18:54 28.03.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև ներդրումների ազատականացման, խրախուսման և պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի քննարկման ժամանակ հիշեցրեց՝ տարիներ առաջ Ճապոնիան 150 մլն դոլարի վարկ հատկացրեց Հայաստանին՝ ՋԷԿ-ը կառուցելու համար, հետո ևս 136 մլն վարկ՝ ճանապարհաշինության համար՝ տարեկան 0,75 տոկոս տոկոսադրույքով և 10 տարի արտոնյալ ժամկետով:
Նա նշեց՝ համաձայնագրում վարկային ռեսուրսների վերաֆինանսավորման մասին խոսք կա, ապա հետաքրքրվեց՝ թվարկված վարկերն ինչպե՞ս են սպասարկվել, մարվե՞լ են, թե՞ դեռ գործում են:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը նշեց, որ համաձայնագիրը կարգավորում է մասնավոր-մասնավոր, մասնավոր-պետություն հարաբերությունները, իսկ պետություն-պետություն հարաբերություններն այս համաձայնագրով չեն կարգավորվում: Այլ կերպ ասած, ըստ փոխնախարարի, համաձայնագրով կարգավորվում են Հայաստանի և ճապոնացի ներդրողը և հակառակը՝ հայ ներդրողի և Ճապոնիայի հարաբերությունները, իսկ վարկերը չեն կարգավորվում: Ավանեսյանը նշեց, որ դա միջպետականի նման վարկ է եղել, իսկ վերաֆինանսավորման կամ վերադարձման մասին խոստացավ ֆինանսների նախարարության գործընկերներին նորից հարց ուղղել, ապա պատասխանել:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանն էլ հայտնեց, որ ինքն էլ տարբեր համաձայնագրեր ուսումնասիրել է, նշեց.
«Հուսադրող է, որ կարող ենք բանակցել, ակնհայտ է, որ ստանդարտ ձևաչափ է, բայց բանակցելու տեղ կա, առնվազն հարցեր կան, որ պետք է վերաբնակցվեն»:
Նա նաև ներկայացրեց մտահոգող կետերը:
Ավանեսյանն էլ արձագանքեց, որ սա բանակցային գործընթաց է, եթե համարի ԱԺ-ն, որ ինչ-որ դրույթ պետք է փոխվի, կբնակցեն, նա նշեց՝ օրինակ ներդրումների մասը ճապոնական կողմը համարել է, որ բավարար է, ապա հայտնեց՝ այս համաձայնագիրը բխում է մեր ազգային շահերից, այն է՝ ներդրումների ներգրավում տեխնոլոգիապես առավել զարգացած երկրներից:
23:00 06.07.2025
Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոնԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...
22:40 06.07.2025
Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներումՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...
22:20 06.07.2025
Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիսԱրևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...
22:03 06.07.2025
Ըմբշամարտիկ Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և նվաճել բրոնզե մեդալԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) 3:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և նվաճեց բրոնզե մեդալ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...
22:00 06.07.2025
ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունըՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը։ Մանրամասները՝ ՀՀ ՊՆ-ի տեսանյութում։ ...
21:40 06.07.2025
Արաղչին Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները անվանել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կոպիտ խախտումԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կոպիտ խախտում էին, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին BRICS գագաթնաժողովում։ Նախարարը նաև շնորհակալություն է հայտնել ասոցիացիայի անդամներին, ովքեր դատապարտեցին Միացյալ Նահանգների և Իսրայելի գործողությունները Իրանի դեմ։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը և Իսրայելը պետք է պատասխանատվություն կրեն Իրանի վրա […] ...