Անցում համընդհանուր ներառական կրթության. իրազեկման խմբերը սկսել են աշխատանքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+27.09 oC

Անցում համընդհանուր ներառական կրթության. իրազեկման խմբերը սկսել են աշխատանքը

15:23 27.03.2019

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել համընդհանուր ներառական կրթության անցում կատարելու հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական խորհրդակցությունը: Այս մասին տեղեկացնում է կրթության և գիտության նախարարությունը:

Աշխատանքային խմբի ղեկավար, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին զեկուցվել են նախորդ նիստի ընթացքում տրված հանձնարարականների շրջանակում կատարված աշխատանքները: Մասնավորապես, խմբի անդամները ներկայացրել են իրենց դիրքորոշումն ու առաջարկությունները` նախորդ նիստում ԿԳ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանի ներկայացրած «Երևան քաղաքի հանրակրթության ոլորտում հատուկ դպրոցների վերակազմակերպման գործընթացը համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման համատեքստում» ուսումնասիրության վերաբերյալ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է մի քանի առաջարկություն` հաշվի առնելով ոչ միայն հատուկ դպրոցներում սովորողների, այլև ընդհանրապես հատուկ կարիքով մարդկանց սոցիալական աջակցության բաղադրիչը:

Հանդիպման օրակարգում ընդգրկված է եղել ԿԳ նախարարի հրամանով ստեղծված  իրազեկման խմբերի կատարած աշխատանքի արդյունքների վերաբերյալ զեկույցը: Մասնավորապես նշվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում իրազեկման խմբերը հանդիպումներ են ունեցել աջակցման կենտրոնների վերակազմակերպվող հատուկ դպրոցներում սովորողների ծնողների, ուսուցչական և վարչական անձնակազմերի հետ: Հանդիպումների ընթացքում ներկայացվել է համընդհանուր ներառական կրթության անցնելու ճանապարհային քարտեզը` աշակերտի, մասնագետի և վարչական աշխատողի համար: ԿԳ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը ներկայացրել է ծնողների և ուսուցիչների կողմից բարձրաձայնված հիմնական մտահոգությունները, միաժամանակ նշելով, որ իրազեկման աշխատանքները լինելու են շարունակական և հասցեական, ընդգրկելով հասարակական կազմակերպություններ և զանգվածային լրատվության միջոցներ, իսկ իրազեկման խմբերի աշխատանքին միանալու են նաև ներառական կրթության փորձ ունեցող ուսուցիչներ և ծնողներ: Ինչպես նաև ավարտին է մոտենում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից անցկացվող սոցիալական գնահատումը, որի արդյունքների հիման վրա կատարվելու է երեխաների եւ մասնագետների սինխրոնիզացված ճանապարհային քարտեզագրում։

Քննարկվել է նաև համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման վերապատրաստումների հարցը: Մասնավորապես նշվել է, որ հանրակրթական դպրոցներում աշխատող առարկայական ուսուցիչները պետք է անպայման հմտություններ ստանան հատուկ կարիքով երեխաների հետ աշխատելու համար:

Նշենք, որ համընդհանուր ներառական կրթության անցում կատարելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբում ընդգրկված են կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման, առողջապահության նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 123, զոհվել՝ 11 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

14:55 16.06.2025

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 123, զոհվել՝ 11 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Հունիսի 9-15-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 754 դեպք, որից 300-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 195, պայթյունի, փլուզումի՝ 3-ական, ջրային հաղորդակցման ուղիներին պատահարի, տեղատարափ անձրևի՝ 2-ական, ուժեղ քամու՝ 12, ուժեղ կարկուտի, զինամթերքի հայտնաբերման՝ 4-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 9, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման՝ 5, օձի նկատման՝ 92, ինքնասպանության […] ...

Հնդկաստանում կամուրջը փլուզվել է սելֆի անող զբոսաշրջիկների ծանրությունից

14:46 16.06.2025

Հնդկաստանում կամուրջը փլուզվել է սելֆի անող զբոսաշրջիկների ծանրությունից

Հնդկաստանում ոստիկանությունը շարունակում է որոնողական աշխատանքները Պունե շրջանում՝ Ինդրայանի գետի վրա գտնվող 32 տարվա երկաթե կամրջի փլուզման վայրում, որի հետևանքով 4 մարդ է զոհվել, ևս 18-ը՝ ծանր վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The New Indian Express-ը։ «Չնայած չկա որևէ մեկի անհետ կորելու հավանականություն, սակայն որպես նախազգուշական միջոցառում մենք շարունակում ենք որոնողական աշխատանքները տեղական […] ...

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

14:38 16.06.2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում հունիսի 16-ին և 21-ին կեսօրից հետո, 17-18-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 17-ին կեսօրից հետո հյուսիսային առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 4-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-24 մ/վ արագությամբ։ […] ...

Երևանի այգիներից մեկի հարակից շինությունում հայտնաբերվել է տղամարդու մարմին

14:29 16.06.2025

Երևանի այգիներից մեկի հարակից շինությունում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Այսօր՝ հունիսի 16-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գայի պողոտա 19/30 հասցեի տարածքում գտնվող այգուն հարակից շինությունում կախված դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված վայրում պարանով կախված վիճակում […] ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 16-ին

14:18 16.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 16-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 447 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․83 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․92 դրամ:   ...

Հետախուզվում էր թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեղադրանքով

14:10 16.06.2025

Հետախուզվում էր թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեղադրանքով

Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 12-ին Շիրակի մարզի Ջրափի գյուղում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել Երևանի բնակիչ 40-ամյա մի տղամարդ: Նա հունիսի 9-ից հետախուզվում էր առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի շրջանառելու մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […] ...

BACK_TO_TOP