Գյումրեցի հայ վետերանի պատվին Սիմֆերոպոլում դպրոց է անվանակոչվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Գյումրեցի հայ վետերանի պատվին Սիմֆերոպոլում դպրոց է անվանակոչվել

16:58 28.03.2019

Սիմֆերոպոլի քաղաքային խորհրդի պատգամավորները հերթական նստաշրջանի ընթացքում որոշում են ընդունել, համաձայն որի` Խորհրդային միության հերոս, Հայրենական մեծ պատերազմի վետերան Աշոտ Ամատունու անունով է անվանակոչվել թիվ 30 քաղաքային դպրոցը:

«Սիմֆերոպոլի՝ նացիստական զավթիչներից ազատագրման 75-ամյակի նախօրեին ԽՍՀՄ հերոս Ամատունու անունով թիվ 30 դպրոցի անվանակոչության մասին որոշումը շատ կարևոր է մատաղ սերնդի համար»,- Ղրիմի լրատվական գործակալությունը մեջբերել է Սիմֆերոպոլի կրթության բաժնի ղեկավար Տատյանա Սուխինայի խոսքերը:

Աշոտ Ամատունին ծնվել է 1923թվականին՝ Հայաստանի Լենինական (Գյումրի) քաղաքում: Համաշխարհային մեծ մասնակցել է 1941թ. հուլիսի 16-ից: Մարտնչել է Ուկրաինայում որպես գնդացրորդ: Մասնակցել է Ստալինգրադի ճակատամարտին, 1943թ. հունվարի 22-ին ծանր վիրավորվել է: Ապաքինվելուց հետո տանկային դասակի հրամանատար Ամատունին 1944թ. մասնակցել է Կռիվոյ Ռոգ, Վոզնեսենսկ, Օդեսա, Տիրասպոլ, Նիկոլաև, Մարիուպոլ, Մազովեցա, Դեմգլինա, Լյուբեն, Վարշավա, Պոզնան քաղաքների ազատագրմանը:
Լեհական Սոխաչև, Լյուբեն և Ինովրացլավ քաղաքների ազատագրման ժամանակ հրամանատարության հատուկ առաջադրանքների հաջող կատարման ու ցուցաբերած արիության և հերոսության համար 1-ին տանկային դասակի հրամանատար, լեյտենանտ Ամատունուն 1945թ. շնորհվել է Խորհրդային միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով: Աչքի է ընկել Օդերի Ֆրանկֆուրտ քաղաքի համար մղվող մարտերում, պարգևատրվել է Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանով:
Ապրում է Սիմֆերոպոլում: Ղրիմի Պատերազմի վետերանների կոմիտեի նախագահն է:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

BACK_TO_TOP