ: Երկու շաբաթվա ընթացքում, չնայած վերապրածիս, ամենից շատ ինձ մտահոգեց և շարունակում է մտահոգել դպրոցահասակ երեխաների կրթություն ստանալու իրավունքի ոտնահարման հանգամանքը։ Մենք` մանկավարժներս, պարտավոր ենք ապահովել հավասար պայմաններ այդ իրավունքի իրականացման համար: Դա է մեր կոչումը և սրբազան պարտականությունը: Ես, որպես մանկավարժ, ՀՀ քաղաքացի և ծնող` նաև այն երեխայի, ում կրում եմ կրծքիս տակ և ով լույս աշխարհ կգա, ցանկանում եմ, որպեսզի մեր երեխաները, մասնավորապես Ավշարի միջնակարգ դպրոցի երեխաները, կրթություն ստանան, և ամենակարևորը` այն ստանան առողջ կրթական միջավայրում, որտեղ մեծերի մասնավոր շահերը կստորադասվեն և խոչընդոտ չեն հանդիսանա երեխաների որակյալ կրթության ապահովմանը:
Ներողություն եմ խնդրում բոլոր այն մարդկանցից, ովքեր այս քայլս որպես թուլություն կորակեն, քանի որ ընտրված լինելով որպես օրինական տնօրեն և չոտնահարելով Ավշարի միջնակարգ դպրոցում դասավանդող որևէ ուսուցչի և սովորող որևէ աշակերտի իրավունք, հրաժարական եմ տալիս, սակայն հույս ունեմ, որ որպես ներկա կամ ապագա ծնողներ ձեզանից յուրաքանչյուրը կհասկանա իմ որոշումը․ինձ համար իմ ապագա երեխայի առողջությունը շատ կարևոր է, իսկ ձևավորված ատելության մթնոլորտի պայմաններում իմ հետագա պաշտոնավարումը կարող է վտանգավոր լինել նրա առողջության համար։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, որոնք այս ընթացքում եղել են իմ կողքին»։
21:28 03.07.2025
30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ ՖյուրիԲռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...
21:18 03.07.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Կողբացի փ. 67 շենք, Մաշտոցի պող. 38, 40, 40ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 22, 22ա շենքեր, Սայաթ-Նովայի պող. 8 շենք, Սայաթ-Նովայի պող. 23, 25 շենքեր և […] ...
21:08 03.07.2025
Սյունիքի մարզում ընդհանուր ավելի քան 90 կիլոմետրի վրա ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում պետբյուջեի ֆինանսավորմամբՍյունիքի մարզում ընդհանուր ավելի քան 90 կիլոմետրի վրա ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում պետբյուջեի ֆինանսավորմամբ. հատկացումը գերազանցում է 18 միլիարդ դրամը: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։ ...
20:58 03.07.2025
Ֆերստապենը կտեղափոխվի «Մերսեդես»Նախորդ չորս տարիների Ֆորմուլա 1-ի անփոփոխ չեմպիոն, «Ռեդ Բուլի» մրցարշավորդ Մաքս Ֆերստապենը մոտ է «Մերսեդես» տեղափոխվելուն։ Այս մասին գրում է Sky Sport Italia-ն: Կողմերի միջև վերջին օրերին ակտիվ բանակցություններ են ընթանում, և նիդերլանդցի մրցարշավորդն իր նախնական համաձայնությունը տվել է տեղափոխությանը: Ֆերստապենի պայմանագրի ժամկետը «Ռեդ Բուլի» հետ գործում է մինչև 2028 թվականը: ...
20:48 03.07.2025
Փոխգնդապետ Հովհաննես Մելքոնյանը գերազանց ատեստավորման արդյունքում ստացել է շուրջ 800 000 դրամ աշխատավարձՓոխգնդապետ Հովհաննես Մելքոնյանը գերազանց ատեստավորման արդյունքում ստացել է շուրջ 800 000 դրամ աշխատավարձ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ...
20:40 03.07.2025
Ուկրաինայում աղքատության մակարդակը կտրուկ աճել էՈւկրաինայում աղքատության մակարդակը, ըստ Ուկրաինայի տնտեսական ռազմավարության կենտրոնի հետազոտական խմբի հրապարակած տվյալների, մայիսի համեմատ աճել է 6%-ով՝ հասնելով 25.2%-ի։ «Աղքատության մակարդակի մոտավոր ցուցանիշը՝ հարցմանը մասնակցած մարդկանց այն մասը, ովքեր ստիպված են խնայել սննդի վրա, 2025 թվականի հունիսին աճել է մինչև 25.2%: Վերջին մի քանի տարիների ընթացքում Ուկրաինայում աղքատության մակարդակը մնացել է համեմատաբար կայուն»,-ասվում է հրապարակման […] ...