Բուհերի խորհուրդներում հիմա ավելի շատ ՀՀԿ-ականներ կան, քան ՔՊ անդամներ. Հովհաննես Հովհաննիսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+36.09 oC

Բուհերի խորհուրդներում հիմա ավելի շատ ՀՀԿ-ականներ կան, քան ՔՊ անդամներ. Հովհաննես Հովհաննիսյան

21:26 26.03.2019

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանում, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, լրագրողներին  ասել է, որ վարչապետը ճիշտ է ասում, բայց պետք է հետևենք, որ բուհերի խորհուրդներում ՔՊ-ից ու «Իմ քայլ»-ից մարդիկ չլինեն.

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության  պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն այսօր անդրադարձել է նմանատիպ հայտարարություններին՝ ասելով, որ երբ բուհերի հոգաբարձուների խորհուրդները փոխվում էին, բազմաթիվ մեղադրանքներ են հնչել, որ դարձյալ քաղաքականացվում են խորհուրդները.

«Խնդրում եմ, բացեք բուհերի հոգաբարձուների խորհուրդները և ցույց տվեք այնտեղ քաղաքականացումը: Ես ձեզ կարող եմ այնտեղ ապացուցել՝ անուն առ անուն, հատիկ առ հատիկ, եթե բացենք, անցնենք, կետսնենք, որ այսօր բուհերիում կան այսօրվա կառավարության կողմից հաստատված, ՀՀԿ-ին պատկանող անձինք, քան ՔՊ-ին կամ այլ կուսակցությանը պատկանող անձինք: Այդ անձանց բուհերում ներառելը պայմանավորված չի եղել նրանք կուսակցական պատկանելությամբ: Ավելին՝ երբ ես դեռ նախարարությունում էի, մենք փորձում էինք այն մարդկանց, ովքեր քաղաքական կուսակցության անդամ են, նրանց չնեռարել բուհի կազմում՝ նմանատիպ խոսակցություններից զերծ մնալու համար: Միակ սկզբունքը որ եղել է տվյալ մարդկանց բուհերի խորհուրդներում ներառելու, դա նրանց պորֆեսիոնալիզմն է՝ անկախ նրանց քաղաքական պատկանելությունից: Ես գիտեմ հանրապետական մարդիկ, որոնք շատ բարձր կարգի պրոֆեսիոնալներ են, հիմա ինչ՝ դնել էդ մարդկանց մերժել, ինչ է թե նրանք ՀՀԿ-ից են, դա ոչ պրոֆեսիոնալ մոտեցում կլիներ նախարարության կողմից: Բարեբախտաբար, մենք չգնացինք այդ ճանապարհով, ինչ ճանապարհով որ գնում են նախկին իշխանությունները: Եվ այդ իմաստով բուհերի խորհուրդները փոխվեցին ըստ արժանվույն»,- ասել է Հովհաննիսյանը:

Ըստ Հովհաննիսյանի՝ բուհերը պետք է լինեն քաղաքական, բայց լավ իմաստով: Պատգամավորը հիշել է խորհրդային տարիները, երբ կենտկոմի քարտուղարները բուհ են եկել վախով:

Մանրամասները՝ տեսանյութում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օմանը կկառուցի 270 միլիոն դոլար արժողությամբ գազատար

19:48 02.08.2025

Օմանը կկառուցի 270 միլիոն դոլար արժողությամբ գազատար

Օմանի Սուլթանությունը հայտարարել է ավելի քան 270 միլիոն դոլար արժողությամբ և օրական 13 միլիոն խորանարդ մետր հզորությամբ նոր գազատարի կառուցման մասին՝ որպես պետական էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման մաս, հաղորդում է Օմանի պետական ONA լրատվական գործակալությունը։ «Նախագիծը ներառում է 42 դյույմ տրամագծով, 193 կիլոմետր երկարությամբ գազատարի կառուցում, որը կանցնի Իբրի նահանգի Ֆահուդ շրջանից (ազ-Զահիրա նահանգ) մինչև Սուհար […] ...

«Ռեալի» պաշտպանը կարիերան կշարունակի Իտալիայում

19:36 02.08.2025

«Ռեալի» պաշտպանը կարիերան կշարունակի Իտալիայում

Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Խակոբո Ռամոնը տեղափոխվել է իտալական «Կոմո»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Իսպանացի Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած թիմն ու 20-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր են ստորագրել: «Կոմոն» տրանսֆերի համար 2,5 միլիոն եվրո է վճարել: Ռամոնը «Ռեալի» համակարգում էր 2013 թվականից։ Գլխավոր թիմի կազմում նա անցկացրել է 6 խաղ և խփել 1 […] ...

Գազայի հատվածում սովի հետևանքով զոհերի թիվը հասել է 169-ի

19:29 02.08.2025

Գազայի հատվածում սովի հետևանքով զոհերի թիվը հասել է 169-ի

Գազայի հատվածի շրջափակման ժամանակ թերսնման հետևանքով մահացածների թիվը հասել է 169-ի, այդ թվում՝ 93 երեխայի, շաբաթ օրը հայտնել է պաղեստինյան կիսանկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնուցումից յոթ մահվան դեպք, այդ թվում՝ մեկ երեխայի։ Այսպիսով, սովից մահացածների ընդհանուր թիվը հասցվում է 169-ի, այդ թվում՝ 93 երեխայի», – […] ...

Ադրբեջանը սկսել է գազի մատակարարումը Սիրիա՝ Թուրքիայի միջոցով

19:17 02.08.2025

Ադրբեջանը սկսել է գազի մատակարարումը Սիրիա՝ Թուրքիայի միջոցով

Ադրբեջանական կողմը սկսել է բնական գազ մատակարարել Սիրիային Թուրքիայի միջոցով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից։ «Կայացել է Քիլիս-Հալեպ սահմանային խողովակաշարի գործարկման արարողությունը, որը կապահովի ադրբեջանական գազի տեղափոխումը Սիրիա Թուրքիայի միջոցով։ Արարողությունը տեղի է ունեցել Թուրքիայի Քիլիս նահանգի Յավուզլու գյուղում՝ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի, Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան […] ...

Հայկ Մուսախանյանը՝ ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստ

19:05 02.08.2025

Հայկ Մուսախանյանը՝ ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստ

Հայկ Մուսախանյանը համալրել է ԲԱՏԷ-ի կազմը։ Այս մասին հայտնում է բելառուսական ակումբի մամուլի ծառայությունը: Կողմերը կնքել են կես տարվա պայմանագիր, որի ժամկետը կսպառվի 2026 թվականի հունվարի 1-ին: 27-ամյա Մուսախանյանը 2025 թվականի հունվարին միացել էր «Ալաշկերտին», որի կազմում մասնակցել է 12 հանդիպման: Նոր թիմում Հայկ Մուսախանյանը կխաղա «6» համարի մարզաշապիկով: ...

ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ զենքը վայր չի դնի, քանի դեռ Իսրայելը շարունակում է օկուպացիան

18:58 02.08.2025

ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ զենքը վայր չի դնի, քանի դեռ Իսրայելը շարունակում է օկուպացիան

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ չի զինաթափվի քանի դեռ իսրայելական օկուպացիան շարունակվում է և պաղեստինցի ժողովրդի իրավունքները լիովին վերականգնված չեն։ Այս մասին ասվում է շարժման պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ՝ կապված «որոշ լրատվամիջոցների կողմից ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան Սթիվեն Ուիթքոֆին հղում անելով ՀԱՄԱՍ-ի կողմից զենքը վայր դնելու պատրաստակամության մասին հաղորդագրությունների» հետ։ «Մենք կրկին […] ...

BACK_TO_TOP